«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նավարա → Նավառա
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 36.
[[802 թվական]]ի ամռանը Լյուդովիկոսը նորից ներխուժեց [[Իսպանիա]]։ Գրավվեցին Տարագոն, Օրտոն և Լուցերա քաղաքները, ամբողջովին ավերվեց ողջ շրջանը՝ մինչև [[Տորտոսա]] քաղաքը։ Այնուհետև նա իր զորքը բաժանեց 2 մասի՝ դրանցից մեծն ինքն անձամբ ուղեկցեց դեպի Տորտոսա (այնտեղ որևէ արդյունքի չհասնելով), իսկ մնացյալ զորքին հրամայեց Էրբո գետն անցնելով՝ գաղտնի մտնել մավրերի թիկունքը և հանկարծակի հարձակվել նրանց վրա։ Այդ կերպ ֆրանկները հասան մինչև Վիլլա֊Ռւբեա քաղաք և թալանեցին այն, բայց շուտով մավրերը մեծ զորք հավաքեցին և փակեցին Վալլա֊Ռուբինայի դաշտով անցնող ֆրանկների նահանջի ճանապարհը, որի աշխարհագրական դիրքը հնարավորություն էր տալիս ոչնչացնելու ֆրանկյան ողջ զորքը։ Տեղացի բնակիչները ֆրանկներին ուղղորդեցին լեռնային շրջադարձով՝ դեպի մավրերի թիկունքը։ Մավրերը ջախջախվեցին և փախան<ref>Астроном (14).</ref>։ Սարակինոսների հետ պայքարում իրենց օգնելու համար Լյուդովիկոսը [[805 թվական]]ին ազատության մեծ խարտիա (Magna Carta) պարգևեց [[Անդորրա]]յի բնակիչների համայնքին<ref>805 թվականը համարվում է [[Անդորրա]]յի պետության հիմնադրման սկիզբը։</ref>
 
[[806 թվական]]ին [[Պամպլոնա]]յում տեղի ունեցավ խռովություն, որի նպատակը քաղաքը նորից մավրերի իշխանությանը հանձնելն էր։ Դրա հանձնման համար Լյուդովիկոսը բանակ ուղարկեց քաղաք, որից հետո Պամպլոնայի ղեկավարը՝ [[կոմս]] Վելասկոն, ընդունեց ֆրանկների միապետի իշխանությունը, իսկ ինքը Պամպլոնան՝ կոմսության կարգավիճակով, միացվեց մահմեդականներից պաշտպանվելու համար ստեղծվող Իսպանական մարզին{{sfn|Usunáriz Garayoa J. M.|2006|p=27}}<ref>ֆրանկյան թագավորության պատմագիրներ (год 806).</ref>։
 
Շուտով Լյուդովիկոս արքան սկսեց պատրաստվել դեպի [[Իսպանիա]] նոր արշավանքի։ Սակայն հայրը նրան հանձնարարեց մերձափնյա շրջանների պաշտպանությունը՝ նորմանական ոտնձգություններից, իսկ դեպի Իսպանիա արշավանքի ղեկավարումը հանձնեց Ինգոբերտին։ [[809 թվական]]ին ֆրանկների զորքը նորից ներխուժեց [[Տորտոսա]], ի դեպ՝ [[ձի]]երի և [[ջորի]]ների վրա էին տանում քանդած նավերը։ Ինչպես և առաջին անգամ, զորքի հիմնական մասը՝ Ինգոբերտի գլխավորությամբ, միանգամից շարժվեց դեպի Տորտոսա։ Դե իսկ փոքր մասը՝ նավերն իրենց հետ վերցրած, գաղտնի գնացին շրջայցի, իսկ հետո նավերով՝ ձիերի հետ միասին, անցան Էրբոն՝ նպատակաուղղված լինելով մտնելու թշնամու թիկունքը։ Սակայն այդ ծրագիրը ձախողվեց․ մավրերն իմացել էին ֆրանկների մոտենալու մասին, և Աբայդունը՝ Տորտոսայի ղեկավարը, մեծ ուժերով հարձակվեց այդ շարքի վրա։ Չնայած ֆրանկներին հաջողվեց կասեցնել հարձակումը, բայց անսպասելի հարձակումն այլևս չստացվեց, և ֆրանկներն ստիպված էին նահանջել։ Ոչնչի չհասավ նաև հիմնական զորքը, որը պաշարել էր [[Տորտոսա]]ն{{sfn|Хэгерманн Д.|2003|с=526—528}}<ref name="А15">Астроном (гл. 15—16).</ref>։
 
