«Ձնահյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Avalanche on Everest.JPG|մինի|Ձնահյուս Նուպցեի վրա, Հիմալայներ|268x268px]]
'''Ձնահյուս''' ({{lang-de|Lawine}}, ուշ {{lang-lat|labina}}- սողանք), լեռների լանջերից գահավիժող, սողացող [[Ձյուն|ձյան]] զանգված։ Ձնահյուսերը իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, դառնալով մարդկային զոհերի (մասնավորապես՝ լեռնագնացների, [[լեռնադահուկային սպորտ|լեռնադահուկային սպորտի]]ի և սնոուբորդ սիրողների), ինչպես նաև ավերածությունների պատճառ։ Ձնահյուսերը մարդկանց համար վտանգավոր են իրենց մեծ զանգվածի պատճառով, որը կարող է հասնել մի քանի հարյուր տոննայի։ Սրա հետևանքով մարդիկ [[Շնչահեղձություն|շնչահեղձ]] են լինում, կամ մահանում են ոսկորների կոտրվածքներից առաջացած շոկից։ [[Օդ|Օդը]]ը չի կարողանում թափանցել ձյան միջով, և [[Թթվածին|թթվածնի]] պակասից մարդիկ խեղդվում են։ Այս ամենից բացի ձնահյուսը կարող է նաև մարդուն գցել ժայռերից և մահացու վնասվածքներ հասցնել։ Տուժածներին փրկելու համար խանգարում է նաև այն, որ ձյունը փափուկ է, և ձայնը չի լսվում ձյան տակ, ինչի հետևանքով օգնության կանչերը մնում են անպատասխան։
 
Ձնահյուսերը այս կամ այն չափով տարածված են Ռուսաստանի<ref>[http://www.geogr.msu.ru/avalanche/index.htm Снежные лавины России]</ref>, ինչպես նաև աշխարհի բոլոր լեռնային շրջաններում<ref>[http://www.geogr.msu.ru/avalanche/links.doc/odyframe.htm Снеголавинные ресурсы во всемирной сети]</ref>։
Տող 10.
 
== Առաջացման պատճառներ ==
Լեռան լանջին տեղումների տեսքով թափված ձյունը մնում է շփման ուժի հաշվին (նրա մեծությունը կախված է մի շարք գործոններից՝ ձյան խոնավություն, լանջի թեքություն և այլն)։ Ձնահյուսը սկսում է իջնել, երբ ձյան զանգվածի ճնշման ուժը գերազանցում է [[Շփմանշփման ուժ|շփման ուժին]]ին<ref name="mir_o">{{cite web| author=Андрей Садаков.| datepublished=| url=http://www.roing.ru/pdf/avalanche.pdf| title=Мировой опыт противолавинной защиты| publisher=// Горнолыжная индустрия России, № 4, 2009 г.| accessdate=2012-3-7|archiveurl=http://www.webcitation.org/68dADeIJT|archivedate=2012-06-23}}</ref>։
 
Ձնահյուսերի առաջացման համար առավել նպաստավոր են 25-45° թեքություն ունեցող լանջերը, սակայն հայտնի են դեպքեր, երբ ձնահյուս է ձևավորվել նույնիսկ 15-18° զառիթափություն ունեցող լանջերում։ Ընդունված է համարել, որ 15° զառիթափության լանջին 15 սանտիմետր ձյան շերտն արդեն ձնահյուսի վտանգ է պարունակում, բայց մի շարք պայմանների առկայության դեպքում, օրինակ` երբ տաքացումներ են տեղի ունենում, գարնանային ուժեղ ճառագայթման արդյունքում, ձյունը հալվում է, և ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով առաջանում է իդեալական սառցե լանջ։ Այս դեպքում նոր ձյան առատ տեղումները ձնահյուսի առաջացման հավանականությունը մեծացնում են։
Տող 16.
50°-ից ավելի թեքություն ունեցող լանջերում ձյան մեծ զանգված չի կուտակվում, քանի որ անընդհատ քիչ-քիչ գլորվում է ցած, սակայն ձնահյուսերի տեսանկյունից անվտանգ են համարվում մինչև 15° և 60°-ից ավելի թեքություն ունեցող լանջերը<ref>Лавиноопасные районы Советского союза.- М.: Изд-во МГУ, 1970</ref>։ Չնայած սրան եղել են դեպքեր, երբ ձնահյուս է առաջացել 10-15° թեքություն ունեցող, թույլ զառիթափ լանջերին<ref name="Гражд.защ.01-12">«Гражданская защита», Январь, 2009 год. В. Якшин «Виды лавин», էջ 15-17.</ref>։
 
