«Հռեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: փոխարինվեց: փոքր ինչ → փոքր-ինչ oգտվելով ԱՎԲ
Տող 8.
}}
 
'''Հռեա''', մայր աստված, [[Ուրանոս]]ի և [[Գեա]]յի դուստրը (երբեմն նույնացվում է Գեայի հետ), [[Կրոնոս]]ի կինը, բոլոր Կրոնոսյանների մայրը։ Հռեայի սկզբնական պաշտամունքի վայրերից մեկը եղել է Կրետե կղզին, որտեղ, համաձայն զրույցի, քարայրում նա ծնել և խնամել է [[Զևս]]ին։ Որպեսզի Կրոնոսը երեխային կուլ չտար, կուրետները սրերով հարվածում են վահաններին և խլացնում մանկան ճիչը։ Կրետական Հռեայի քրմերը կոչվում էին կուրետներ, և առասպելը, հնարավոր է, ծագել է բացատրելու համար զենքերով պարը, որը կատարում էին քրմերը Հռեային և Իդեյան Զևսին նվիրված տոնի ժամանակ։ Հռեայի պաշտամունքը համեմատաբար վաղ միաձուլում է փոքրասիական [[Կիբելե]] աստվածուհու պաշտամունքի հետ, որին նույնպես անվանում էին ''Մեծ Մայր''։ Հռեա-Կիբելեի պաշտամունքը կրում էր օրգիաների բնույթ, բայց բուն [[Հունաստան]]ում այն հանդես է գալիս փոքր -ինչ մեղմացած ձևով։ [[Մ.թ.ա. 3-րդ դար]]ից սկսած, այդ պաշտամունքը թափանցում է [[Հռոմ]], որտեղ Հռեան մեծարվում էր Մեծ Մայր անվան տակ։ Հռեա-Կիբելեին ձոնված էին [[կաղնի]]ն և [[սոճի]]ն. նրա մշտական ուղեկիցն էր [[առյուծ]]ը; Հռեա-Կիբելեն սովորաբար պատկերվում էր ռազմակառքի վրա, որը քաշում են առուծները, ձեռքին ծնծղա, գլխին ատամնավոր թագ։ Հունական կրոնում Հռեան սովորաբար չի ունեցել առանձին տաճարներ և մեծարվում էր Կրոնոսի կամ [[Զևս]]ի հետ համատեղ։ [[Աթենք]]ում Հռեայի և նրա ամուսնու փոխարեն կատարվում էին կրոնիաներ, և նրանց պաշտամունքը նույնպես կենտրոնացված էր մեկ ընդհանուր տաճարում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հռեա» էջից