«Ներզատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Անատոմիա ՀոթՔաթ գործիքով
չ →‎top: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Ներզատական համակարգ,''' օրգանիզմում ներզատական բջիջների և [[գեղձ]]երի համակարգ, որոնք արտադրում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ [[հորմոն]]ներ: Հիմնական նպատակը օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործունեության կարգավորումն է, որն իրականացվում է նրանց կողմից արտադրվող հորմոններով, այլ կենսաբանական ակտիվ նյութերով, [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի և [[իմունային համակարգ]]ի անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ։<ref>herwood, L. (1997). "Human Physiology: From Cells to Systems". Wadsworth Pub Co. ISBN 0495391840.</ref>
 
Հորմոններն արտադրվում են ոչ միայն ներզատական [[գեղձ]]երում, այլև ներզատական բջիջներ ունեցող, բայց ներզատական գեղձ չհանդիսացող այնպիսի օրգաններում, ինչպիսիք են՝ [[ստամոքս]]ը, աղիները, [[լյարդ]]ը, [[սիրտ]]ը, [[արյունատար անոթ]]ները, [[ուղեղ]]ը և այլն։ Օրգանիզմի ներզատական համակարգն իր մեջ ներառում է ներզատական գեղձերն ու ողջ օրգանիզմով ցրված ներզատական բջիջները։ Վերջինս կոչվում է [[սփռուն ներզատական համակարգ]]:<ref>Widmaier, Eric P.; Hershel Raff, Kevin T. Strang. Vander's Human Physiology, 11th Ed.. McGraw-Hill, 2008, p. 291, 509–10. ISBN 978-0-07-304962-5.</ref>
 
20-րդ դարի 60-ական թվականներին անգլիացի հյուսվածաքիմիկոս Է. Պիրսը մի շարք օրգաններում հայտնաբերեց բջիջներ, որոնք ընդունակ էին ամինաթթուների նախորդներ կլանել, ապա կարբօքսիլացնել և դրանց մնացորդներից սինթեզել պեպտիդային հորմոններ։ Այս բառերի ({{Lang-en|Amine Precursor Uptake and Dekarboxy}}) սկզբնատառերով Պիրսը նշված բջիջների համակարգն անվանեց APUD-համակարգ, իսկ բջիջները՝ ապուդոցիտներ։ Ապուդոցիտների մի մասը միաժամանակ սինթեզվում է նաև ներզատական գեղձերում։