«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ռուսաբանություն
Տող 38.
Նրա հաջորդ հաջողությունը [[Ֆրանսուա Կոպե]]ի ''Le Passant'' ներկայացումն էր, որի առաջնախաղն [[Օդեոն թատրոն]]ում տեղի է ունեցել 1868 թվականի հունվարի 14-ին{{Sfn|Skinner|1967|page=63}}: Սառան այստեղ խաղացել է տրուբադոր Զանետոյի դերը<ref>{{cite book | last=Aston| first=Elaine| title=Sarah Bernhardt: A French Actress on the English Stage| year=1989| publisher=Berg | isbn=0854960198| location=Oxford| page=5}}</ref>:
Քննադատ Թեոֆիլ Գուտիերը նրա խաղը բնութագրել է «նրբագեղ ու հմայիչ»: Այն բեմադրվել է 150 անգամ, ինչպես նաև` խաղացվել է [[Թյուիլրի]] արքայական պալատում` Նապոլեոն 3-րդի ու նրա պալատականների համար: Դրանից հետո Կայսրը նրան ադամանդով զարդարված կրծքազարդ է ուղարկել{{Sfn|Skinner|1967|page=64}}:
Իր հուշերում Սառան Օդեոնում խաղացած տարիների մասին գրել է. «Սա այն թատրոնն է, որը ես ամենից շատն եմ սիրել և միակը, որը ես ափսոսանքով եմ թողել: Մենք բոլորս սիրում էինք միմյանց: Բոլորն ուրախ էին: Թատրոնն ասես դպրոցի շարունակությունը լիներ: Բոլոր երիտասարդներն այստեղ էին գալիս...Ես հիշում եմ այն մի քանի ամիսը, որ անց եմ կացրել Կոմեդի Ֆրանսեզում: Այդ փոքիկ աշխարհը խեղդող էր, բամբասող ու նախանձ: Ես հիշում եմ մի քանի ամիսները Գիմնազիա թատրոնում: Այստեղ բոլորը խոսում էին միայն հագուստի ու գլխարկների մասին և շաղակրատում հարյուրավոր բաների մասին, որոնք որևէ կապ չունեին արվեստի հետ: Օդեոնում ես երջանիկ էի, որ մենք մտածում էինք միայն ներկայացումներ բեմադրելու մասին: Մենք փորձեր էինք անում առավոտյան, կեսօրին ու երեկոյան, միշտ: Ես հիանում էի դրանով»: Բեռնարն ապրում էի իր վաղեմի ընկերոջ ու օգնականի` մադամ Գերարդի և իր որդու հետ փոքրիկ առանձնատանը Աուտեուիլ արվարձանում և թատրոն էր գնում փոքրիկ կառքով: Նա սկսում է մտերմություն անել գրող [[Ժորժ Սանդ]]ի հետ և խաղում է նրա հեղինակած երկու պիեսներում{{Sfn|Bernhardt|2000|page=156}}: Իր հանդերձարանում նա շատ հայտնի մարդկանց էր ընդունում, այդ թվում` [[Գյուստավ Ֆլոբեր]]ին ու [[Լեոն Գամբետա]]յին: 1869 թվականին, երբ ֆինանսապես առավել լավ վիճակում էր, նա տեղափոխվում է 7 սենյականոց ավելի մեծ առանձնատուն [[Փարիզ]]ի կենտրոնում: Մայրն սկսում է այցելել նրան` երկար տարիների ընդմիջումից հետո, իսկ նրա տատիկը, ով խստաբարո օրթոդոքս հրեա էր, տեղափոխվում է Սառայի տուն` հոգ տանելու Մաուրիսին: Բեռնարն սպասուհի է վարձում` ճաշ պատրաստելուեփելու և տնային գործերն անելու, ինչպես նաև` ընտանի կենդանիներին հոգ տանելու համար: Դերասանուհին մեկ կամ երկու շուն էր պահում, իսկ երկու կրիաները միշտ ազատ շրջում էին բնակարանում{{Sfn|Skinner|1967|pages=60–61}}:
1868 թվականին հրդեհն ամբողջովին ավերում է նրա բնակարանն իր ողջ գույքով: Նա չի դիմում ապահովագրության համար: Կայսեր նվիրած ադամադե կրծքազարդն ու իր սիրեկաններից մեկի` Խալիդ Բեյի նվիրած թագը հալվում են: Նա մոխիրների մեջ գտնում է ադամանդենրը, իսկ Օդեոնի ղեկավարները բարեգործական ներկայացում են կազմակերպում: Այդ ժամանակվա ամենահայտնի սոպրանոն, [[Ադելինա Պատտի]]ն, անվճար համերգ է տալիս: Ի հավելումն, նրա հայրիկի տատիկը նվիրաբերում է 120.000 ֆրանկ: Բեռնարը կարողանում է ավելի ընդարձակ բնակարան գնել` երկու սրահով ու մեծ ճաշասենյակով{{Sfn|Tierchant|2009|pages=72–73}}: