«Հադես»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: կրկին անգամ → կրկին oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: կրկին անգամ → կրկին oգտվելով ԱՎԲ)
'''Հադես''' (կամ Աիդ, Աիդես, {{lang-grc|Ἀΐδης}} կամ ᾍδης, նաև Ἀϊδωνεύς, այլ կերպ նաև [[Պլուտոն(դիցաբանություն)|Պլուտոն]], Աիդոնես), ըստ հին հունական դիցաբանության<ref>Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.51-52, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.83; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 6, 2 и далее</ref>՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։ Ի վերջո, աստծու անունը սկսեց նշանակել մահացածների բնակավայր։ Կրոնոսի և Հռեայի ավագ որդին<ref>Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 5</ref>, [[Զևս]]ի, [[Պոսեյդոն]]ի, [[Հերա]]յի, [[Հեստիա]]յի և [[Դեմետրա]]յի եղբայրը։
 
Ըստ առասպելի, նա և նրա եղբայրները՝ [[Զևս]] և [[Պոսեյդոն]], տիտաններին հաղթելիս, ձեռք են բերում տիեզերքի իշխանությունը, իշխում են դժոխքում, օդում և ծովում, համապատասխանաբար, իսկ ամուր երկիրը, [[Գեա]]-երկիրը, հասանելի էր բոլոր երեքին միաժամանակ։ Ավելի ուշ հույները սկսեցին կոչել աստվածին՝ Պլուտոն, որը հռոմեացիների լատինացրել էին որպես Պլուտո<ref>Theoi Project:Haides''[http://www.theoi.com/Khthonios/Haides.html]''</ref>։ Հռոմում Հադեսը նույնացվել է մահվան և դժոխքի աստվածների՝ Օրկոսի և Դիսի հետ։ Համապատասխան էր նաև Էտրուսկական աստված Աիտա / Aita։ Հադեսը հաճախ պատկերված էր լինում երեք գլխանի շան Կերբերի հետ։ Իսկ ավելի ուշ դիցաբանական ավանդույթներում, թեև ոչ հնադարյան, նրա հետ ասոցացվում էր «Խավարի Սաղավարտը» և երկժանի։
 
Տերմին հադես քրիստոնեական աստվածաբանության մեջ (և հունարեն Նոր Կտակարանում) զուգահեռ եբրայերեն շեոլում (שאול - ծանր, կեղտի փոս), վերաբերում էր մահացածների բնակավայրին։ Քրիստոնեական հայեցակարգում դժոխքը ավելի նման է Հունաստանի տարտարոսին՝ խորը, մռայլ և օգտագործվում է որպես տանջանքի ու տառապանքի բանտ։
Հադեսը իշխում է մեռյալներին։ Նա խստորեն արգելել էր հոգիներին լքել իր տիրույթը և շատ զայրանում էր, երբ որևէ մեկը փորձում էր հեռանալ, կամ եթե ինչ - որ մեկը փորձում էր գողանալ հոգիները իր թագավորությունից։ Նրա բարկությունը հավասարապես սարսափելի էր բոլորի համար, ովքեր փորձում էին խաբել մահը կամ այլ կերպ խուսափել նրանից։ Սիզիփոս և Պիրիթոսը վառ օրինակ էին բոլորի համար։
 
{{quote|Ահեղորեն զայրացավ Հադեսը, կրկին անգամ [[Թանատոս]]ին ուղարկեց Սիզիփոսի հոգին առնելու։ Հայտնվեց [[Թանատոս]]ը մահկանացուներից ամենախորամանկի պալատում, և նրան գտավ ճոխ խրախճանք անելիս։ Դուրս կորզեց Սիզիփոսի հոգին աստվածների ու մարդկանց ատելին՝ [[Թանատոս]]ը։ Հիմա արդեն Սիզիփոսի հոգին առմիշտ անցավ ստվերների թագավորություն։}}
<center>'''Շարադրված է ըստ Հոմերոսի Իլիական և Օվկիդիոսի "Հերոսուհիներ" պոեմների։ ''' </center>