«Սանկտ Գալլեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Սանկտ Գալլեն''' ({{lang-de|St. Gallen}}, {{lang-als|Sanggale}} {{IPA|[saŋ.ˈg̊ːalə]}}, {{lang-fr|Saint-Gall}}, {{lang-it|San Gallo}}), քաղաք [[Շվեյցարիա]]յի արևելյան հատվածում, Սանկտ Գալլեն կանտոնի մայրաքաղաքը: Տեղակայված է [[Բոդենի լիճ|Բոդենի լճից]] ոչ հեռու՝ ծովի մակարդակից շուրջ 700 մետր բարձրության վրա, և համարվում է Շվեյցարիայի ամենաբարձրադիր քաղաքներից մեկը:
 
Անվանումն ստացել է ի պատիվ [[սուրբ Գալլ]]ի: Քաղաքը կառուցվել է [[Բենեդիկտյան միաբանություն|բենեդիկտյան]] [[սուրբ Գալլի տաճար]]ի շրջակայքում: Տաճարի կառույցները՝ [[բարոկկո]] ոճով կառուցված գրադարանով հանդերձ, ներառված են [[ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ]]ում:
 
Քաղաքը հիմնադրվել է [[7-րդ դար]]ում և համարվում է արևելյան Շվեյցարիայի մշակութային և տնտեսական կենտրոնը: Ժամանակակից քաղաքն իր մեջ ներառում է հին քաղաքային թաղամասը (մինչև 1798 թվականը՝ կայսերական քաղաք և Սանկտ-Գալլենի Հանրապետություն) և մերձակա գյուղերը (Հաֆներսբերգ, Ռոտմոնտեն, Բրուգեն, Լահեն, Սանկտ-Ֆիդեն և այլն), որոնք նախկինում պատկանում էին Շտրաուբենցել և Տաբլատ համայնքներին և քաղաքի կազմի մեջ են մտել 1918 թվականին:
 
Քաղաքի զինանշանի վրա պատկերված է հետևի ոտքերի վրա կանգնած արջ՝ ոսկյա մանյակով: 1475 թվականին Ֆրիդրիխ 3-րդ կայսրը քաղաքին թույլ տվեց զինանշանի վրայի արջը զարդարել ոսկյա մանյակով՝ ի նշան Բուրգունդիայի հետ պատերազմում օգնելու համար շնորհակալության<ref>[http://www.ass-stgallen.ch/Stadtgeschichte.html background-color<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
 
== Աշխարհագրություն ==
Քաղաքը տեղակայված է Բոդենի լիճ թափվող Շտայնախ գետի հովտում՝ երկու զուգահեռ բարձունքների՝ հյուսիսում Ռոզենբերգի և հարավում Ֆրոյդենբերգի միջև: Բարենպաստ եղանակի պայմաններում Ֆրոյդենբուրգի ժայռերից, որտեղ գտնվում է քաղաքամերձ հանգստյան գոտին, բացվում է տեսարան դեպի Բոդենի լիճը և Գերմանիայի հարավը:
 
Յուրահատուկ ռելիեֆի շնորհիվ Սանկտ-Գալլենն անվանում են «հազար աստիճանների քաղաք», քանի որ բազմաթիվ աստիճաններ քաղաքի կենտրոնից տանում են դեպի Ռոզենբերգ և Ֆրոյդենբերգ:
 
Քաղաքի մեծ մասը կառուցված է անկայուն տորֆային հիմքի վրա՝ [[գրունտային ջրեր]]ի հարևանությամբ: Այդ իսկ պատճառով քաղաքի կենտրոնի շատ կառույցներ (այդ թվում՝ գլխավոր կայարանը և փոստատունը) կառուցվել են փայտյա գերանների վրա:
 
== Կլիմա ==
Սանկտ Գալլենը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում՝ եղանակի փոփոխական գրաֆիկով՝ պայմանավորված քամու ուղղությամբ: Հյուսիսային կամ հյուսիս-արևելյան քամու դեպքում (հատկապես աշուն-ձմեռ շրջանում) եղանակը ցուրտ է, հիմնականում առաջանում է խիտ մառախուղ, որի ձևավորմանը նպաստում է Բոդենի լճին մոտ լինելը: Ձմռանը քաղաքում նկատվում են տեղումներ ձյան տեսքով, որը ստվերոտ տեղերում կարող է պահպանվել մինչև ապրիլ:
 
