«Րաֆֆի Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
}}
 
'''Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան''' (ծ.[[նոյեմբերի 20]], [[1959]], [[Ֆրեզնո (Կալիֆորնիա)|Ֆրեզնո]], [[Կալիֆորնիա]]{{ԱԾ}}), [[հայ]] պետական, քաղաքական գործիչ, [[Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար|Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար]] (1991-1992) և [[Ժառանգություն կուսակցություն|Ժառանգություն կուսակցության]] ղեկավար։
 
==Կրթություն==
1977-78 թթ. սովորել է [[Կալիֆորնիա]]յի պետական համալսարանի Բերքլիի մասնաճյուղի քաղաքագիտական բաժնում։ 1979 թ. տեղափոխվել է նույն համալսարանի [[Լոս Անջելես]]ի մասնաճյուղ (UCLA)՝ բարձրագույն ուսումը շարունակելով հայոց պատմություն մասնագիտությամբ։ [[1980]] թ. ավարտել է հիշյալ համալսարանը՝ պատմության և արևելագիտության գծով։ [[1982]] թ. ստացել է մագիստրոսի կոչում [[Մասաչուսեթս]] նահանգի Թաֆտս համալսարանի միջազգային օրենքի և դիվանագիտության Ֆլեչեր ինստիտուտում։ [[1985]] թ. ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան [[Վաշինգտոն]]ի Ջորջթաուն համալսարանի իրավաբանական կենտրոնում՝ պաշտպանելով Համատիեզերական իրավասության դատական սկզբունքը և [[Հայոց ցեղասպանություն]]ը վերտառությամբ ատենախոսությունը։ 1981-82 թթ. աշխատել է Թաֆտս համալսարանում որպես հայոց պատմության դասախոս։<ref name="heritage">[http://www.heritage.am/hy/raffi-hovannisian Պաշտոնական կենսագրություն]</ref>