Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
սնանկ բառից
Եվրոպայում Ֆրանսիայի սահմանների լուրջ փոփոխություններ տեղի չունեցան: Չնայած ֆրանսիացիները չկորցրեցին իրենց գրաված տարածքները՝ նրանց ընդարձակումը կենտրոնական Եվրոպայում դադարեցվեց: Ֆրանսիայն դադարեց [[Ստյուարտներ|Ստյուարտների դինաստիայից]] անգլիական գահի հավակնորդներին սատարել և Անային ճանաչեց օրինական թագուհի: Բացի այդ, ֆրանսիացիները հրաժարվեցին [[Հյուսիսային Ամերիկա]]յում գտնվող որոշ տարածքներից՝ ճանաչելով Անգլիայի գերիշխանությունը [[Ռուպերտի հողեր]]ի, [[Նյուֆաունդլենդ]]ի, [[Ակադիա]]յի և [[Սեինտ Քիտս]] կղզու իրենց հատվածի նկատմամբ: Ֆրանսիան պարտավորվեց ոչնչացնել Դյունկիրխյան նավահանգիստը, որը ծառայում էր առևտրային նավերի նկատմամբ հարձակումներ գործող ֆրանսիական նավերի գլխավոր հենակետ:
 
Հոլանդիան մի քանի նավահանգիստ ստացավ Իսպանական Նիդերլանդներում և [[Խելդերլանդ]]ի իսպանական հատվածն անեքսիայի ենթարկելու իրավունք: Միևնույն ժամանակ պատերազմը զգալի կերպով սննկացրելսնանկացրել էր Հոլանդիային, որն այլևս չէր կարող մրցակցել Անգլիայի հետ ծովային առևտրում: Այն դադարեց լինել գերտերություն:
 
Ուտրեխտի հաշտության պայմանագրի կնքումովԵվրոպայի նկատմամբ ֆրանսիական գերիշխանությունը, որը բնութագրվում էր որպես «[[Grand Siècle]]», ավարտին մոտեցավ: Բացառությամբ Ֆիլիպ V-ի [[Ռևանշիզմ|ռևանշիստական]] [[Չորրորդ դաշինքի պատերազմ|պատերազմների]], որոնց նպատակն էր հարավիտալական հողերի նվաճումը (1718-1720), Ֆրանսիան և Իտալիան, որոնք ղեկավարում էին Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչներ, հետագա տարիներին մնացին դաշնակիցներ («[[Բուրբոնների ընտանեկան պայմանագիր]]»): Իսպանիան, որը տարածքներ էր կորցրել Իտալիայում և Նիդերլանդներում, զրկվեց իր ուժի մեծ մասից, անդրծովյան քաղաքականությունում դարձավ երկրորդական տերություն: Ավստրիան դարձավ Իտալիայում գերիշխող ուժը և կտրուկ ուժեղացրեց իր դիրքերը Եվրոպայում<ref>Rhea Marsh Smith, Spain: A Modern History (University of Michigan Press: Ann Arbor, 1965)</ref><ref>Penfield Roberts, The quest for security, 1715-1740 (1947).</ref><ref>Simms, Brendan. Three Victories and a Defeat: The Rise and Fall of the First British Empire. Penguin Books (2008).</ref><ref>Blanning, Tim. The Pursuit of Glory: Europe 1648-1815. Penguin Books (2008)</ref>: