«Արմեն Հյուսնունց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտներ → [[Կատեգորիա:Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի...
չ «հրավերք» նշանակում է խնջույք
Տող 16.
 
== Կենսագրություն ==
Արմեն Հյուսնունցը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում։ Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, և 1984 թ.-ին ընդունվել [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յի սաքսոֆոնի բաժին։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում, որտեղ նվագել է [[Մոսկովյան Կրեմլ]]ի Պատվավոր պահակակետի նվագախմբում, այնուհետև տեղափոխվել է ՆԳՆ նվագախումբ։ Ծառայության ավարտից հետո, 1987 թվականին Երևանի երաժշտական դպրոցներից մեկում դասավանդել է սաքսոֆոնի նվագ։ 1988 թվականին հրավիրվել է Արտաշես Քարտալյանի ջազ-քառյակ, իսկ 1988-1989 թվականներին նվագել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբում՝ [[Կոնստանտին Օրբելյան]]ի ղեկավարությամբ։ 1990 թվականին նվագելու հրավերքհրավեր է ստանում [[Հայաստանի Հանրային հեռուստատեսություն|Հայաստանի պետական հեռուստառադիոյի]] նվագախմբում, որտեղ երկու տարի շարունակ առաջատար սաքսոֆոնահարն է լինում։ 1992-2004 թվականներին Հյուսնունցը համագործակցում է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ, որպես հրավիրյալ սաքսոֆոնահար։ 1996 թ. Խաչիկ Սահակյանի հետ համատեղ ձայնագրում է «Երգեր առանց խոսքերի» ջազային ալբոմը, որից հետո երաժիշտները հիմնում են սեփական էթնո-ջազային «[[Time Report]]» խումբը, որը մեծ ճանաչում է ստանում։ 1997 թ. նշանակվել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի երաժշտական ղեկավար։ 1998 թ. [[Արտո Թունջբոյաջյան]]ի հրավերով միանում է նորաստեղծ «[[Armenian Navy Band]]» խմբին, որտեղ մշտական մասնակից է դառնում։ 2000 թվականին ստեղծվաց «ArtaSax» սաքսոֆոնային քառյակի հիմնադիրներից է<ref>[http://armjazz.net/usnunts_int.html Armjazz.net - interview]{{ref-ru}}</ref>: Արմեն Հյուսնունցը մասնակցել է բազում միջազգային փառատոններին, համերգներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մերձավոր Արևելքում։ Նվագել է հայտնի ջազմենների հետ, որոնցից են՝ Չիկ Կորեան, Բիլլի Քոբեմը, Ջո Զավինուլը և այլն։ 2010 թվականին ստանձնել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
 
== Սկավառակագրություն ==