«Մարկ Շագալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 1.
[[Պատկեր:Chagall_France_1921Chagall France 1921.jpg|thumb]]
 
[[Պատկեր:Chagall_France_1921.jpg|thumb]]
'''Մարկ Շագալ''' ([[Ռուսերեն|ռուս.]] Марк Захарович Шагал, [[Ֆրանսերեն|ֆր.]] Marc Chagall, 7 հուլիսի 1887 [[Լիոնզո]], [[Վիտեբսկի գուբերնիա]], [[Ռուսական կայսրություն]] - 28 մարտի 1985 [[Սեն Պոլ դե Վանս]], [[Պրովանս]], [[Ֆրանսիա]]) ֆրանսիական նկարիչ: Ազգությամբ [[Հրեաներ|հրեա]]: 1907-09թթ. սովորել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգ]]ում: 1910-14թթ. ապրել է [[Փարիզ]]ում, ուր կրել է [[կուբիզմ]]ի ազդեցությունը, մասնակցել է "Անկախների" և "Աշնանային" սալոններին, ապա [[Բեռլին]]ում բացել անհատական մեծ ցուցահանդես: 1914-22թթ. Շագալը Ռուսաստանում էր, 1917-ից` [[Վիտեբսկ]]ի Արվեստի դպրոցի ղեկավար: 1922-23թթ. արտագաղթել է նախ Բեռլին, ապա` Փարիզ: [[Մոդեռնիզմ]]ի նշանավոր ներկայացուցիչ Շագալի արվեստին բնորոշ է իրականության ստեղծած սուբյեկտիվ ընկալումը: Նրա ստեղծագործությունների մեծ մասի սկզբնաղբյուրը իր մանկությունն է, հրեական կենցաղը, որոնցից քաղված պատկերները մեկնաբանում է խորհրդանշական և միստիկ ոգով: Շագալի նկարներում առարկաները անիրական տարածությունում ոչ տրամաբանական դասավորություն ունեն, գծանկարը էսքիզային է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ ("Ես և գյուղը", 1911, [[Ժամանակակից արվեստի թանգարան]], [[Նյու Յորք]]): Շագալը նկարազարդել է [[Նիկոլայ Գոգոլ|Գոգոլի]] "Մեռած հոգիները" (օֆորտ, 1923-27), Աստվածաշունչը (վիմագրություն, 1931-36): Հեղինակ է մի շարք դեկորատիվ աշխատանքների` [[Իգոր Ստրավինսկի|Ստրավինսկու]] "Հազարան բլբուլ" բալետի ձևավորումը (1944-45), [[Մեցի տաճար]]ի վիտրաժների էսքիզները (1958): 1973թ., իր անհատական ցուցահանդեսի կապակցությամբ այցելել է [[ԽՍՀՄ]]: Շագալի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, այդ թվում` [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում: