«Արաբերենի քերականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հնչյունաբանություն: փոխարինվեց: փոքր ինչ → փոքր-ինչ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Արաբերենի քերականություն''' ({{lang-ar|النحو العربي}}‎՝ ան-նահու ալ-արաբի կամ {{lang-ar|قواعد اللغة العربية}}՝ կավաիդ ալ-լուղա ալ-առաբիա), գրական [[արաբերեն]] լեզվի կանոնների համակարգ: Ունի մի շարք ընդհանրություններ [[սեմական լեզվաընտանիք]]ի մյուս լեզուների քերականական համակարգի հետ: Ուսումնասիրվում է նաև տեղական բարբառների՝ ընդհանուր ու մասնավոր լեզվական մշակույթը՝ իր հնարավոր կանոնակարգվածությամբ:
 
Արաբական լեզվաբանական ավանդույթում առանձնացվում են լեզվի նկարագրման երեք ոլորտ՝ nahw (օգտագործվում է երկու իմաստով՝ ընդհանուր քերականություն, շարահյուսություն), sarf (tasrif ձևաբանություն, ուսմունք փոփոխությունների մասին), tagwid (հնչյունաբանություն)։ Վերջինս հայտնի է նաև iddigam ՙձուլում, միավորում՚ տերմինով։ Այս բաժանումը տվել է [[Բասրա]]յի լեզվաբանական դպրոցի ներկայացուցիչ, [[Ալ-Խալիլ իբն Ահմադ]]ի աշակերտ [[Սիբաուեյհի]]ն։ Արաբական քերականության մեջ հատուկ տեղ է գրավում բառակազմությունը (istiqaq)։ Այն իր մեջ ներառում է որոշ իմաստաբանության որոշ տարրեր։
 
Արաբական քերականական աշխատություների ավանդական կառուցվածքը հանգում է շարահյուսության, ձևաբանության և հնչյունաբանության հարցերի հետևողական շարադրանքին. բացառություն է կազմում [[ալ-Զամախշարի]]ի «Ալ-Մու‎ֆ‎ասսալ» երկը, որտեղ քերականական հարցերը շարադրված են ըստ խոսքի մասերի՝ անուն, բայ, մասնիկ։
Տող 10.
 
== Ձևաբանություն ==
Sarf-ի ուսումնասիրությունն իր մեջ ներառում է [[արմատ]]ների փոփոխության մասին ուսմունքը, բառի կազմում այնպիսի ձևափոխությունների ուսումնասիրությունը, որոնք հանգեցնում են դրանց անցմանը մի խոսքի մասից մյուսը և համապատասխան [[հնչյուն]]ական փոփոխությունները։
 
Հարֆերի արտասանության մասին ուսմունքը իր մեջ ներառում է ճիշտ արտասանության որոշ կանոններ, հնչյունների դասակարգումը, հնչյունների գրային արտահայտության կանոնները, հնչյունաբանության՝ ռիթմիկայի և երգեցողության հետ կապը։ Քերականության այս բոլոր բաժինները միավորվում են ինչպես գործառութային, այնպես էլ սահմանային կատեգորիաներով։
 
Հնչյունները դիտարկվում են այս երեք բաժիններում իրենց տարբեր գործառույթներով։ Սիբաուեյհին սկսում է nahw բաժնից՝ տալով խոսքի մասերի բաժանումը, ապա բացատրում է iεrab տերմինը, ինչպես նաև որոշ բառակապակցությունների նկարագրությունը՝ դրված rafε բառափոխական ձևով և դրանց հետագա փոփոխությունները nasb բառափոխական ձևի. սրանով փաստացի ավարտվում է անվան տեսության ներկայացումը։ Sarfi բաժնում Սիբահուեյին տալիս է բառակազմության հիմնական գաղափարները, մոդելները, masdar-ը, ինչպես նաև բեկված հոգնակի թվի կազմության ձևերը։ Վերջին բաժնում շարադրվում է tagvid-ի ուսմունքը, այն է՝ հնչյունների օգտագործումը բառերի կցասահմանում, բայական և անվանական ձևերի կազմության ժամանակ հանդես եկող հնչյունները, waw-ի և ya’-ի փոփոխությունները բառի կազմում տարբեր դիրքերում և վերջապես հնչյունների դասակարգումը ըստ արտաբերման տեղի և ձևի։