Ամռանը քաղաքում հաճախակի են անձրևի տեսքով տեղումները, այդ թվում՝ երեկոյան ամպրոպները: Հարավային քամին քաղաք է բերում արևոտ և տաք եղանակ, որի դեպքում օդի ջերմաստիճանը մի քանի ժամով կարող է 10 և ավելի աստիճանով բարձրանալ:
 
Քաղաքում օդի միջին ջերմաստիճանը 7,4 &nbsp;°C է, հուլիսին միջին ջերմաստիճանը 16 &nbsp;°C է, իսկ հունվարին՝ −1,8 °С: Տեղումների միջին քանակը կազմում է 1250 մմ, ընդ որում՝ տեղումների մեծ մասը թափվում է ամռանը<ref>http://www.meteoschweiz.admin.ch/web/de/klima/klimadiagramme/stg.html</ref>:
 
== Տնտեսություն և տրանսպորտ ==
[[Պատկեր:St.Gallen - Panorama - 001.jpg|մինի|Համայնապատկեր]]
Սանկտ Գալլենը համարվում է արևելյան Շվեյցարիայի տնտեսական կենտրոնը: Այստեղ են տեղակայված մի քանի խոշոր ապահովագրական ընկերություն և բանկեր (Սանկտ Գալլեն կանտոնի բանկ, Ռայֆայզեն բանկ, Ֆադիան բանկ): Քաղաքի տնտեսագիտական համալսարանը կադրեր է պատրաստում ֆինանսական ոլորտի համար: 2005 թվականին քաղաքի տարածքում գրանցված էր 4 738 առևտրային ընկերություն: Ձեռնարկությունների ավելի քան 85 %-ը զբաղվում է կենցաղային մատակարարմամբ, առևտրով և տեղեկատվական տեխնոլոգիաներով: Զարգացած է նաև տեքստիլ արդյունաբերությունը: Մեծ նշանակություն ունի մշակութային և գործնական տուրիզմը: Զբոսաշրջիկների 41 %-ը (2006 թվականի տվյալներ) գալիս է արտասահմանից՝ հիմնականում [[Գերմանիա]]յից և [[ԱՄՆ]]-ից:
 
Քաղաքը կարևոր տրանսպորտային հանգույց է, որն իրար է միացնում [[Մյունխեն]]-[[Լինդաու (Բավարիա)|Լինդաու]]-Սանկտ Գալլեն-[[Ցյուրիխ]] տրանսպորտային ուղու արևելյան և արևմտյան ուղղությունները: Լաստանավային տրանսպորտը Սանկտ Գալլենը միացնում է [[Ֆրիդրիխսհաֆեն]]ին և [[Լյուցեռն]]ին:
 
1987 թվականին բացված Ռոզենբերգի և Ստեֆանշորնի թունելները հնարավորություն տվեցին քաղաքի ավտոմոբիլային շարժումը բեռնաթափել տրանզիտային տրանսպորտից՝ ուղղելով այն դեպի շրջանցիկ ճանապարհը: [[Երկաթուղի]]ն բացվել է 1856 թվականին: Քաղաքի գլխավոր կայարանը կառուցել է ճարտարապետ Ալեքսանդր ֆոն Զենգերը: Դրանից բացի քաղաքում կա Շվեյցարական դաշնային երկաթգծի ևս 3 երկաթուղային կայարան: Երկաթգծերը քաղաքը միացնում են [[Հռենոս]]ի հովտի, Բոդենի լճի և Կենտրոնական Շվեյցարիայի հետ: Քաղաքային շրջակայքի հետ Սանկտ Գալլենը կապվում է նաև գնացքի միջոցով: Քաղաքից մեկ ժամ հեռավորության վրա է գտնվում [[Ցյուրիխի օդանավակայան]]ը: Հաջորդ մոտակա օդանավակայանը Սանկտ-Գալլեն-Ալտենրայն է, որն իրականացնում է կանոնավոր օդային չվերթներ դեպի [[Վիեննա]]:
 
