«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Հովհաննես Մկրտչի կերպարը հայ մատենագրության մեջ: փոխարինվեց: փոքր ինչ → փոքր-ինչ oգտվելով ԱՎԲ
(→‎top: տրանսլիտերացիան սխալ էր)
չ (→‎Հովհաննես Մկրտչի կերպարը հայ մատենագրության մեջ: փոխարինվեց: փոքր ինչ → փոքր-ինչ oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Eglise apostolique arménienne de Paris, cathédrale Saint Jean-Baptiste.jpg|մինի|Սբ. Հովհաննես Մկրտիչ, Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցի]]
Քրիստոնեական մատենագրության մեջ Հովհաննես Մկրտչի կերպարը առանձնահատուկ տեղ է գրավել։ Նրա գործի և կերպարի հատկորոշմանն անդրադարձել են ինչպես Ընդհանրական Եկեղեցու հոգևոր հայրերը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետները։ Դրանք, սակայն, ուղղակի կամ անուղղակի բնորոշումներ են քաղած հիմնականում Աստվածաշունչ Մատյանից և մասամբ Ավանդությունից։ Ըստ այդմ՝ Հովհաննեսը հիմնականում հայտնի է «ՄԿՐՏԻՉ» բնորոշմամբ (Մատթ. 3: 1, 14: 2, Մարկ. 6: 14, Ղուկ. 7: 20, 23), քանի որ հենց նա էր, որ սկսեց կիրառել ապաշխարության մկրտությունը և մկրտեց [[Հիսուս Քրիստոս]]ին: Հայ եկեղեցական մատենագրության մեջ «Մկրտիչ» բնորոշումը ձեռք է բերել հատուկ անվան նշանակություն, սակայն սրա կողքին կա նաև «ՁԵՌՆԱԴՐՈՂ» անվանումը. պատճառն այն է, հավանաբար, որ հնում մկրտելիս ձեռքը դնում էր մկրտվողի գլխին (շնորհը փոխանցելու նշան) և ընկղմում ջրի մեջ<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 424, թ. 27բ</ref>: Հովհաննեսը անվանվում է նաև «ՁԱՅՆ» (Ընդհանուր մատենագրության մեջ՝ [[Հովհան Ոսկեբերան]]<ref>Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826, էջ 143</ref>, [[Կյուրեղ Ալեքսանդրացի]], [[Եփրեմ Ասորի]], Հայ մատենագրությամ մեջ՝ [[Վարդան Արևելցի]], [[Գրիգոր Տաթևացի]], [[Առաքել Բաղիշեցի]], [[Ներսես Շնորհալի]], [[Ատոմ Անձևացի]]...)։ Այս անվանման գործածումը կապվում է [[Սուրբ Գիրք|Սուրբ Գրքի]] վկայությունների հետ (հմմտ. [[Եսայի]] 40: 3, [[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթ.]] 3: 3, [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկ.]] 1: 3, [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 3: 4, [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1: 23)։ «Ձայն» եզրույթ բազմաթիվ մեկնաբանությունների շարքում գերազանցում այն միտքը, որ ինչպես սկզբում ձայնն է լինում, ապա խոսքը, այնպես էլ սկզբում եղավ Հովհաննեսը, ապա քրիստոսը՝ Աստծո Խոսքը (Բանը)։ Որոշ դեպքերում մատենագրության մեջ ''Հովհաննես-ձայնը'' ներկայացվում է իբրև «ԶԱՐԹՈՒՑԻՉ». քնի թմրությունից արթնացնող ձայնն է, որն արթնացնում է մարդկությանը՝ լսելու համար [[Քրիստոս]]ի վարդապետությունը<ref>Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յովհաննու Աւետարանին, Էջմիածին, 2005, էջ 90</ref>: Հինկտակարանյան մարգարեությունից մեկնելով (Մղ.Գ 1)՝ Հովհաննեսին կոչում են նաև «ՀՐԵՇՏԱԿ» և «ՃԱՆԱՊԱՐՀ ՊԱՏՐԱՍՏՈՂ»: [[Գրաբար]]ում «[[Հրեշտակներ|հրեշտակ]]» բառն ունի «սուրհանդակ, Աստծո դեսպան, երկնավոր պատգամաբեր» իմաստները։ Հենց այս իմաստով է [[Աստվածաշունչ|Սուրբ Գիրքը]] խոսել Հովհաննեսի մասին, ի տարբերություն եկեղեցական հայրերի, ովքեր հաճախ Հովհաննեսին «Հրեշտակ» բառի այսօրվա ընկալմամբ են ներկայացրել։ Ավելին՝ հաշվի առնելով Մկրտչի խիստ և առաքինի կենցաղավարությունը՝ նրան անվանել են «հեղեղեն սերովբե», «մարմնավոր քերովբե», «հողանյութ հրեշտակ», «երկնաքաղաքացի»:
[[Պատկեր:Surp Garabed Vank (Hampikian, 1923).jpg|մինի|[[Գլակա վանք|Մշո Սուրբ Կարապետ]] 1915 թ.]] «Ճանապարհ պատրաստող» կոչման կողքին հայ մատենագրության մեջ հանդիպում են «ԿԱՐԱՊԵՏ»<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 83, թ. 406բ</ref> կամ «ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏ» (առաջնորդող, առջևից գնացող) և «ճանապարհ» անվանումները։ Հովհաննեսին տրվող մակդիր-համեմատություններից է նաև «ԵՂԻԱ» անվանումը։ Սա կապվում է Քրիստոսի՝ Հովհաննեսին տված բնորոշման (տես Մատթ. 11: 14) և հինկտակարանյան մարգարեության հետ (տես Մաղ. 4: 4)։ Եղիա անվանելու հիմնական պատճառներն են Հովհաննեսի կերպարը, խոսքը, կենցաղը և գործը, որը բավականին համընկնում են Եղիա մարգարեի կերպարին, խոսքին, կենցաղին և գործին։ Մկրտիչն անվանվում է նաև «ՃՐԱԳ», որ վկայում է Լույսի մասին. սրա զուգահեռներն են «աստղ, լուսատու, առավոտ, լուսաբեր, արուսյակ» մակդիրները։ Վերջին բնորոշմանն անդրադառնալով [[Անանիա Սանահնեցի]]ն գրում է, որ Արուսյակն Արեգակից (Քրիստոս) փոքր -ինչ շուտ է ծագում, և Արեգակի հայտնվելուց հետո նվազում է։ Այս բնորոշումն էլ իր հերթին արտացոլանքն է Փրկչական խոսքերի. «Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով» (Հովհ. 5: 35)։ Քրիստոնեական մատենագրության մեջ հանդիպում է նաև «ԱՔԱՂԱՂ» անվանումը։ Ընդհանրապես քրիստոնեության մեջ աքաղաղը մարմնավորում է [[մարգարե]]ների, ավելի հաճախ Հովհաննես Մկրտչին։ [[Անանիա Սանահնեցի]]ն աքաղաղի փոխարեն գործածում է «ՁԱՅՆ ՀԱՒՈՒ», որը մեզ տեղեկացնում է Լույսի, Առավոտի ծագման մասին։ Մկրտիչը համեմատվում է նաև այլ թռչունների՝ աղավնու, տատրակի, գարնանաբեր ծիծեռնակի հետ։
Հովհաննես Մկրտիչը համարվում է [[Սուրբ Գիրք|Հին և Նոր Կտակարանների]] կամուրջը, այստեղից ելնելով նրան անվանում են նաև «ՄԻՋՆՈՐԴ»: Նա նաև «ՄԱՐԳԱՐԵ» է, վերջինը մարգարեներից, ով ի տարբերություն նախորդներին տեսավ ոչ թե ստվերը Քրիստոսի, այլ հենց Իրեն՝ Աստվածորդուն։ Մկրտչի ծննդյան տոնին նվիրված [[շարական]]ում [[Գևորգ Սկևռացի|Գ. Սկևռացին]] Հովհաննեսին կոչում է «ԱՌԱՔՅԱԼ»: Մկրտիչը առաքվել էր Աստծո կողմից ([[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1: 6, 33)՝ իբրև «ԾԱՌԱ և ՍՊԱՍԱՎՈՐ», «ՔԱՐՈԶԻՉ» և «ԵՐԿՐՊԱԳՈՒ», ով դեռ մոր որովայնից սկսյալ ճանաչեց և երկրպագեց Տիրոջը ([[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 41, 44)։ Մկրտչին [[Ատոմ Անձևացի]]ն կոչում է նաև «ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊԵՏ», քանի որ նա առաջիններից էր, որ նահատակվեց հանուն Ճշմարտության, հանուն Աստծո։ Հանդիպում ենք նաև ուսուցիչ, քահանա և շատ այլ բնորոշումներ։ Սուրբգրային մեկ այլ բնորոշում շատ է հանդիպում եկեղեցական մատենագրության մեջ. Հովհաննեսն անվանվում է «ՓԵՍԱՎԵՐ»՝ փեսայի բարեկամ (Հովհ. 3:29), որն արտահայտում է «շոշբեն» կոչվող հրեական հարսանեկան ավանդույթը։ Համաձայն այդ վանդույթի հարսանիքներում մեծ կարևորություն ուներ «փեսայի բարեկամը», ով կազմակերպում էր պսակի ընթացքը, հրավերք էր անում, հետևում էր խնջույքին և ի վերջո հսկում էր հարսի սենյակ տանող մուտքը, որպեսզի փեսայից բացի ոչ ոք չմտնի այնտեղ։ Ահա և Հովհաննեսն էլ իրեն համարում է լոկ փեսայի բարեկամ՝ շեշտելով, որ ինքը Փեսան չէ. փեսան նա է ով Հարս ունի (Հարս և Փեսա այլաբանությամբ Մկրտիչը նկատի ուներ [[Եկեղեցի]]ն և Քրիստոսին)։ Հատկանշական է, որ Մկրտիչը Քրիստոնեական բոլոր ավանդական եկեղեցիներում համարվում է ամենամեծ բարեխոսներից մեկը՝ իր մեծությամբ այդ պաշտոնում զիջելով միայն [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնին]]: Մեծ է Մկրտչի դերը և նշանակությունը եկեղեցական մատենագրության մեջ, սակայն որքան էլ գովաբանվել է Հովհաննես Մկրտչի կերպարը, այնուամենայնիվ Քրիստոսի կողքին նրա անձը, մեծությունը, լույսը չնչին են համարել, իսկ նրա գործը ներկայացվել է իբրև սպասավորություն Հիսուս Քրիստոսի, ում մասին վկայում է հենց Հովհաննեսը. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար» (Հովհ. 1: 1)։ Սուրբ Հովհաննես Մկրտիչն իր ուրույն ազդեցություն ունի նաև համաշխարհային և հայկական մշակույթի վրա՝ սկսած նրա անվամբ կառուցված ու կառուցվող եկեղեցիներից՝ ավարտած արվեստի ու կինոմատոգրաֆիայի գոհարներով։