[[810 թվական]]ին Լյուդովիկոսն անձամբ գլխավորեց դեպի [[Տորտոսա]] արշավանքը։ [[Կառլոս Մեծ]]ը նրան օգնության ուղարկեց մեծ զորք։ Մուտք գործելով քաղաք՝ Լյուդովիկոսն անընդհատ հարձակվում էր՝ կիրառելով խոյահարող ջոկատներ ու այլ պաշարողական զենքեր և փլուզելով պատերը՝ պաշարումից 40 օր անց վերցրեց քաղաքը։ [[Սարակինոսներ]]ի համար Տորտոսայի անկումը նշանակալի կորուստ էր<ref name="А15" />։
Տող 47.
[[1812 թվական]]ի ամռանը Լյուդովիկոսը պետք է ճնշեր բաքսերի ապստամբությունը, ովքեր ցանկանում էին ձերբազատվել իրենից։ Ավերելով Դաքս քաղաքի շրջակայքը՝ հասավ նրանց հնազանդեցմանը։ Հետո դժվարությամբ անցնելով [[Պիրենեյներ]]ը՝ Լյուդովիկոսը տեղակայվեց Պամպլոնայում, որտեղ անցկացրեց թագավորական խորհրդի նիստ և հստակեցրեց Իսպանական մարզի կառավարումը։ Նրա հետադարձ ճանապարհին բաքսերը, խախտելով հավատարմության երդումը, փորձեցին խաբելով ծուղակը գցել Լյուդովիկոսին, սակայն նրանց դավադրությունը բացահայտվեց։ Ֆրանկները գերեվարեցին բաքսերի կանանց և երեխաներին, և նրանց միջոցով թաքնվելով՝ հասան հայրենիք։ Այդ նույն տարում ֆրանկներն [[Իսպանիա]]յի արաբների հետ խաղաղություն կնքեցին{{sfn|Lewis A. R.|1965|p=38—49}}<ref>Астроном (гл. 18).</ref>։
 
Լյուդովիկոսի արշավանքների արդյունքում՝ արաբներից պաշտպանվելու նպատակով հարավում ստեղծվեց Իսպանական մարզը, որը տարածվում էր մինչև Էրբո գետը և իր մեջ ներառում էր [[Կատալոնիա]]ն, Նավառուն և Արագոնի մի հատվածը։ Մայրաքաղաքը [[Բարսելոնա]]ն էր, իսկ ինքը մարզը տարածվում էր 10-12 կոմսություններում։ Այս նվաճումը հանգեցրեց Աքվիտանիայի՝ [[արաբ]]ների հարձակումներից պաշտպանությանը։ Իսպանիայի քրիստոնյա բնակիչներին աջակցություն էին ցուցաբերում մահմեդական ղեկավարների դեմ պայքարում<ref name="NDB" /><ref name="BBKL">{{статья|автор=Breukelaar A.|заглавие=Ludwig der Fromme|ссылка=https://web.archive.org/web/20080502155358/http://www.bautz.de/bbkl/l/ludwig_i_d_f.shtml|издание=Biographisch-Bibliographisches Kirchenlexikon|год=1993|seite=337—343}}</ref>{{sfn|Lewis A. R.|1965|p=50—68}}։
 
== Ֆրանկների կայսր (814-840) ==
Տող 80.
==== Նոմինոեի բարձրացումը ====
Լյուդովիկոսը, ընկղմված լինելով [[բրետոնացիներ]]ի հետ մշտական պատերազմների մեջ, որոշեց, որ նրանք ավելի արդյունավետ կենթարկվեն իրենց հայրենակցին և Բրետոնական մարզի կոմսություններից մեկը հանձնեց տեղական ավագանու ներկայացուցչին՝ Նոմինոեին։ Այսպես․ մոտ մինչ [[830 թվական]]ը ֆրանկների կայսրը, այդքան ուժ ու եռանդ գործադրելով Բրետանի անկախության դեմ, սկիզբ դրեց բրետոնական թագավորության հիմնողի կարիերային։ Սակայն Լյուդովիկոս Բարեպաշտի օրոք Նոմինոեն, [[831 թվական]]ին դառնալով Վաննական կոմսության միանձնյա ղեկավարը, հավատարիմ մնաց երդմանը, որը տվել էր կայսերը և նույնիսկ օգնեց ֆրանկներին՝ 836-837 թվականներին, երբ պաշարել էին [[Բրետան]]ը<ref>Бертинские анналы (годы 836—837).</ref>{{sfn|Smith J. M. H.|1992|p=82—85}}։
 
