«Ռազմական գործ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 96.
[[Պատկեր:Unified_Command_map_(DEC-2008).jpg|thumb|550x550px|ԱՄՆ-ի զինված ուժերի տարածքային միացյալ ռազմական հրամանատարությունների պատասխանատվության գոտիները (դեկտեմբեր 2008 թվական)]]
 
[[Մեծ Բրիտանիա]]յում, մասնավորապես՝ [[Անգլիա]]յում, ինչպես նաև անգլոսաքսոնական աշխարհի այլ երկրներում՝ [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում, [[Ավստրալիա]]յում, [[Նոր Զելանդիա]]յում և մյուսներում '''ռազմական գիտությունը''' ({{lang-en|Military science}}) իրենից ներկայացնում է ռազմական հզորության ստեղծման նպատակով պետության ազգային պաշտպանական քաղաքականության իրականացման գործընթացը, որին ներգրավվում են ռազմական գիտնականները, այդ թվում՝ տեսաբանները, հետազոտողները, փորձարար գիտնականները, կիրառական գիտնականները, կոնստրուկտորները, փորձեր կատարող ինժեներները կամ ճարտարագետները, ինչպես նաև այն զինծառայողները, որոնք պատասխանատու են սպառազինությունների նախատիպերի ստեղծման համար։ Այդ կերպ վարվելով, ռազմական գիտությունը ձգտում է ռազմական քաղաքականությունը ինտերպրետացնել այնպիսի ռազմական հմտությունների և կարողությունների մեջ, որոնք կիրառելով ռազմական հայեցակարգերը և ռազմական մեթոդները, կարելի է օգտագործել ռազմական տեխնոլոգիաներում, զենքի ռազմական համակարգերում և այլ ռազմական հարցերում՝ պետության պահանջվող [[ռազմական ներուժ]]ը ստեղծելու համար։ [[Պետության ռազմական ներուժ]] հասկացությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ։ Ռազմական քաղաքագիտությունում տարբեր տեսակետներ կան [[պետության ռազմական ուժ]]ի (ՊՌՈՒ) էության սահմանման, ՊՌՈՒ-ի կառուցվածքի և այլ հասկացությունների հետ, մասնավորապես՝ «[[ռազմական հզորություն]]» և «[[ռազմական ներուժ]]» հասկացությունների հետ ՊՌՈՒ-ի հարաբերակցության վերաբերյալ։ Ռազմական քաղաքագետներից ոմանք ՊՌՈՒ-ն նույնացնում են պետության ռազմական հզորության (ՊՌՀ) հետ։ Մյուսները գտնում են, որ ՊՌՈՒ-ն գոյություն ունի երկու բաղադրիչների դիալեկտիկական միասնության մեջ։ Այդ բաղադրիչներից մեկը պետության ռազմական ներուժն է (ՊՌՆ), իսկ մյուսը՝ պետության ռազմական հզորությունը (ՊՌՀ)<ref name="ReferenceB">Գնդապետ Մ.Ռ.Խաչատրյան, Ռազմական քաղաքագիտություն, հատոր 1, Երևան, 2014, գլուխ 3, էջ 135:</ref>: Ընդ որում՝ ՊՌՆ-ն ռազմական ոլորտում պետության ունեցած հնարավորություններն են, իսկ ՊՌՀ-ն իրենից ներկայացնում է պետության ընդունակությունները՝ օգտագործելու իր ՊՌՆ-ն՝ ուղղակի կամ անուղղակի կերպով։ Այսպիսով ՊՌՈՒ-ն չի նույնանում ՊՌՀ-ի հետ, այլ, կոպիտ ասած, հանդիսանում է ՊՌՀ-ի և ՊՌՆ-ի գումարը<ref name="ReferenceB"/>: ՊՌՈՒ-ի էության և կառուցվածքի վերլուծության նկատմամբ հիմնական մոտեցումը հանդիսանում է ՊՌՈՒ-ի հետ կապված ելակետային հետևյալ հասկացությունների ի հայտ բերումն ու պարզաբանումը. «[[հզորություն]]», «[[ներուժ]]», «[[գործոն]]»: Հայտնի է, որ հասարակական կյանքի այս կամ այն բնագավառում պետության ունեցած ներուժն իր մեջ ներառում է տվյալ բնագավառում տվյալ պետության առավելագույն հնարավորությունները։ Դիտարկվող ասպեկտում ներուժն արտահայտում է տնտեսության, գիտության, սոցիալ-քաղաքական և գաղափարախոսական հարաբերությունների և, անշուշտ, պետության ռազմական այն միջոցների քանակական և որակական հնարավորությունները, որոնք կարող են տրամադրվել կամ հատկացվել պատերազմի վարման համար։<ref name="ReferenceB"/>
 
* Ռազմական արվեստի պատմություն.
Տող 173.
[[Կատեգորիա:Ռազմական տերմինաբանություն| ]]
[[Կատեգորիա:Ռազմական գործ| ]]
[[Կատեգորիա:Ռազմական գործ]]
[[Կատեգորիա:Ռազմագիտություն]]
[[Կատեգորիա:Տերմինաբանություն]]