«Դմիտրի Մենդելեև»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Նավաշինություն: Հեռավոր Հյուսիսի նվաճում: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: փոքր ինչ → փոքր-ինչ oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Նավաշինություն: Հեռավոր Հյուսիսի նվաճում: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ)
Դ. մենդելեևի գործունեության այս բաժինը որոշակի կերպով կապված է ծովակալ [[Ստեպան Մակարով|Ստեպան Օսիպովիչ Մակարովի]] հետ համագործակցությանբ, վերջինիս օվկիանոսագիտական արշավների ժամանակ ձեռք բերած գիտական տեղեկությունների քննությունը , նրանց համատեղ աշխատանքները, որոնք կապված էին [[փորձնական ջրամբար]]ի կառուցման հետ, իրենց դերն են ունեցել Դ. Մենդելեևի գործունեության վրա: Ջրամբարի գաղափարը պատկանել է Դմիտրի Մենդելեևին, ով ակտիվ մասնակցություն է ունեցել այս գործի բոլոր փուլերում, սկսած նախագծային աշխատանքներից մինչ տեխնիկական և կազմակերպչական արարողությունները՝ ընդհուպ շինարարական, և նավերի մոդելների փորձարկումները, այն բանից հետո, երբ 1894 թվականին ջրամբարը, վերջապես կառուցվեց: Դ. Մենդելեևը ոգևորվածությամբ պաշտպանում էր Ս. Մակարովի արկտիկական մեծ սառցահատի կառուցման ջանքերը:
[[պատկեր:Mendeleev icebreaker.jpg|270px|left|thumb| Դ. Մենդելեևի կողմից XX դարեսկզբին նախագծված սառցահատ: Գիտնականի գծագրերով մոդելը պատրաստվել է Ա. Դուբրավինի ղեկավարությամբ 1969 թվականին: Դ. Մենդելեևի արխիվ-թանգարան: ([[Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան|ՍՊՊՀ]])]]
Երբ Դ. Մենդելեևը 1870-ականների վերջերին զբաղվում էր միջավայրի դիմադրության ուսումնասիրմամբ, նա միտք արտահայտեց նավերի փորձարկման համար նախատեսված փորձնական ջրամբարի կառուցան համար: Սակայն միայն 1893 թվականին, Ծովային նախարարության ղեկավար [[Նիկոլայ Չիխաչյով]]ի խնդրանքով գիտնականը գրեց «Նավային մոդելների փորձարկման համար ջրամբարի մասին» և «Ջրամբարի դիրքի մասին» գրառումները, որտեղ խոսեց ոչ միայն ջրամբարի, որպես գիտա-տեխնիակական ծրագրի մասի, ստեղծման հեռանկարի մասին, որը իր մեջ ներառում էր ռազմա-տեխնիկական նավաշինության և առևտրային կտրվածքով խնդիրների լուծում, այլև որ այն հնարավորություն կտար գիտական հետազոտություններ կատարել:
Դ. Մենդելեևը զբաղվելով լուծույթների ուսումնասիրմամբ, 1880-ականների վերջին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ծովաջրի խտությանը, որը Ս. Մակարովը իր [[Վիտյազ (հետախուզական ռազմանավ, 1883)]] հետախուզական ռազմանավով շուրջերկրյա նավագնացության ժամանակ էր հաշվել: Այդ թանկարժեք տվյալները բարձ գնահատականի արժանացան Դ. Մենդելեևի կողմից, ով ներառեց դրանք տարբեր ջերմաստիճանների դեպքում ծովաջրի խտության ամար աղյուսակում, որը տեղ էր գտել գիտնականի «Ջերմաաստիճանի բարձրացումից ջրի խտության փոփոխությունը» հոդվածի մեջ: Ա. Մակարովի հետ, ծովային հրետանու համար նախատեսված վառոդի մշակման ժամանկ առաջացած համագործակցությունը շարունակելով, Դ. Մենդելեևը միանում է [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում]] սառցահատման կազմակերպման արշավին:
Ա. Մակարովի կողմից այս արշավի գաղափարը պաշտպանվեց Դ. Մենդելեևի կողմից, ով այսպիսի նախաձեռնությունը իրական ճանապարհ էր համարում մի շարք կարևոր տնտեսական պրոբլեմների լուծման համար՝ [[Բերինգի նեղուց]]ի կապը այլ ռուսական ծովերի հետ, սկիզբ կդներ Հյուսիսային ծովային ճանապարհի հմնադրմանը, որը [[Սիբիր]]ի և [[Հեռավոր Հյուսիս]]ի շրջանները մատչելի կդարձներ: