«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տող ավելացնել
գործառույթների մասին
Տող 49.
[[Պատկեր:Student-asue.jpg|մինի|ձախից|Ուսանողական ընթերցասրահը]]
== Գործառույթներ ==
Գրադարանն առձեռն սպասարկումը իրականացնում է [[Մուշեղ Ադոնց|Մուշեղ Ադոնցի]] անվան գիտական և երկու ուսանողական ընթերցասրահների միջոցով: 2013 թվականից KOHA գրադարանային ծրագրով իրականացվում են գրադարանի հիմնական ֆոնդի թվայնացման, էլեկտրոնային գրադարանի և էլեկտրոնային գրացուցակի ստեղծման աշխատանքները: Նույն ծրագրով, 2016 թվականից իրականացվում է նաև ընթերցողների առցանց սպասարկումը: Էլեկտրոնային գրադարանը հասանելի է՝ library.asue.am<ref>[http://library.asue.am/ library.asue.am]</ref> հասցեով: 2013-2017 թվականներին գրադարանը անդամակցել է Հայաստանի էլեկտրոնային գրադարանային ասոցիացիային: Ժամանակակից2013 սպասարկմաննթվականին օժանդակում է ՀՊՏՀ բակում տեղակայվածտեղակայվեց QR գրադարանը: QR գրադարանում ընդգրկված է 200 անուն, ինչպես ուսումնական գրականություն, այնպես էլ ուսումնաօժանդակ մասնագիտական ձեռնարկներ: Գրադարանի մասին տեղեկատվությունը մեծացնելու նպատակով թողարկվել է հայերեն և անգլերեն տեղեկատվական թերթիկ: Գրադարանում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ<ref>{{Cite web|url=https://asue.am/am/library/events|title=ՀՊՏՀ|website=asue.am|language=am|accessdate=2018-11-09}}</ref>։
 
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՄԱԿ-ի գրականության անկյունը բացվել է 2013 թվականի ապրիլին` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և ՀՊՏՀ միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում<ref>{{Cite web|url=http://www.un.am/hy/agency/DPI|title=UN in Armenia :: ՀՏՎ|website=www.un.am|language=en|accessdate=2018-11-09}}</ref>: Այն տեղակայված է ՀՊՏՀ գրադարանի գիտական ընթերցասրահում: ՄԱԿ-ի հրատարակությունների ֆոնդը ներառում է ավելի քան 850 բազմալեզու միավոր: