«Գալիսիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նավարրա → Նավառա
չ →‎top: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 53.
'''Գալիսիայի թագավորություն''' ({{lang-la|Reino de Galiza}}՝ ռեյնո դե գալիսա) միջնադարյան պետություն [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] տարածքում 409-1833 թվականներին։ Հիմնադրել է սվև [[Հերմերիկ]]ը ({{lang-lat|Hermericus}}) 409 թվականին։ Երկիրը կառավարել են տարբեր թագավորական տոհմեր։ Տարածքը կազմել է առավելագույնը 60 000 քառ. կմ։
 
Առաջին շրջանում մայրաքաղաքներն էին [[Բրագա]] և [[Տույ]] քաղաքները, զարգացած միջնադարում՝ [[Աստուրիայի թագավորություն]]ից անջատվելուց հետո՝ [[Օվիեդո]]ն և [[Լեոն]]ը։ 11-րդ դարում վերականգնված Գալիսիայի թագավորության մայրաքաղաքն է դառնում [[Սանտյագո դե Կոմպոստելա]] քաղաքը, որը ավելի քան ութ դար մնում է Գալիսիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում [[Կորդովայի խալիֆայություն]]ը, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև [[Պորտուգալիա]]։ Տարբեր ժամանակաշրջաններում այն իր մեջ ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը և ազդեցություն էր ունեցել [[Նավառայի թագավորություն|Նավառայի թագավորության]] վրա։
 
11-րդ դարում Գալիսիայի թագավորությունը վերստին կարողացավ անկախանալ. մինչ այդ նա հանդես էր գալիս [[Վեստգոթական թագավորություն|Վեստգոթական թագավորության]], ապա՝ [[Աստուրիայի թագավորություն|Աստուրիայի]] կազմում։ Պարբերաբար ենթարկվել էր [[Կորդովայի ամիրայություն|Կորդովայի ամիրայության]], ապա՝ [[Կորդովայի խալիֆայություն|Կորդովայի խալիֆայության]] հարձակումներին։