Ձյան զանգվածի սողանքի պատճառներից են նաև կլիմայական պայմանները՝ եղանակի կտրուկ փոփոխությունը (այդ թվում մթնոլորտային ճնշման տատանումները և օդի խոնավության փոփոխությունը), ձյան առատ տեղումները, [[Անձրև|անձրևներըանձրև]]ները, ինչպես նաև ձյան [[զանգված]]ի վրա մեխանիկական ներգործությունը (երկրաշարժեր)։ Երբեմն ներգործող շփման և ճնշման ուժերի հարաբերական հավասարության դեպքում, ձյան մեծ զանգվածի տեղաշարժի պատճառ կարող է դառնալ նույնիսկ շատ փոքր միջամտությունը (զենքի կրակոց, կամ մի մարդու զանգվածը՝ դահուկորդ, սնոուբորդիստ)<ref name="mir_o"/>։
 
Ձյան ծավալը ձնահյուսերում կարող է հասնել մի քանի միլիոն խորանարդ մետրի։ Սակայն կյանքի համար վտանգ է ներկայացնում նույնիսկ 5 մ³ ծավալ ունեցող ձնահյուսը<ref>''Отуотер М.'' Охотники за лавинами.- М.: Мир, 1972</ref>։
Տող 106.
 
== Կործանարար ձնահյուսերի առաջացման կանխում ==
Բնակավայրերի, զբոսաշրջային շրջանների և տարբեր հաղորդակցման ուղիների համար վտանգ ներկայացնող ձնահյուսերի առաջացման զգուշացմամբ զբաղվում են մասնագիտացված ծառայությունները։ Մասնավորապես [[Ռուսաստան]]ում, այդ հարցերով զբաղվում է հակաձնահյուսային ծառայությունը, որը մտնում է Ռուսհիդրոմետի կազմի մեջ։ Մարդկանց համար վտանգ ներկայացնող ձնահյուսերի առաջացման կանխարգելման համար իրականացվում են մի շարք ձնահյուսային անվտանգության մասնագիտացված միջոցառումներ, որոնք իր մեջ ներառում են հակաձնահյուսային պաշտպանության կանոների ակտիվ և պասիվ միջոցառումներ<ref>{{cite web| author=| datepublished=| url=http://www.meteorf.ru/rgm2d.aspx?RgmFolderID=5eb4e2d5-9ffc-4150-9db8-7bb04e0e67b4&RgmDocID=5eb4e2d5-9ffc-4150-9db8-7bb04e0e67b4| title=Росгидромет. О нашей службе| publisher=// meteorf.ru| accessdate=2012-3-7|archiveurl=http://www.webcitation.org/68dAH7BuZ|archivedate=2012-06-23}}</ref><ref>{{cite web| author=| datepublished=| url=http://www.bestpravo.com/federalnoje/ea-normy/e2k.htm| title=Постановление Правительства РФ от 11.05.1993 N 443 "О создании противолавинной службы"| publisher=// bestpravo.com| accessdate=2012-3-7|archiveurl=http://www.webcitation.org/68dAI0qD7|archivedate=2012-06-23}}</ref>։
 
Հակաձնահյուսային պաշտպանության ակտիվ միջոցառումների շարքին է դասվում, երբ փորձում են արհեստականորեն միջամտել ձնահյուսի տեղաշարժին, ինչը նվազագույնի կհասցնի սպասվելիք վնասը։ Այս նպատակով վաղուց կիրառվում էին հրանոթային զինատեսակներ՝ արկեր, ինչպես նաև դատարկ կրակոցներ էր արձակվում ուժեղ արձագանք ստեղծելու համար, ինչն էլ իր հերթին՝ ձնահյուսի տեղաշարժի պատճառ էր հանդիսանում։ Հնուց օգտագործվող մեթոդներից է նաև, դահուկների միջոցով ձյան զանգվածների կտրումը, սակայն այս եղանակը լուրջ ունակություններ է պահանջում և վտանգավոր է։ Ձնահյուսերի բացասական հետևանքների վերացման համար ավելի ժամանակակից մեթոդ է համարվում ակտիվ դինամիկական հակաձնահյուսային ներգործությունը, որն իրենից ներկայացնում է ձնահյուսային շրջաններում տեղադրվող հեռակառավարվող սարքավորում։ Սրանով ներգործում են ձյան զանգվածի վրա, կամ սեղմված օդի կամ գազաօդային միացության պայթեցման միջոցով (ֆրանսիական Gazex համակարգ)։
Տող 176.
{{Արտաքին հղումներ}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Բնության երևույթներ]]
[[Կատեգորիա:Բնական աղետներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձնահյուս» էջից