«Արարատյան բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
=Պատմական ակնարկ=
Արարատյան բարբառը հայոց լեզվի հնագույն տարբերակներից է: Արևելյան բարբառախմբի -ում ճյուղի այս բարբառը անցել է զարգացման բավականին երկար ուղի:
 
Արարատյան բարբառի հետքերն ի հայտ են եկել դեռևս 13-րդ դարի աղբյուրների մեջ: Այսպես, Վարդան Բարձրաբերդցին գրում է. «Ամենու սիրտն հետ քեզ լաւ են, և քեզ աղօթք են առնում»: Այս նախադասության մեջ Երևանի բարբառից նկատում ենք [[անկատար դերբայ]]<nowiki/>ը, դերբայական խոնարհումը և նախադասության կառուցվածքը, որտեղ [[օժանդակ բայ]]<nowiki/>ն ընկնում է [[դերբայ]]<nowiki/>ից առաջ: Երևանի բարբառի դրսևորումներ նկատելի են նաև 15-րդ դարի հեղինակների գործերում, բայց այն լավագույնս իր արտահայտությունն է գտել 17-րդ դարի վաճառական [[Զաքարիա Ագուլեցի|Զաքարիա Ագուլեցու]] օրագրային գրառումներում («Օրագրություն»): Վերջինս գրել է ժողովրդին հասկանալի, պարզ լեզվով, թեև նրա խոսքում նկատվում է նաև Ջուղայի և Ագուլիսի բարբառների ազդեցությունը:
1675 թվականին Մարսելում հրատարակված «Արհեստ համարողության» և 1687 թվականին Վենետիկում լույս տեսած «Պարզաբանություն» աշխատությունները Արարատյան բարբառի առաջին գրավոր աղբյուրներից են: