«Մարտիրոս Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 9.
}}
 
'''Մարտիրոս Սարգսի Սարյան''' ({{ԱԾ}}), հայ նկարիչ, [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] ժողովրդական նկարիչ (1960), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] նկարիչների միության նախագահ (1945-1951)։
 
== Կենսագրություն ==
Սարյանի նախնիները եղել են [[Անի|անեցի]], որ գաղթել են [[Ղրիմ]], մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են [[Նոր Նախիջևան]]ի [[հայ]]կական գաղութի ստեղծմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան ([[հայերեն]], [[ռուսերեն]]) ուսումնարանը։ [[Հմայակ Արծաթպանյան|Հ. ԱրծաթպանյանիԱրծաթպանյան]]<nowiki/>ի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904 թվականներին սովորել է [[Մոսկվա]]յի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901-ին, առաջին անգամ, մեկնել է [[Կովկաս]], եղել [[Երևան]]ում, [[Աշտարակ]]ում, [[Վաղարշապատ]]ում, [[Սևան (քաղաք)|Սևանում]], 1902 թվականին՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ 1903 թվականին ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի կատարելագործվել նույն հաստատությանը կից Վ. Ա. Սերովի և Կ. Ա. Կորովինի «Դիմանկարի արվեստանոցում»։ Ուսումնառության տարիներին մոտիկից շփվել է ռուս մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերի հետ, ինչը զգալի նշանակության է ունեցել նրա՝ առաջադեմ մտավորականի և քաղաքացի արվեստագետի դիրքորոշման մեջ։
 
Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910 թվականին եղել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], 1911 թվականին՝ [[Եգիպտոս]]ում, 1913 թվականին՝ [[Պարսկաստան]]ում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Ոսկե Գեղմ» («Золотое руно»), «Արվեստի աշխարհ» («Мир искусства») և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է [[Տրետյակովյան պատկերասրահ]]ը։
Տող 21.
 
== Ստեղծագործական գործունեություն ==
Սարյանը ստեղծել է [[դիմանկար]]ներ, [[բնանկար]]ներ, [[նատյուրմորտ]]ներ, [[պաննո]]ներ, ձևավորել [[Գրքերի աշխարհ|գրքեր]], կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։
[[Պատկեր:Martiros S.jpg|մինի|Մարտիրոս Սարյանը]]
Նրա [[1896]]-[[1903]]-ի երկերում («Մոր դիմանկարը», [[1898]], «Կովեր», [[1899]], «Ուստիան Սարյանի դիմանկարը», [[1900]], «Ինքնադիմանկար», «Մաքրավանք», երկուսն էլ՝ [[1902]], «Սոֆյա Միանսարյան», [[1903]]) տրված է օբյեկտների ռեալիստական, «քանդակային» կառուցվածքը։ Կոլորիտը աքրոմատիկ է ու «թանգարանային»։ Գերակշռող մոխրաշագանակագույնը կատարում է լույսի ու ստվերի աստիճանավորումն իրացնող դեր։ Ձևը սահմանափակվում է իրականի արտաքին-ֆիզիկական հավաստիությունը վերարտադրելով<ref>{{cite book | title=Արվեստի մասին | publisher=«Սովետական գրող» հրատարակչություն | author=Մարտիրոս Սարյան | year=1986 թ | location=Երևան | pages=304}}</ref>։
Տող 40.
 
=== Գրքարվեստ և բեմանկարչություն ===
Սարյանը խոշոր ներդրում է կատարել [[20-րդ դար]]ի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։ Դրանց ձևաբանական, տեխնիկական հնարքները ևս ճկուն ու բազմազան են։ Չնայած իր նկարազարդումներում խստորեն հետևել է գրական երկի սյուժետային գործողությանը, մոտիվներին ու բովանդակությանը, դրանք ունեն նաև ինքնուրույն կերպարվեստային արժեք ([[Ավետիք ԻսահակյանիԻսահակյան]]<nowiki/>ի «Բանաստեղծություններ»–ի ([[1929]]), Հ. Թումանյանի «Հեքիաթներ»–ի ([[1930]]), «Հայկական հեքիաթներ»–ի ([[1930]]), [[Եղիշե Չարենց|Ե. Չարենցի]] «Երկիր Նաիրի»–ի ([[1933]]), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ»–ի ([[1934]]) նկարազարդումները և այլն։ Սարյանի բեմանկարչական երկերը արվեստի իսկական գլուխգործոցներ են։ [[1923]] թվականին ստեղծել է Հայաստանի Առաջին պետթատրոնի վարագույրը, որով խորհրդանշել է հայ ժողովրդի կենսունակությունը։ Սարյանի բեմանկարչական գործերը նույնպես բնորոշվում են մոնումենտալությամբ, ներթափանցված են էպիկական հզոր շնչով, ճարտարապետորեն կառուցիկ են և ունեն խորապես ազգային նկարագիր։
[[File:Martiros Sarian.jpg|thumb|Լուսանկարն արվել է 1941]]
 
Նա հոգեհարազատ է մնացել բեմադրվող երկի ոգուն և դարձել բեմադրող ռեժիսորի համահեղինակ։ Ձևավորել է [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի [[Ալմաստ (օպերա)|«Ալմաստ»]] ([[1930]], Օդեսայի օպերայի և բալետի թատրոն, [[1933]], [[Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն]], [[1939]] թվականին՝ [[Մոսկվա]]յում Հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակի առթիվ, [[ԽՍՀՄ]] պետական մրցանակ, [[1941]]), Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» ([[1932]], Մոսկվայի Ստանիսլավսկու անվան օպերային թատրոն, 2-րդ արար), [[Հարո Ստեփանյան|Հ. ՍտեփանյանիՍտեփանյան]]<nowiki/>ի «Քաջ Նազար» (1935, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն), Է. Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» ([[1956]], Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոն), [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Արմեն Տիգրանյանի]] «[[Դավիթ Բեկ (օպերա)|Դավիթ Բեկ]]» ([[1956]], [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն]], IV. Եսայանի և Ա. Միրզոյանի մասնակցությամբ) բեմադրությունները։
 
 
Տող 54.
* [[Դոնի Ռոստով]]ում կա Սարյանի փողոց, որտեղ գտնվում է Սարյանին նվիրված հուշարձան, [[Սարյան փողոց (Երևան)|Սարյանի անունով փողոց կա նաև Երևան]]ում
* [[Չալտիր]] ([[Մյասնիկովի շրջան]]) գյուղում կա Մարտիրոս Սարյանի անվան արվեստի մանկական դպրոց։
* Սարյանին է նվիրված [[Սերգեյ Շերվինսկի|Սերգեյ Շերվինսկու]] «Սարյանի արվեստանոցում» (1985) ստեղծագործությունը։
* Պատկերված է [[ՀՀ]] 20 հազարանոց թղթադրամի վրա։