 
=== Կրոնական բարեփոխումներ ===
Տող 137 ⟶ 136՝
=== Ֆրանկյան պետություն և նորմաններ ===
Լյուդովիկոս I Բարեպաշտ կայսեր կառավարման սկզբից ի վեր Ֆրանկյան պետության համար արտաքին գլխավոր սպառնալիք են դառնում նորմանների{{sfn|The New Cambridge Medieval History|1995|p=119}} հարձակումները։
810-ական թվականներին, քանի դեռ դանիացի [[կոնունգ]]ները զբաղված էին գահի համար պայքարով, կայսրությունը որևէ հարձակման չենթարկվեց, իսկ [[814 թվական]]ին Խարալդ Կլակի ժամանման շնորհիվ Լյուդովիկոսը դաշնակից ձեռք բերեց դանիացի կառավարիչների շրջանում։ Ավելի քան 40 տարի Խարալդը Խորիկ I֊ի հետ վիճարկում էր Յուտլանդիայի գահը։ Մի քանի անգամ նա օգնության խնդրանքով եկել է Լյուդովիկոսի մոտ։ [[826 թվական]]ի հունիսին ժամանելով Ինգելհայմ ամ Ռայն, Խարալդ Կլակը կայսեր ազդեցությամբ որոշեց մկրտվել և նույն տարվա աշնանը Մայնցում, ողջ արքունիքի ներկայությամբ, իր ընտանիքի և մերձավորների<ref>Анналы королевства франков (год 826); Астроном (глава 40); Теган (гл. 33); Эрмольд Нигелл.</ref> հետ միասին մկրտվեց։ Օգտվելով դրանից՝ կայսրն սկսեց քրիստոնեության քարոզման առաքելություն իրականացնել Խարալդ Կլակի ենթակայության ներքո գտնվող շրջանում․ 822-823 թվականներին Յուտլանդիա ուղարկվեցին արքեպիսկոպոս Ռեյմս Էբբոնը և եպիսկոպոս Բրեմեն Վիլլերին, բայց նրանց հաջողությունները շատ համեստ էին, սակայն 826-827 թվականներին Յուտլանդիա ժամանած Անգսարին հաջողվեց մկրտել մեծ թվով դանիացիների<ref name="BBKL" />{{sfn|The New Cambridge Medieval History|1995|p=127—128}}։
 
Խարալդի նոր արտաքսման պատճառով Անգսարն ստիպված էր վերադառնալ, բայց 829-831 թվականներին նա քարոզչական ճանապարհորդություն իրականացրեց դեպի Բիրկա (Շվեդիա), որտեղ նույն հաջողությամբ քարոզեց քրիստոնեությունը։ [[Սկանդինավիա]]յի հետագա քրիստոնեացման նպատակով կայսեր նախաձեռնությամբ 831 թվականին Համբուրգում հիմնվեց եկեղեցական նոր թեմ, որի առաջին եպիսկոպոս նշանակվեց Անգսարը<ref>Анналы королевства франков (годы 829—861); ''Римберт''. Житие святого Ансгара (главы 1—12); Эрмольд Нигелл; ''Губанов И. Б.'' Культура и общество скандинавов эпохи викингов. С.85 — 87; ''Джонс Г.'' Викинги. С.94 — 100.</ref>։
Տող 150 ⟶ 149՝
=== Եկեղեցու հետ հարաբերություններ ===
[[Պատկեր:Ecoles empire carolingien ru.svg|450px|մինի|Եկեղեցական կենտրոններ Ֆրանկյան պետությունում (VIII-IX դարեր)]]
Պատանեկության տարիներից լինելով խորապես աստվածավախ մարդ՝ Լյուդովիկոսը մշտապես հովանավորում էր քրիստոնեական եկեղեցուն և Հռոմի պապերին։ Անցկացնելով մենաստանների բարեփոխումներ՝ նա ջանում էր ուժեղացնել եպիսկոպոսների դերը, որոնց ծրագրում էր դարձնել կայսերական իշխանության ներկայացուցիչներ այն վայրերում, որոնց հետ կապված կանոններ էին ընդունվել տեղացի աշխարհիկ իշխանությունների մոտ՝ եպիսկոպոսների անկախության բարձրացման համար։ Լյուդովիկոսը եպիսկոպոսներից պահանջում էր նաև իրենց կրթական աստիճանի բարձրացում<ref name="NDB" /><ref name="BBKL" />։
 
Ֆրանկյան պետությունում Լյուդովիկոս I֊ի կառավարման ժամանակ անցկացվել է 29 եկեղեցական ժողով, որոնցից շատերն անցել են կայսեր անմիջական ներկայությամբ։ Դրանցից առավել կարևոր են հանդիսանում Աախանի ժողովը (816, 817, 818-819 թվականներին), որոնց ժամանակ ընդունվել է մենաստանների բարեփոխումների ծրագիր, ինչպես նաև [[Փարիզ]]ի [[825 թվական]]ի ժողովը։ Վերջինի ժամանակ ֆրանկյան եկեղեցու հոգևորականությունը հաստատեց իր կողմնակցությունը չափավոր պատկերամարտությանը՝ պատրաստված դեռևս Կառլոս Մեծի օրոք։ Ժողովի որոշման համաձայն՝ Ֆրանկյան պետության մեջ սրբապատկերները նախատեսված էին ոչ թե պաշտամունքի, այլ վանքերի զարդարման և սրբապատկերներում պատկերված սրբերին երկրպագելու համար։ Կտրուկ քննադատության արժանացավ ոչ վաղ անցյալում Բյուզանդիայում վերականգնված պատկերամարտությունը, սակայն ժողովը միաժամանակ դատապարտեց նաև եպիսկոպոս Կլաուդիուս Տուրինացու պատկերամարտության դոկտրինան<ref name="NDB" /><ref name="BBKL" /><ref name="Aachen">{{cite web|url=http://www.newadvent.org/cathen/01001a.htm|title=Aachen|publisher=Catholic Encyclopedia|accessdate=7.4.2013|lang=en|archiveurl=https://www.webcitation.org/6FsE6fC7T?url=http://www.newadvent.org/cathen/01001a.htm|archivedate=2013-04-14|deadlink=no}}</ref>։
Տող 160 ⟶ 159՝
[[Պատկեր:Denier Louis le Pieux.jpg|250px|մինի|Լյուդովիկոս Բարեպաշտի [[դենիե]]ն։ Մետաղադրամի վրա պատկերված են քրիստոնեական խորհրդանիշեր՝ [[խաչ]] և [[վանք]]։]]
 
Լյուդովիկոս կայսրը հիմնեց մի շարք մենաստաններ (այդ թվում՝ կորվեական), հոգ էր տանում սլավոնացիների և սկանդինավցիների շրջանում քրիստոնեության տարածման համար, նրա հոգածությանը հանձնվեց [[Համբուրգ]]ի եպիսկոպոսական տաճարը։ Այստեղից էլ առաջացել է նրա «Բարեպաշտ» մականունը ({{lang-lat|Pius}})։ Սակայն այդ մականունը նրան կցվեց նրա մահվանից ավելի ուշ՝ միայն [[X դար]]ում։ Լյուդովիկոսի կյանքի օրոք pius (բարեպաշտ, աստվածավախ) հասկացությունը մտնում էր նրա կայսերական տիտղոսի մեջ և ժամանակակիցների կողմից չէր ընդունվում որպես մականուն։ IX-X դարերի փաստաթղթերում այդպիսի տիտղոսով առանձնանում էին նաև Արևելա֊ֆրանկյան պետության թագավորներ Լյուդովիկոս II Գերմանացին և [[Լյուդովիկոս IV Մանուկ]]ը։ Միայն [[960 թվական]]ից հետո սկսում են հայտնվել անձնավորող փաստաթղթեր, որոնք Բարեպաշտ մականունը կապում էին բացառապես Լյուդովիկոս I֊ի<ref name="NDB" /> ի հետ։
 
=== Լյուդովիկոսի կրտսեր որդու՝ Կառլոսի թագավորության առանձնացում ===
Տող 259 ⟶ 258՝
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
 
 
== Տես նաև ==
* [[Կարոլինգյան վերածնունդ]]
 
 
== Գրականություն ==