«Մկրտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հիսուս Քրիստոսի մոտեցումը մկրտությանը: փոխարինվեց: կրկին անգամ → կրկին oգտվելով ԱՎԲ
չ նպատակ չեն հետապնդում, ունենում են կամ նպատակադրվում
Տող 37.
[[Հիսուս Քրիստոս]]ի Մկրտության պատմությունը ներկայացնում են բոլոր [[Ավետարանիչներ]]ը. համատես հեղինակները գրեթե կրկնում են միմյանց, իսկ չորրորդ Ավետարանչի հայտնած տեղեկությունները բավականին կցկտուր են (տես Մատթ. 3:13-17, Մարկ. 1:9-11, Ղուկ. 3:21-22, Հովհ. 1:31-33)։ Համաձայն համատեսների՝ Հիսուս գնում է [[Հորդանան]], որտեղ հիմնականում մկրտում էր [[Հովհաննես Մկրտիչ]]ը, և պատրաստվում է մկրտվելու։ Սա տարակուսանք է առաջացնում Հովհաննեսի մոտ, ով, իմանալով [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս-Մեսիա]]յի մեծությունը, ակնկալում էր Նրանից մկրտվել, սակայն առարկության է հանդիպում քանի որ. «այսպես վայել է, որպեսզի մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ. 3:15)։ Եվ Հիսուսը մկրտվում է [[Հորդանան]]գետի ջրերում. [[Ղուկաս ավետարանիչ]]ը նշում է, որ մկրտվելիս Հիսուսն [[աղոթք|աղոթում]] էր (Ղուկ. 3:21)։ Այդ ժամանակ երկինքը բացվում է և [[Սուրբ Հոգի]]ն աղավնակերպ իջնում ու հանգչում է [[Քրիստոս]]ի վրա, ու ձայն է լսվում երկնքից. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17)։
Հրեական միջավայրում առաջին դարում կարծիք կար, թե [[մարգարեություն]]ները մարել են, և Հոգին չի գործում այնպես, ինչպես հին կտակարանյան շրջանում, ուստի Հիսուսի վրա Հոգու էջքը մեծ խորհուրդ պետք է ունենար՝ խորհրդանշելով մեսիական դարաշրջանի սկիզբը։
Երկնքից հնչող ձայնը, որն ավելի ուշ պիտի հնչեր նաև Քրիստոսի [[Պայծառակերպություն|Պայծառակերպության]] ժամանակ (հմմտ. Մատթ. 17:5, Մարկ. 9:6, Ղուկ. 9:35), կարող էր մեկ նպատակ հետապնդել՝ունենալ՝ վերստին Հովհաննեսին ու հավաքված բազմությանը ցույց տալ ու ապացուցել Քրիստոսի՝ [[Աստծո Որդի]]ն լինելու հանգամանքը։
Հետաքրքրական է այն, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] Հիսուսի Մկրտությունը բացառիկ այն իրադարձություններից է, որի ժամանակ հայտնապես ներկայանում է [[Սուրբ Երրորդություն]]ը՝ [[Հայր]]ը երկնքից հնչած Իր ձայնով, [[Որդի]]ն՝ մկրտվելով և [[Սուրբ Հոգի]]ն՝ [[աղավնի|աղավնու]] տեսքով։
Քրիստոնեական Եկեղեցու համար Քրիստոսի Մկրտության հանգամանքը միշտ էլ դժվար բացատրելիներից է եղել. պատճառն այն է, որ լինելով [[Աստված]] և [[մեղք]]ից զուրկ՝ [[Քրիստոս]] պարզապես կարիք չուներ [[ապաշխարություն|ապաշխարության]], ինչը Հովհաննեսի մկրտության կարևորագույն կետն էր։ Այս պատճառով Քրիստոսի Մկրտության շուրջ կարծիքներն էլ բազմազան են, ինչպես օրինակ՝