Difference between revisions of "Կլեոպատրա (ֆիլմ, 1963)"

m
ռուսաբանություն
m (ռուսաբանություն)
[[Պատկեր:B theda07.jpg|150px|thumb|left|Թեդա Բարան 1917 թվականի ֆիլմում]]
 
Սքոուրասն այն ժամանակ աստվածաշնչյան թեմաներով ֆիլմերի առաջնայնության օգտին էր։ «[[Պատմուճան (ֆիլմ)|Պատմուճան»]] ֆիլմի հաջողությունն ու MGM-ի նախապատրաստվող թանկարժեք [[Բեն-Հուր]] նախագիծը բոլոր հիմքերը տալիս էին։ Այնուամենայնիվ, առաջարկը դուր եկավ։ Ընկերության ղեկավարը հիշեց [[Թեդա Բարա]]յի դերակատարությամբ [[Կլեոպատրա (ֆիլմ, 1917)|1917 թվականի]] ֆիլմի մասին։ Վանգերը հոռետեսորեն մոտեցավ ֆիլմի վերարտադրման գաղափարին։ Ի պատասխան՝ Սքոուրասը քարտուղարուհուն ուղարկեց պահոց քառասուն տարի առաջ նկարահանված ֆիլմի նյութերի հետևից՝ հպանցիկ նշելով, որ սցենարն արդեն համարյա պատրաստ է և անհրաժեշտ է ուղղակի մի փոքր լրացումներ կատարել։ Մոսկովիցը հեգնորեն նետեց. «Մեզ անհրաժեշտ չէ Լիզ Թեյլորը: Ցանկացած էպիզոդային դերասանուհի շաբաթական հարյուր դոլարով կկերտի այս դերը»{{sfn|Wanger&Hyams|1963|page=8}}: Վանգերը չառարկեց ղեկավարին (չնայած խոսքը գնում էր համր ֆիլմի սցենարի մասին էր, որտեղ ըստ ամենայնի բացակայում էին երկխոսությունները)։ Նա միայն ձեռնամուխ եղավ աշխատանքին, և արդեն նրան էին ներկայացնում արտադրության մի մեծ նախագիծ{{sfn|Wanger&Hyams|1963|page=8}}: Վանգերն պատկերացնում էր, որ Fox-ի աշխատանքային պայմաններում կբախվի հնացած ստուդիական համակարգի հետ, երբ ֆիլմը պետք է նկարահանվեր մեկ կինոընկերության ջանքերով։ Ստեղծագործական նախաձեռնության հետ խնդիրներ կլինեն, և ցանկացած գործողություն պետք է հաստատվեր{{sfn|Поспелова|2001|page=}}:
 
Նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերված։ Վանգերի առաջին գործը 15 հազար դոլարով Կարլո Մարիա Ֆրանզերոյի «Կլեոպատրայի կյանքն ու ժամանակը» գրքի հեղինակային իրավունքների գնում էր{{sfn|Ford&Mitchell|2010|page=101}}: 1958 թվականի հոկտեմբերի 20-ին Վանգերն ուներ աշխատանքի նախագծի առաջին ուրվագծերը։ Ստուդիայի արտադրության բաժնի ղեկավար [[Բադի Ադլեր]]ն ([[:en:Buddy Adler|en]]) առաջարկեց նրան կողմնորոշվել «բյուջետային» պեպլումի վրա 2 միլիոն դոլարի սահմաներում՝ դիտարկելով գլխավոր դերի համար [[Ջոան Վուդվարդ]]ին, [[Ջոան Քոլինզ]]ին կամ [[Սյուզի Փարքեր]]ին ([[:en:Suzy Parker|en]]) հրավիրելու հնարավորությունը{{sfn|Поспелова|2001|page=}}: Այս դերասանուհիներն հաստիքային աշխատողներ էին Fox ստուդիայում և նրանց ներգրավումը նախագծում շատ չէր ազդի նախագծի արժեքի վրա{{sfn|Lev|2013|page=242}}: Վանգերն ապացուցում էր, որ բյուջեն 2 միլիոն դոլարից զգալի ավելի կլինի, հակառակ դեպքում ցանկալի արդյունք չի լինի։ Ադլերը սկսեց շուկայաբանել՝ պնդելով, որ հեշտությամբ կգտնի մասնագետի, ով կնկարահանի ֆիլմը 800 հազար դոլարով, բայց որոշ ժամանակ անց համաձայնեց։ Վանգերի հետ «Կլեոպատրա» ֆիլմի պորդյուսերի պայմանագիրը կնքվեց 1958 թվականի հոկտեմբերի վերջին{{sfn|Wanger&Hyams|1963|page=10}}: Նախատեսվում էր, որ ֆիլմի բյուջեն կկազմի 3 միլիոն դոլար (առանց անձնակազմի և դերասանների ծախսերի)։ Ֆիլմը պետք է արտադրության հանվեր 1959 թվականին և 64 նկարահանման օրից և մոնտաժից հետո հաջորդ տարի պետք է դուրս գա էկրաններ{{sfn|Lev|2013|page=242}}{{sfn|Wanger&Hyams|1963|page=16}}: