«Վերա Անջափարիձե»–ի խմբագրումների տարբերություն

 
== Կենսագրություն ==
Ծնվել է սեպտեմբերի 23-ին (հոկտեմբերի 6), [[Քութայիս]]ում։ 1920-1927 թվականներին աշխատել Է [[Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն|Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն]]ում, 1928 թվականից եղել է [[Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն|Թբիլիսիի Մարջանիշվիլու անվան թատրոն]]ի դերասանուհի։ Անջափարիձեի արվեստին բնորոշ են բեմական բարձր կալտուրան, կերպարների նուրբ մշակումը, արտիստական վառ անհատականությունը։ Լավագույն դերակատարումներից են՝ Օֆելյա, Դեզդեմոնա, Կլեոպատրա ([[Ուիլյամ Շեքսպիր]]ի «Համլետ», 1925, «Օթելլո», 1932, «Անտոնիոս և Կլեոպատրա», 1951), Հուդիթ (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1929), Գինատրե (Դադիանրի «Գուրիա Նինոշվիլի», 1934), Ջավարա (Վաժա Փշավելայի «Աքսորյալը», 1945), Տատիկ (Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», 1957)։ 1923 թվականից նկարահանվել է կինոյում (Ռուսուդան՝ «Գեորգի Աահակաձե» ևնև այլն)։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1943, 1946, 1952)։
 
Անջափարիձեն գրավոր և բանավոր ելույթներով բարձր է գնահատել հայ բեմի վարպետներին (Ի. Ալիխանյան, [[Հրաչյա Ներսիսյան]], [[Օլգա Գուլազյան]], [[Վահրամ Փափազյան (դերասան)|Վահրամ Փափազյան]] և ուրիշներ), իր գործունեությամբ ամրապնդում է հայ և վրաց թատրոնների կապը, Տատիկի դերակատարումով («Ծառերը կանգնած են մահանում»)։ Հանդես է եկել [[Սունդուկյանի անվան թատրոն]]ի բեմում։