«Մինաս Ա Ակնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 1.
'''Մինաս Ա Ակնեցի''' (ծննդյան թիվն անհայտ – 1753թ. մայիսի 12) — [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1751 թ-ի սեպտեմբերի 15-ից առ 1753թ. մայիսի 12-ը: Ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի բակի ձախակողմյան հատվածում:
Ուսումնառությունն անցկացրել է Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցում, աշակերտել Վարդան Բաղիշեցուն: Եղել է Մշո Ս. Կարապետ վանքի միաբան, ապա` առաջնորդ (1730-1749): 1749-ի մարտին ընտրվել է Կ.Պոլսի Հայոց պատրիարք: Թեև պաշտոնավարել է ոչ երկար ժամանակով (1749-1751), սակայն եռանդուն ջանքերի շնորհիվ կարողացել է ամրապնդել ինչպես Կ. Պոլսի, այնպես էլ Երուսաղեմի պատրիարքարանների դիրքերը: Նպաստել է, որ Հովհաննես Կոլոտը նշանակվի Երուսաղեմի Հայոց պատրիարք: Աչքի է ընկել իր խոհական, հեզաբարո, խաղաղասիրական ընթացքով: Ղազար Ա Ջահկեցու մահից հետո Ս. Էջմիածնի միաբանները և Կ. Պոլսի ազգային-եկեղեցական շրջանները նրա թեկնածությունը համերաշխ առաջադրել են կաթողիկոսական ընտրությունների ժամանակ: 1751-ի մայիսին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Կաթողիկոսական օծումը ստացել է 1751-ի սեպտեմբերի 15-ին: Կաթողիկոս ընտրվելուց հետո Մինաս Ա Ակնեցին վերջ է տվել Ս. Էջմիածնի միաբանությունում բուն դրած անմիաբանությանն ու հակասություններին, սակայն վերահաս մահը թույլ չի տվել առավել լայն գործունեություն ծավալել: Զբաղվել է նաև մատենագրությամբ, ինչպես հավաստում է Սիմեոն Երևանցին` <<«ունի զգրեանս դատաւորականս հոգացեալ>>»: