«Քվենտին Տարանտինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎''Ջեքի Բրաուն'' և ''Սպանել Բիլլին'': փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 66.
Տարանտինոյի երրորդ ֆիլմը դարձավ «Ջեքի Բրաունը», որը նրա սիրելի վեպի՝ Էլմոր Լեոնարդի «Ռոմային փունջ»-ի էկրանավորումն էր։ Գլխավոր դերում հանդես է եկել 70-ականների աստղ՝ Փեմ Գրիերը։ Նախորդ երկու ֆիլմերի համեմատ<ref>{{cite web|author=|date=|url=http://www.rottentomatoes.com/m/pulp_fiction/|title=Pulp Fiction (1994)|lang=en|publisher=[[Rotten Tomatoes]]|accessdate=2012 թ․ հոկտեմբերի 4–ին}}</ref><ref>{{cite web|author=|date=|url=http://www.rottentomatoes.com/m/reservoir_dogs/|title=Reservoir Dogs (1992)|lang=en|publisher=[[Rotten Tomatoes]]|accessdate=2012 թ․ հոկտեմբերի 4–ին}}</ref> քննադատները ավելի պակաս գնահատեցին այս ֆիլմը<ref>{{cite web|author=|date=|url=http://www.rottentomatoes.com/m/jackie_brown/|title=Jackie BrownJackie Brown (1997)|lang=en|publisher=[[Rotten Tomatoes]]|accessdate=2012 թ․ հոկտեմբերի 4–ին}}</ref>, հանդիսատեսի մոտ նույնպես ավելի քիչ հաջողություն ունեցավ, քան «Քրեական ընթերցվածքը»<ref>{{cite web|url=http://www.boxofficemojo.com/movies/?id=jackiebrown.htm|title=Jackie Brown|author=|date=|work=|publisher=Box Office Mojo|accessdate=2012 թ․ հոկտեմբերի 2–ին|lang=en|archiveurl=http://www.webcitation.org/6BQwt1u9n|archivedate=2012-10-15}}</ref>: Առաջին անգամ ֆիլմի թողարկման համար նախատեսվել էր համեստ պրոմո արշավ. ռեժիսորը ընդամենը մեկ հարցազրույց էր տվել (The New York Times (նոյեմբերի 16 [[1997]] թ)), հայտնվել էր մի քանի թոք-շոուներում[34]Lynn Hirschberg. The Two Hollywoods; The Man Who Changed Everything (անգլ.)։ Այս ամենից հետո Տարանտինոն փաստացիորեն լքեց կինոն, նա վեց տարի շարունակ չնկարեց ոչ մի ֆիլմ, զբաղվում էր հիմնականում սիքվելների պրոդյուսերությամբ, ինչպես նաև հանդես էր գալիս աննշան դերերով, օրինակ՝ «Նիկկի. կրթսեր սատանա»-ում խելագար կույր [[Ապոկալիպտիկա|ապոկալիպսիս]] կանխատեսողի դերում, [[1998 թվական]]ին խաղաց նաև «Wait Until Dark» բրոդվեյան ներկայացումում, Մակկենաս Քոուլի դերը կատարեց «Շպիոնուհին» հեռուստասերիալում [[2002 թվական]]ին:
{{քաղվածք|Ես բոլոր ժանրերի սիրահար եմ՝ սպագետտի-վեսթերներից մինչև սամուրայական կինո:|}}
[[2003 թվական]]ը նշանավորվեց Տարանտինոյի վերադարձով։ Էկրաններ բարձրացավ «Սպանել Բիլլին» ֆիլմի առաջին մասը։ Դեռ «Քրեական ընթերցվածքի» նկարահանումների ժամանակ Քվենտինը և Ումա Թուրմանը միասին աշխատում էին «Սպանել Բիլլին» արյունոտ մարտաֆիլմի սցենարի վրա։ Հենց [[Ումա Թուրման|Ումա]]ն էլ մարմնավորեց գլխավոր դերը (ֆիլմը հետաձգվել էր Ումայի հղիության պատճառով)։ Ֆիլմը իր մեջ ներառում է Տարանտինոյի պաշտելի ժանրերը, որոնք են «ուսյա»-ն՝ չինական ֆենթզի ժանր, որում առկա են ասիական մենամարտեր, սպագետտի-վեսթերն և իտալական թրիլլեր ներկայացնող «ջալլո» ժանրում։
Ֆիլմի երկրորդ մասում գերակշռում են դիալոգները և համեմատաբար ավելի քիչ են մարտական տեսարանները։ Ֆիլմում օգտագործվել է Ռոդրիգեսի երաժշտությունը, ում որպես հոնորար Տարանտինոն տվել էր սիմվոլիկ՝ մեկ դոլլար։ Սակայն «պարտքը» Տարանտինոն շուտով վերադարձրեց՝ նկարահանելով «[[Մեղքերի քաղաք]]»-ի էպիզոդներից մեկը<ref>{{cite web|author=|date=|url=http://www.imdb.com/title/tt0378194/trivia|title=Trivia for Kill Bill: Vol. 2|lang=en|publisher=[[IMDb]]|accessdate=2010 թ․ հունվարի 29|archiveurl=http://www.webcitation.org/619H2S5bp|archivedate=2011-08-23}}</ref>: