«Դմիտրի Մենդելեև»–ի խմբագրումների տարբերություն

չ
սնանկ բառից
չ (→‎Մանկություն: փոխարինվեց: կամուրջի → կամրջի oգտվելով ԱՎԲ)
չ (սնանկ բառից)
 
[[Պատկեր:MendeleevIP.jpg|thumb|200px|Իվան Պավլովիչ Մենդելեև՝ Դ․ Ի․ Մենդելեևի հայրը։ 19-րդ դարի առաջին կեսի անհայտ նկարիչ։ Յուղաներկ]]
1804 թվականին, ավարտելով հոգևոր ուսումնարանը, Դմիտրի Իվանովիչի հայրը ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։ Այն ավարտելով՝ Իվան Պավլովիչը Տոբոլսկում դառնում է փիլիսոփայության, կիրառական արվեստների և քաղաքատնտեսության ուսուցիչ, որտեղ էլ 1809 թվականին ամուսնացել է Մարիա Դմիտրիևնա Կոռնիլևայի հետ (սերում է սիբիրյան վաճառականների և արդյունաբերողների հին սերնդից<ref>Կոռնիլովների մասին առաջին տեղեկությունները պատկանում են 17-րդ դարի սկզբին։ Վասիլի Յակովլևիչի ապուպապը 1789 թվականին տպագրատուն է բացել, որտեղ տպագրվել են Սիբիրում առաջին պարբերական հրատարակությունները։ 1796 թվականին գրատպությունը դադարեցվեց, իսկ 1802 թվականին Կոռնիլովները վաճառեցին իրենց պատկանող թղթի ֆաբրիկան։ Ծանր հիվանդանալով՝ Դմիտրի Վասիլևիչը սննկացավսնանկացավ և իր կյանքի վերջին օրերն անցկացրեց Ի․ Պ․ և Մ․ Դ․ մենդելեևների ընտանիքում։ Դ․ Ի․ Մենդելեևի կյանքի և գործունեության տարեգրություն․ Գիտություն, 1984</ref><ref>Գոյություն ունի վարկած, ըստ որի Դ․ Ի․ Մենդելեևը մայրական կողմից կիրգիզական ծագում ունի, այս վարկածը պատկանում է փորձառու արխիվային աշխատող Թամարա Սերգեյևնա Կուդրյավցեվային՝ [http://www.nasledie-rus.ru/podshivka/8718.php Դ․ Ի․ Մենդելեևի երեխաների կենսագրությունը և նրա արխիվի հետմահու պատմությունը․ Գերման Սմիրնով։ «Մենդելեևները՝ Վլադիմիր, Օլգա, Լյուբով, Իվան, Մարիա, Վասիլի․․․»՝ «Մեր ժառանգությունը» ամսագիր, 2008, № 87]</ref>), որը Յակով Գրիգորևիչ Կոռնիլինի թոռնուհին էր։ 1818 թվականի դեկտեմբերին նա նշանակվել է Տամբովի շրջանի ուսումնարանների տնօրեն։ 1823 թվականի ամռանից մինչև 1827 թվականի նոյեմբեր Մենդելեևների ընտանիքը ապրել է Սարատովում, իսկ հետագայում վերադարձել են Տոբոլսկ, որտեղ Իվան Պավլովիչը ստացել է Տոբոլսկի դասական գիմնազիայի տնօրենի պաշտոնը։ Նրա արտասովոր խելքը, բարձր ստեղծագործականությունն ու զարգացածոթւյունը որոշեցին այն մանկավարժական սկզբունքները, որոնցով նա առաջնորդվում էր իր առարկաները դասավանդելիս։ Դմիտրիի ծնվելու տարում Իվան Պավլովիչը կուրանում է, որի պատճառով էլ անցնում է թոշակի։ [[Ոսպնյակի մթագնում|Կատարակտը]] բուժելու համար նա աղջկա հետ գնում է Մոսկվա , որտեղ հաջող վիրահատությունից հետո վերականգնվում է նրա տեսողությունը։ Բայց նա չկարողացավ անցնել հին աշխատանքին, և ընտանիքը ապրում էր նրա թոշակով<ref name="let"/>։
 
[[Պատկեր:MendeleevaMD.jpg|thumb|200px|left|Մարիա Դմիտրիևնա Մենդելեևա (ծննդյամբ Կոռնիլևա),Դ․ Ի․ Մենդելևի մայրը]]