«Թահին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru/ +books.google.am/)
Տող 4.
'''Թահին''', '''թահինա''' կամ '''թհինա''' (ինչպես նաև հայտնի է որպես ''քունջութե մածուկ''), [[Միջին Արևելք]]ում տարածված թանձր, [[յուղ]]ոտ մածուկ՝ պատրաստված [[քունջութ]]ի աղացած սերմերից: Որպես անհրաժեշտ կոմպոնենտ՝ այն ավելացնում են բազմաթիվ ուտեստների՝ օրինակ՝ [[ֆալաֆել]]ին, [[հումուս]]ին, բացի այդ, այն բազմաթիվ [[սոուս]]ների համար որպես հիմք է ծառայում: Թահինի բաղադրության մեջ մտնում են քունջութի կրկնակի աղացած սերմերը (100 %): Մածուկն օգտագործելիս այն նոսրացնում են ջրով՝ մինչև հեղուկ [[թթվասեր]]ային կոնսիստենցիա ստանալը, ավելացնում են [[կիտրոն]]ի հյութ, [[աղ]] և [[սխտոր]], իսկ տարբեր շրջաններում հիմքին ավելացվում են նաև զանազան [[անուշահյութ]]եր կամ այլ հավելումներ: Դասական ակրատ հումուսը պատրաստվում է սիսեռով և թահինով<ref>https://books.google.am/books?id=w20ZjD8_2GQC&pg=PA112</ref><ref>Ghillie Basan. ''The Middle Eastern Kitchen''. Hippocrene Books, 2007. ISBN 9780781811903. Page 146.</ref><!-- хумус — на основе хумуса (нута), на долженствование остального нужен источник -->։
 
Թահինը լավ հայտնի է [[Մերձավոր Արևելք]]ի և [[Իսրայել]]ի [[Արաբական աշխարհ|արաբական երկրներ]]ի (որտեղ այն անվանում են «թհինա» համապատասխան նրան թե ինչպես են անվանում արաբները՝ {{lang-ar|طحينية}}, {{lang-he|טחינה}}), ինչպես նաև [[Հունաստան]]ի, [[Կիպրոս]]ի խոհանոցներում. թահինով կիպրոսյան կարկանդակները հատկապես պահանջված են [[Մեծ պաս]]ի ժամանակ: Հաճախ թահինի մեջ ավելացնում են ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, սխտոր, աղացած կումին, կարմիր պղպեղ, [[մաղադանոս]] և օգտագործում են որպես [[կերակրալցուկ]] կամ պարզապես մատուցում են [[պիտա]]յի կամ հացի հետ: Թահինով զանգվածը կիրառվում է արևելյան բազմաթիվ քաղցրավենիքների պատրաստման համար, այդ թվում՝ ամենահայտնիներից մեկի՝ [[հալվա]]յի: Ճապոնական խոհանոցում բոված քունջութից պատրաստված թահինը հիմնականում կիրառվում է որպես գոմանդարե հայտնի սոուսի հիմնական բաղկացուցիչ մաս:<ref>[https://umamimart.com/blogs/main/japanify-garlicky-gomadare-sesame-sauce Рецепт гомадарэ] {{ref-en}}</ref>
 
== Պատմություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թահին» էջից