«ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎1953-1970: փոխարինվեց: փոքր ինչ → փոքր-ինչ oգտվելով ԱՎԲ
չ (→‎1953-1970: փոխարինվեց: փոքր ինչ → փոքր-ինչ oգտվելով ԱՎԲ)
1956 թվականի առաջնության ժամանակ ակումբում նորից փոխվեց մարզիչը, այս անգամ Վալենտին Նիկոլաևի փոխարեն ակումբի ղեկավարությունը ընտրեց Սերգեյ Շապոշնիկովին։ 65-66 միջսեզոնի ժամանակ թիմ եկան Վլադիմիր Կապլիչնին և Յուրի Իստոմին։ Սեզոնի արդյունքում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, առաջնության առաջնորդից հետ մնալով, կիևյան «Դինամո», 14 միավոր<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=80&page=9|title=«„Лейтенанты“ и генералы», стр. 9|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sj7jis9|archivedate=2012-01-22}}</ref>:
 
1967 թվականի առաջնությունը ԲԿՄԱ-ն անհաջող սկսեց, խաղալով 10 խաղ թիմը վաստակեց ընդամենը 6 միավոր, արդյունքում, վատ սկսելու համար, թիմից հեռացվեց գլխավոր մարզիչ Շապոշնիկովը։ [[1967]] թվականի հունիսի սկզբին թափուր պաշտոնը զբաղեցրեց Վսեվոլոդ Միխայլովիչ Բոբրովը։ Նոր մարզչի գալով ԲԿՄԱ-ն փոքր -ինչ բարելավեց երկրի առաջնությունում իր դիրքը։ Առաջին շրջանից հետո նրանք զբաղեցրին 12-րդ տեղը։ Ավելի հաջող գործերը դասավորվեցին ԽՍՀՄ-ի Գավաթի խաղերում. նրանք կիսաեզրափակիչում հաղթեցին բակինյան «Նեֆտչիին», բանակայինները 12 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկան գավաթի եզրափակիչ, որտեղ նրանք հանդիպեցին մոսկովյան «Դինամոյին»: Խաղի սկզբում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները երկու անգամ դարպասը գրավելու հնարավորություն բաց թողեցին, արդեն 6-րդ րոպեին Վլադիմիր Պոլիկարպովը անկյունային փոխանցումից հետո հարվածեց դարպասաձողին, իսկ 8-րդ րոպեին գնդակը, որը Վլադիմիր Ֆեդոտովի հարվածից հետո գնում էր դարպասի ներքևի անկյունը, վերցրեց [[Լև Յաշին]]ը: Հանդիպման 11-րդ րոպեին դինամոնցիներին հաջողվում է բացել խաղի հաշիվը. անկյունային փոխանցումից հետո Գեննադի Գուսարովը գնդակը ուղարկեց ցանցը։ Առաջին խաղակեսի վերջում «Դինամոյի» հարձակվող Յուրի Վշիվցևը կրկնապատեց հաշիվը, խփելով տուգանային գծից։ Խաղի վերջնական հաշիվը, 75-րդ րոպեին, գրանցեց «Դինամոյի» պաշտպան Վիկտոր Անիչկինը, խփելով տուգանային հարվածից կատարած փոխանցումից հետո։ Թիմը առաջնությունը ավարտեց, գրավելով 9-րդ հորիզոնականը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=80&page=12|title=«„Лейтенанты“ и генералы», стр. 12|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjKI6DC|archivedate=2012-01-22}}</ref>:
 
1968 թվականի առաջնությունում բանակայիններին հաջողվեց գրավել 4-րդ տեղը<ref>[http://www.klisf.info/numeric/index.app?cmd=tournn&lang=ru&id=665059401605984297007038229618 Первая группа «А» СССР 1968 г.]{{dead link|date=December 2011}}</ref>: