«Մկրտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հիսուս Քրիստոսի մոտեցումը մկրտությանը: փոխարինվեց: կրկին անգամ → կրկին oգտվելով ԱՎԲ
Տող 52.
Քրիստոնեական Մկրտության խորհրդի հաստատման հարցում բացի Հիսուսի՝ [[Հորդանան գետ|Հորդանան]]ում մկրտությունից, մեծ կարևորություն ունեն նաև [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] վկայությունները ջրով մկրտության վերաբերյալ։ Այսպես՝
 
* Ամենածավալուն հատվածը [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննեսի Ավետարան]]ում Քրիստոսի զրույցն է [[Նիկոդեմոս]]ի հետ, ''««Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել»: Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. միթե կարելի՞ է իր մոր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնվել»: Հիսուս պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել. որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի»'' (3:3-6)։
* Մյուս 2 հատվածները, որ տալիս են [[Մատթեոս առաքյալ|Մատթեոս]] և [[Մարկոս ավետարանիչ]]ները, [[Համբարձում|Համբարձվելուց]] առաջ Քրիստոսի վերջին պատվիրաններն են առաքյալներին։ Դրանք լրացնում են մեկը մյուսին. ''«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»'' (Մատթ. 28:20), ''«Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի»'' (Մարկ. 16:16)։