«Սեֆյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ →‎top: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 54.
'''Սեֆյան պետություն''' ({{lang-fa|دولتْ صفویۀ` ''դոուլաթ է սաֆավիե''}}), միջնադարյան պետություն [[Իրան]]ում և նրան հարող տարածքներում 1501-1722 թվականներին։ Հիմնադրել է [[ղզլբաշ]] («կարմրագլուխ») [[Իսմայիլ I]]-ը 1501 թվականին։ Երկիրը կառավարել է [[Սեֆյաններ]]ի թագավորական տոհմը<ref>[https://www.britannica.com/topic/Safavid-dynasty Ṣafavid dynasty, Britannica]</ref>։ Տարածքը կազմել է առավելագույնը 3.450.000 քառ. կմ՝ [[Իսմայիլ I]] շահի օրոք (1501-1524)։
 
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր [[Թավրիզ]]ը (1501-1555), ապա՝ [[Ղազվին]]ը (1555-1598)։ 1598 թվականից շահ [[Աբբաս I Սեֆի]]ն մայրաքաղաքը տեղափոխում է իրանական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն [[Սպահան]]։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում [[Ակկոյունլուների տերություն]]ը և [[Լենկթեմուր]]ի կայսրությունը, իր մեջ ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր երկրներ։ Ոսկեդարի շրջանում այն իր մեջ ներառում էր [[Իրանական լեռնաշխարհ]]ն ու [[Միջագետք]]ի դաշտավայրը, [[Միջին Ասիա]]յի հարավն ու [[Աֆղանստան]]ը, [[Կովկասյան լեռներ]]ը և [[Հայկական լեռնաշխարհ]]ը՝ տարածվելով [[Հինդուստան]] և [[Փոքր Ասիա]] թերակղզիների միջև։
 
17-րդ դարի վերջից Իրանը սկսում է թուլանալ. նրա տարածքում առաջացած բազմաթիվ կուսակալությունները, ղեկավարվելով թյուրքալեզու առաջնորդների կողմից, հաճախ սատարում էին [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությանը]]։ Սեֆյան պետությունը խիստ թուլանում է գոյության իր գրեթե ամբողջ ընթացքում թուրք-պարսկական պատերազմների հետևանքով. 1722 թվականին, երբ սկսվել էին գահակալական կռիվներ, աֆղանական զորահրամանատար [[Միր Մահմուդ]]ը գրավում է մայրաքաղաք Սպահանը։