«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
անմշակ և կասկածելի տեղեկատվության հեռացում
No edit summary
Տող 1.
{{այլ կիրառումներ|Սասնա ծռեր (այլ կիրառումներ)}}
 
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն|բնօրինակ անվանում=|բնագիր լեզու=|անվանում=|պատկեր=|պատկերի լայնություն=220px|նկարագրություն=|ժանր=|հեղինակ=|երկիր=|գրվելու տարեթիվ=|հրապարակման տարեթիվ=|նկարազարդող=|կազմի_հեղինակ=|հրատարակչություն=|հրատարակման տարեթիվ=|թարգմանիչ=|հայերեն հրատարակվել է=|շարք=|նախորդ=|հաջորդ=|թվային տարբերակ=|վիքիդարան=|վիքիքաղվածք=}}«'''Սասնա ծռեր'''» կամ «'''Սասունցի Դավիթ'''», հայ ժողովրդի հերոսական [[Էպոս|ազգային էպոսը]] կամ դյուցազնավելը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ [[Էպոս|Էպոսի]] գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։
 
Էպոսը բնօրինակ տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկաց, մշո, սասնա, ինչպես նաև արարատյան։
 
Էպոսի պատումներից մեկը 1873 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին էպոսի մի տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ արդեն 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է [[ֆրանսերեն]], [[չինարեն]], [[անգլերեն]] (թարգմանիչ՝ [[Լևոն Զավեն Սյուրմելյան]]), հունարեն, ռուսերեն, [[գերմաներեն]], [[վրացերեն]], թուրքերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև [[Ավետիք Իսահակյան|Ավետիք Իսահակյանը]], [[Եղիշե Չարենց|Եղիշե Չարենցը]], [[Սողոմոն Տարոնցի|Սողոմոն Տարոնցին]], [[Վիգեն Խեչումյան|Վիգեն Խեչումյանը]], [[Հմայակ Սիրաս|Հմայակ Սիրասը]], [[Մկրտիչ Խերանյան|Մկրտիչ Խերանյանը]], [[Նաիրի Զարյան|Նաիրի Զարյանը]] և ուրիշներ։ [[Էպոս|Էպոսին]] բազմիցս անդրադարձել են կերպարվեստում ([[Հակոբ Կոջոյան]], [[Երվանդ Քոչար]], [[Մհեր Աբեղյան]], [[Էդուարդ Իսաբեկյան]], [[Արտաշես Հովսեփյան]] և ուրիշներ), երաժշտության մեջ ([[Գևորգ Բուդաղյան|Գևորգ Բուդաղյանի]] «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ալեքսանդր Սպենդիարյանի]] երաժշտության, [[Էդգար Հովհաննիսյան|Էդգար Հովհաննիսյանի]] «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ [[Արման Մանարյան]], [[2010]] թվական, մուլտֆիլմ), թատրոնում։
 
{{այլ կիրառումներ|Սասնա ծռեր (այլ կիրառումներ)}}
 
[[Երկրորդ աշխարհամարտ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, իսկ [[Ղարաբաղյան պատերազմ|Արցախյան պատերազմի]] տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ Հայաստանի անկախ Հանրապետությունում [[Էպոս|էպոսի]] հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» անունով [[Երևանի մետրոպոլիտեն|մետրոպոլիտենի կայարան]]։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի [[7]]-րդ նստաշրջանը [[2012]] թվականի դեկտեմբերի [[5]]-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկեց [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
 
== Նախնական հիշատակ ==