«Լևոն Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 36.
 
=== Թագավոր ===
1196–ին1196 թ.–ին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց [[1198]] թ.–ի [[հունվարի 6]]–ին, [[Տարսոն]] քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստանեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թ.-ին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց [[Նիկիա]]յի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210–ին1210 թ.–ին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214–ին1214 թ.–ին իր դուստր [[Ստեփանիա դը Բրիեն-Ռուբինյան|Ռիթա–Ստեփանիային]] Լևոնը ամուսնացրեց [[Երուսաղեմ]]ի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218–ին1218 թ.–ին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող [[Հունգարիա]]յի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դուստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։
 
==== Անտիոք ====
[[Պատկեր:Cilician Armenia-hy.svg|մինի|269x269px|Կիլիկյան Հայաստանը Լևոն Բ Մեծագործի օրոք։]]
Լևոնը հետևողական պայքար ծավալեց [[Անտիոքի դքսություն|Անտիոքի]] ժառանգության համար։ Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ։ Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը) Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ [[Ռուբեն–Ռայմոնդ]]ին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ։ Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։ Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Լևոնին աջակցում էին [[Անտիոք]]ի [[հայությունը]], կաթոլիկների մի մասը՝ Պետրոս Ա պատրիարքի գլխավորությամբ, Հյուընկալ օրդենի ասպետները։ Մինչդեռ Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, անտեսելով Ռուբեն–Ռայմոնդի իրավունքը, Տաճարական օրդենի ասպետների և [[Հալեպ]]ի ամիրայության զինակցությամբ, 1201–ին1201 թ.–ին հափշտակեց Անտիոքի գահը։ Խաղաղ բանակցություններով արդյունքի չհասնելով, 1203–ի1203 թ.–ի նոյեմբերի 11–ին Լևոնը գրավեց Անտիոքը։ Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս։ 1206–ին1206 թ.–ին Լևոնը ջախջախեց նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային։ Լևոնի Անտիոքի Ս. Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի Ռուբեն–Ռայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին՝ Ալիսին կարգելով խնամակալուհի։ Այս առիթով Լևոնը իր անունով Անտիոքում հատեց [[արծաթյա]] լատինագիր շքադրամ։ 1209–ին1209 թ.–ին և 1211–ին1211 թ.–ին Լևոնը Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիասի դաշնակցությամբ ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությունը։ 1211–ին1211 թ.–ին Հայոց զորաբանակը պաշարեց և գրավեց [[Փոքր Հայք]]ի կենտրոն Կեսարիան։ Լևոնը այն սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո։ Այդ պայմանագրով Կեսարիայի թեմի վրա հաստատվեց Լևոնին հպատակվող Ասորվոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանությունը։ 1216–ի1216 թ.–ի սկզբին, երբ Լևոնը գամված էր անկողնուն, իսկ նրա ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միականու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով Լևոնի հետ կնքած հաշտության պայմանագիրը, անսպասոելիորեն խուժեցին [[Կիլիկիա]] և հունվարի 25–ին պաշարեցին սահմանային Կապան բերդը։ Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում օժանդակություն չստանալով մեծ իշխան և պայլ Ադանից, շրջապատվեց և մի շարք գորականների հետ գերի ընկավ։ Կամքի մեծ ուժով հաղթահարելով ցավերը, Լևոնը իր բանակով սկսեց ասպատակել Իկոնիան՝ թշնամուն հարկադրելով վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կիլիկիայից։ Նույն թվականի փետրվարի 14–ին Լևոնը Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը՝ վերջին անգամ այն հանձնելով թուլակամ Ռուբեն–Ռայմոնդին։ 1219–ի1219 թ.–ի սկզբին [[Անտիոք]]ի ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22–ամյա Ռուբեն–Ռայմոնդին մատնելով փախուստի։ Լևոնը նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր [[Զապել]]ին։
 
Լևոնը վախճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց [[Սիս|Սսում]], սիրտը՝ Ակներում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Բ» էջից