«Գրիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Գրիլի վրա սննդի պատրաստման մեթոդները ==
Պատրաստման ուղիղ մեթոդի ժամանակ սնունդը տեղադրվում է ածուխի համար նախատեսված ցանցի վրա: Ածուխը հավասարապես տարածված է ամբողջ ցանցի երկայնքով: Պատրաստումը տեղի է ունենում ածուխից եկող ուղիղ ջերմության և մի քիչ էլ՝ գրիլի պատերից և կափարիչից անդրադարձող ջերմության արդյունքում: Ուղիղ մեթոդով պատաստում են այնպիսի ուտեստներ, որոնց պատրաստման ժամանակը մինչև 30 [[րոպե]] է: Դրանք կարող են լինել [[միս|մսի]] կտորներ (գրիլի վրա պատրաստվող ֆիրմային ուտեստներից են տավարի մսի ստեյքը, ձկնեղենը, թռչնեղենը, [[բանջարեղեն]]ը և այլն): Այս դեպքում գրիլի ներսում ջերմաստիճանն անցնում է 300  °C-ը: Բացի այդ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ տեղի է ունենում ճարպի արագ հալում, որի շնորհիվ պատրաստված սնունդը դառնում է քիչ յուղոտ: Այս փաստը նշվում է բժիշկ-սննդաբանների կողմից:
 
Ոչ ուղիղ պատրաստման մեթոդը. սնունդը տեղադրվում է պատրաստման համար նախատեսված ցանցի կենտրոնում, ածուխը բաժանվում է 2 մասի՝ գրիլի անկյուններում: Այս դեպքում ածուխից ելնող ջերմությունը համադրվում է գրիլի պատերից և կափարիչից անդրադարձող ջերմության հետ: Այս մեթոդով պատրաստելու ժամանակ ջերմությունը գրիլի կափարիչի տակ հասնում է 110  °C-ի սահմաններում: Ուտեստը պատրաստվում է 30 րոպեից մինչև մի քանի ժամ: Այս մեթոդով կարելի է տապակել ամբողջական թռչուն, մսի մեծ կտորներ և այլն:
 
50/50 մեթոդը իր մեջ ներառում է այս երկու մեթոդները և կիրառվում է, երբ բաղադրատոմսով նշվում է, որ միսը պետք է «լավ եփվի»: Այս դեպքում ածուխը գտնվում է միայն ածուխի ցանցի մի կեսում: Այս մեթոդի դեպքում սնունդը մի որոշ ժամանակ տապակվում է ածուխի վրա, հետո խառնվում է «սառը» գոտու հետ, որտեղ էլ շարունակվում է եփվել Գազային և էլեկտրական գրիլների դեպքում, որպես կանոն, պատրաստման այս մեթոդներին հասնում են առավել ցածր [[ջերմաստիճան]] ունեցող այրիչներից մեկի անջատման հաշվին և այլն:
 
== Խորովածի ցանց ==
[[Պատկեր:Решетка для гриля.jpg|альт=Прямоугольная решетка для гриля с ножками|մինի|Ցանց գրիլի համար]]
Խորովածի ցանցի ամենահասարակ տարբերակն իրենից ներկայացնում է երկու մետաղական վանդակացանց, որոնց միջև սեղմվում է մթերքը և երկու բռնակ, որոնցից մեկը՝ ավելի կարճը, միացած է մի վանդակացանցի, իսկ մյուսը՝ ավելի երկարը՝ հագեցած է ձեռքի համար բռնելու բռնիչով և միացած է մյուս վանդակացանցին<ref>См., например, патент РФ на полезную модель № 16063 и 113126.</ref>: Բռնիչի և ցանցավանդակի (որի միջև մթերք է սեղմված լինում) համադրման ժամանակ դրանք մի հարթության վրա են լինում: Բռնիչի ֆիքսման համար օգտագործվում է օղակներ՝ այնպես, որ նրանք ազատ տեղափոխվեն բռնիչի երկայնքով և շարժվելով դեպի վանդակացանցը՝ գոտևորում են երկու բռնակների ծայրերը, իսկ տեղափոխվելով հակառակ ուղղությամբ՝ ազատում են կարճ բռնակի ծայրը այնպես, որ ապահովում են վանդակացանցերի միմյանցից բացվելը:
 
Կան վանդակացանցերի այլ տեսակներ: Որպես կանոն դրանք ունեն հարթ մակերես, որն անմիջականորեն դրվում է ածուխի վրա: Վանդակացանցը իր ձևով կարող է լինել և կլոր և ուղղանկյուն: Որոշ վանդակացանցեր կարող են ունենալ հատուկ ոտիկներ, որը մեծացնում է վանդակացանցի ֆունկցիոնալ հնարավորությունները՝ շահագործման ժամանակ:
 
Խորովածի համար նախատեսված վանդակացանցի առավել բարդ տեսակները օղակների փոխարեն մատակարարվում են փականով՝ վանդակացանցերի սեղմումը ուժեղացնելու կամ դրանց միջև եղած հեռավորությունը փոխելու համար: Այսպիսի կարգավորիչները կարող են իրենցից ներկայացնել լայնակի փակոցի շրջանակ: Այդ շրջանակները կարող են լինել հարթ, կորացած, կամ պրիզմայաձև կորացած<ref>См., например, патент РФ на полезную модель № 114408.</ref>: Կամ կարգավորիչները կարող են լինել կորացած թիթեղներ՝ բացվածքով: Այն դեպքում, երբ կարգավորիչը հարթ չէ, փականն ու բացվածքը տեղակայված են իրար դիմաց, տարբեր մակարդակներում ձևավորում են մի շարք զուգահեռ անցումներ՝ կախված շրջանակի հարթությունից, բացի այդ անցումներից մեկն անցնում է բռնիչի ծայրի միջով: Տարածությունը, որի շնորհիվ կարճ բռնիչի ծայրը ֆիքսվում է համեմատաբար երկար բռնիչի ծայրին, կարող է ձևափոխել՝ կախված այն բանից, թե կարգավորիչի որ անցումով է անցնում այդ ծայրը։ Դա նաև թույլ է տալիս հուսալիորեն ֆիքսել տարբեր հաստության մթերքները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրիլ» էջից