«Պողպատե ալքիմիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +{{անաղբյուր}}
չ →‎Ալքիմիա: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 43.
 
=== Ալքիմիա ===
'''Ալքիմիա''', գիտություն, որը զբաղվում է մատերիայի մի ձևից մյուսի փոխակերպումով։ Ալքիմիայի օգտագործման համար պետք է իմանալ քիմիայի և ֆիզիկայի հիմունքները։ Մատերիայի փոխակերպումը անվանվում է տրանսմուտացիա և բաղկացած է երեք փուլից. առաջին - հետազոտություն, նյութի կառուցվածքի պարզումը, երկրորդ - մատերիայի բաժանը բաղադրիչների, երրորդ - սինթեզ ցանկալի մատերիայի։ Ալքիմիկոսները կարող են նյութը փոխակերպել ուրիշ նյութի, փոխել նյութի ձևը, կարող են նաև միացնել իրար կենդանի օրգանիզմները, ստեղծելով խիմերների կամ առարկաների մեջ հոգիներ տեղադրել արյան կնիքի միջոցով։ Գոյություն ունի նաև ալքիմիայի հիմնական կանոն, հավասարապես փոխանակման օրենք, որը իր մեջ ներառում է հետևյալը. եթե ալքիմիկոսին ինչ-որ բան է պետք, նա պետք է ինչ-որ բան զոհաբերի։ Փոխարկման համար ալքիմիկոսը պետք է գծի ալքիմիկական շրջան, որից հետո ակտիվացնի այն։ Շրջանները կարող են գծվել հենց փոխարկման տեղում, ալքիմիկոսի հագուստին կամ ալքիմիկոսի մաշկի վրա։
 
Ամեն մի հոգու մեջ կան դարպասներ, որոնք էլ հենց թողնում են մարդկանց օգտագործել ալքիմիան։ Ալքիմիկոսներին արգելված է ստեղծել ոսկի, արգելված է նաև ալքիմիայի միջոցով մարդու օրգանիզմ ստեղծել։ Եթե ալքիմիկոսը փորձի մարդու օրգանիզմ ստեղծել, ապա ինչ-որ անհայտ բան, որն իրեն անվանում է ճշմարտություն դարպասների միջոցով ալքիմիկոսին կտա ահռելի գիտելիքներ ալքիմիայի վերաբերյալ և ալքիմիկոսը կհասկանա, որ մարդու հոգու տրանսմուտացիայի համար չկա գին և դրանից հետո վերցնում է ալքիմիկոսից «վճարը» դասի համար և որպես կանոն դա ալքիմիկոսի մարմնի մաս է։ Ալքիմիկոսը ճշմարտության հետ կապի մեջ գտնվելով կարող է առանց ալքիմիկական շրջանի իրականացնել փոխարկումներ։ Սին կայսրության մեջ մի ուրիշ ալքիմիայի տեսակ է, որը կոչվում է ալկագեստիա։ Հիմունքները և նպատակները ալկագեստիայի փոքր-ինչ տարբերվում են ալքիմիայից, այն հիմնված է ցի էներգիայի վրա և հիմնականում օգտագործվում է բժշկական նպատակներով։ 2003 թվականի անիմեում դարպասները մեր աշխարհ տեղափոխվելու համար են։