«Նանոտեխնոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎Ներածություն: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Ներածություն ==
Նանոտեխնոլոգիան բազմաճյուղ ոլորտ է, որը իր մեջ ներառում է տարբեր ուղղություններ ինչպիսիք են՝ կիրառական [[ֆիզիկա]]ն, [[նյութաբանություն]]ը, մակերևույթային և կոլլոիդ գիտությունները, սուփրամոլեկուլային քիմիան ([[քիմիա]]յի ճյուղ, որը ուսումնասիրում է մոլեկուլների ոչ կովալենտ փոխազդեցությունները), քիմիակական, կենսաբանական, մեխանիկական ճարտարապետությունը (ինժեներիան) և էլեկտրոտեխնիկան։ Գիտական ճյուղերի այսպիսի միավորումը մեկ անվան տակ երբեմն նույնիսկ կարող է թվալ հակասական, քանի որ հաճախ նանո չափսերի հետ գործ ունեցող հետազոտությունները շատ քիչ ընդհանրություններ ունեն գիտական առումով։ Օրինակ, նանոտեխնոլոգիան կարող է կիրառվել ինչպես դեղագործության այնպես ել կիսահաղորդչային արդյունաբերության մեջ, և չնայած երկու դեպքում ել օգտագործող մեթոդները և սարքերը կարող են նման լինել գիտական հետազոտությունների նպատակները խիստ տարբեր են։
 
Նանոտեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ նանոմետրիկ չափսերի սահմաններում նյութերի հետ աշխատելու սովորական, մակրոսկոպիկ մեթոդները և մոտեցումները հաճախ այլևս կիրառելի չեն, իսկ միկրոսկոպիկ երևույթները, օրինակ առանձին ատոմների կամ մոլեկուլների փոխազդեցությունները, սահմանափակ չափսերի կողմից թելադրված [[քվանտային տեսություն|քվանտային]] երևույթները, որոնք աննշան են մակրո մարմինների դեպքում դառնում են շատ ավելի էական։