Սանկտ Գալլենն ունի քաղաքային [[ավտոբուս]]ների և [[ֆունիկուլյոր]]ների լայն ցանց, որը քաղաքը միացնում է քաղաքամերձ հանգստյան գոտու հետ: Ֆունիկուլյորային ճանապարհը բացվել է 1893 թվականին: Մինչև 1957 թվականը քաղաքում գործում էր նաև [[տրամվայ]]:
 
== Մշակույթ և տուրիզմ ==
[[Պատկեր:StiftskircheSt.Gallen.jpg|մինի|աջից|Սուրբ Գալլենի տաճար]]
Սանկտ Գալլենի կենտրոնից դեպի արևելք մի քանի րոպե քայլելու դեպքում կարելի է գտնել մշակույթի կենտրոնը (քաղաքային թատրոն և համերգային սրահ) և քաղաքային այգին: Քաղաքային թատրոնում հնարավոր է դիտել ժամանակակից և դասական ներկայացումներ, [[օպերա]], [[բալետ]], [[օպերետ]], [[մյուզիքլ]]: Համերգասրահում անցկացվում են Սանկտ Գալլենի [[Սիմֆոնիկ երաժշտություն|սիմֆոնիկ]] նվագախմբի և հյուրախաղով եկած խմբերի համերգները: Քաղաքն ունի նաև տիկնիկային թատրոն, որտեղ բեմադրվում են ներկայացումներ երեխաների և մեծահասակների համար:
 
Թատրոնի և համերգասրահի մոտակայքում են գտնվում երեք թանգարանները՝ Պատմության և ազգագրության թանգարանը, որտեղ ներկայացված են քաղաքի և կանտոնի պատմության և մշակույթի ցուցանմուշները, Արտահայտչական արվեստի թանգարանը, որտեղ կարելի է ծանոթանալ 19-20-րդ դարերի գեղանկարչության և քանդակագործության հավաքածուներին, և Բնագիտության թանգարանը: Պատմության թանգարանը Շվեյցարիայի ամենահին թանգարաններից մեկն է. հիմնադրել է Յոհան Քրիստոֆ Կունկլերը 1873-1877 թվականներին: Դրան զուգահեռ քաղաքում կա նաև ժամանակակից արվեստի գեղանկարչական թանգարան և Մանածագործական թանգարան, որտեղ ներկայացված են քաղաքի տեքստիլ արդյունաբերության զարգացման մասին ցուցանմուշներ, տարբեր գործվածքներ և ասեղնագործ նմուշներ:
 
Մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Սանկտ Գալլեն՝ տեսնելու պատմական և մշակութային այնպիսի հուշարձաններ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ 18-րդ դարի վանքը բարոկկո ոճով, Սուրբ Գալլի վանքի գրադարանը, որտեղ պահպանվում են հնագույն ձեռագրեր՝ սկսած 8-րդ դարից (այդ թվում՝ «[[Նիբելունգների երգը]]»): Վանքից հարավ գտնվող ֆունիկուլյորային ճանապարհը տանում է դեպի քաղաքամերձ հանգստյան գոտին, որտեղից պարզ եղանակին բացվում է տեսարան դեպի քաղաք, Բոդենի լիճ և գերմանական ափ:
 
Զբոսաշրջիկների համար հետաքրքրություն են ներկայացնում նաև քաղաքի պատմական հատվածի կառույցները, Շվեյցարիայի հնագույն բանկի շենքը՝ հիմնադրված 1741 թվականին, ինչպես նաև փակ լողավազանը, որը կառուցվել է 1906 թվականին ֆրանսիացի շինարար-ճարտարագետ Ֆրանսուա Էննեբիկի նախագծով:
 
Քաղաքում է գտնվում նշանավոր Institut auf dem Rosenberg մասնավոր գիշերօթիկ-դպրոցը և [[Սանկտ Գալլենի համալսարան]]ը:
 
=== Թանգարաններ ===
Տող 63.
* Իոահիմ Վադիան - շվեյցարացի հումանիստ և հեղափոխական
* Քրիստոֆոր Շապելեր - 16-րդ դարի գերմանացի կրոնական գործիչ
* Կառլ ֆոն Մյուլլեր-Ֆրիդբերգ - (1755-1836), շվեյցարացի քաղաքական և պետական գործիչ, փաստաբան
 
== Պատկերասրահ ==