«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Մայիսի վերջին պայմանագրերի նախագծերը պաշտոնապես ներկայացվեցին{{Sfn|Watson|2000|pp=696–8}}: Հունիսի կեսերին եռակողմ բանակցությունները սկսվեցին{{Sfn|Watson|2000|p=704}}: Քննարկումները կենտրոնացան արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրների վրա, որոնց անվանտգությունը հարկավոր էր երաշխավորել Գերմանիայի աճող ագրեսիայից{{sfn|Carley|1993|pp=322–3}}: ԽՍՀՄ-ը կարծում էր, որ եթե Գերմանիան նպատակաուղղվի Մերձբալթյան երկրների վրա, դա կնշանակի անուղղակի ագրեսիա ԽՍՀՄ-ի հանդեպ{{Sfn|Watson|2000|p=708}}: Բրիտանիան տարակուսում էր, որ ԽՍՀՄ-ը լեզու կգտնի իրենց հետ և կարդարացնի իր ներխուժումը Ֆինլանդիա և Մերձբալթյան երկրներ, կամ կստիպի այս երկներին լավ հարաբերություններ փնտրել Գերմանիայի հետ{{Sfn|Shirer|1990|p=502}}<ref>{{cite book|last=Hiden|first=John|title=The Baltic and the Outbreak of the Second World War|publisher=Cambridge University Press|year=2003|isbn=0-521-53120-9|page=46}}.</ref>: Անուղղակի ագրեսիայի սահմանման վերաբերյալ քննարկումները դարձան կողմերի անհամաձայնության պետճառ և հուլիսի կեսերին եռակողմ քաղաքական բանակցությունները սառեցվեցին, բայց համաձայնվեցին սկսել քննարկումներ ռազմական համաձայնագրի շուրջ, որին ընդդիմացավ ԽՍՀՄ-ը` պատճառաբանելով , որ ոչ մի ռազմական համագործակցություն հնարավոր չէ առանց քաղաքական համաձայնագրի{{Sfn|Watson|2000|pp=710–1}}: Ռազմական բանակցություններից մեկ օր առաջ պոլիտբյուրոն որոշեց, որ բանակցությունները արդյունք չեն ունենա և որոշեց սկսել լրջորեն մտածել Գերմանիայի հետ բանակցությունների շուրջ<ref>{{cite book|last1= Gromyko|first1=Andrei |url=https://www.alibris.com/Soviet-foreign-policy-1917-1980-Andrei-Andreevich-Gromyko/book/6233636?collectible=1&qsort=p&matches=1|first2=B. N. Ponomarev|last2=Ponomarev|title=
Soviet foreign policy : 1917-1980 Collectible Soviet foreign policy : 1917-1980 |publisher=Progressive Publishers|year=1981|isbn= |page=89}}.</ref>: Ռազմական բանակցությունները սկսվեցին օգոստոսի 12-ին Մոսկվայում, Բրիտանիայի պատվիրակությունը ղեկավարում էր նախկին ադմիրալ [[Ռեգինալդ Դրաքս]]ը, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարն էր Այմե Դյումեն և ԽՍՀՄ-ինը` [[Կլիմենտ Վորոշիլով]]ը: Առանց գրավոր համաձայնության, Դրաքսը իրավասու չէր երաշխավորել որևէ բան ԽՍՀՄ-ին և հնարավորինս ձգձգում էր քննարկումները և խուսափում էր պատասխանից, որդյոք Լեհաստանը կտրամադրի իր տարածքերը ԽՍՀՄ բանակին, եթե Գերմանիան հարձակվի նրա վրա<ref>{{cite book|last1=Butler|first1=Susan |url=https://books.google.com/books?id=TwXTCwAAQBAJ&pg=PA173&lpg=PA173&dq=Reginald+Drax+Voroshilov&source=bl&ots=cHLl_hNz2d&sig=8YXqepiEUtdpKvwau_YmpbgQvM0&hl=zh-CN&sa=X&ved=0ahUKEwjUi7zAp-DYAhVI62MKHbleBY4Q6AEIWTAK#v=onepage&q=Reginald%20Drax%20Voroshilov&f=false|first2=|last2=|title=Roosevelt and Stalin: Portrait of a Partnership |publisher=Vintage Books|year=2016|isbn= |page=173}}.</ref>: Քանի որ բանակցությունները տապալվեցին, Գերմանիայի ագրեսիան զսպող հնարավոր միջոցը կորցվեց<ref>[https://www.telegraph.co.uk/news/worldnews/europe/russia/3223834/Stalin-planned-to-send-a-million-troops-to-stop-Hitler-if-Britain-and-France-agreed-pact.html Stalin 'planned to send a million troops to stop Hitler if Britain and France agreed pact']</ref>:
 
==Բանակցություններ==
[[Պատկեր:Molotov with Ribbentrop.jpg|thumb|right|Մոլոտովը (ձախից) և Ռիբենտրոպը (աջից) պայմանագիրը ստորագրելիս:]]
 
===Գաղտնի քննարկումների սկիզբ===
Ապրիլից հուլիս խորհրդային և գերմանացի պաշտոնյաները հայտարարություններով հանդես եկավ, որով պատրաստակամություն հայտարարեցին սկսելու քաղաքական բանակցությունները, սակայն իրական բանակցություններ այդ ընթացքում տեղի չունեցան{{Sfn|Nekrich|Ulam|Freeze|1997|pp=107–11}}: Քննարկումների հիմնական թեման պետ է լիներ տնտեսական բանակցությունների վերականգնումը, քանի որ քաղաքական և դիվանագիտական հիմնված էին դրանց վրա{{Sfn|Ericson|1999|p=46}}: Մայիսին Ստալինը պաշտոնանկ արեց արտգործնախարար [[Մաքսիմ Լիտվինով]]ին, ում համարում էին արևմտամետ և ով նաև [[հրեա]] էր: Նրան փոխարինեց [[Վյաչեսլավ Մոլոտով]]ը, ում թույլատրվեց բացի Ֆրանսիայից և Բրիտանիայից բանակցություններ վարել նաև այլ կողմի հետ{{Sfn|Nekrich|Ulam|Freeze|1997|pp=109–10}}:
 
1939 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին խորհրդային և գերմանացի պաշտոնյաները համաձայնության հասան նախագծվող տնտեսական համաձայնագրի դրույթների մեծամասնության շուրջ{{Sfn|Fest|2002|p=588}} և հիմք դրեցին հավանական քաղաքական համաձայնագրի համար{{Sfn|Ulam|1989|pp=509–10}}{{Sfn|Shirer|1990|p=503}}{{Sfn|Roberts|1992a|p=64}}, որը ԽՍՀՄ-ը պետք է կնքեր միայն տնտեսական համաձայնագիրը կնքելուց հետո{{Sfn|Ericson|1999|pp=54–5}}:
 
== Ծանոթագրություններ ==