«Կառլոս Գարդել»–ի խմբագրումների տարբերություն

չ (Vaga-am տեղափոխեց էջը «Կարլոս Գարդել»-ից «Կառլոս Գարդել»)
 
 
== Կենսագրություն ==
Կառլոս Գարդելի ծննդյան օրը համարվում է 1890 թվականի [[դեկտեմբերի 11]]-ը։ Այդ օրը նշվում է որպես տանգոյի համաշխարհային օր։ Նրա ծննդյան վայրի մասին կան տարբեր կարծիքներ, մի վարկածի համաձայն նա ծնվել է [[Ֆրանսիա]]յի [[Թուլուզ]] քաղաքում, մեկ այլ վարկածով, որն առավելապես պնդում են ուրուգվայցիները՝ [[Ուրուգվայ]]ի [[Տակուարեմբո]] քաղաքում։ Տեղի ֆուտբոլի թիմի երկրպագուները խաղերի ժամանակ դրոշների վրա գրում են Տակուարեմբոն Գարդելն է։
 
{{քաղվածք|Մինչ իմ հետևից կբարձրանա վարագույրը և նվագախմբային խցիկից կհնչի երաժշտությունը, թույլ տվեք ի տես բոլորիդ կյանքի կոչելու Խուան Մոլինային: Շատ շուտով ես կլքեմ այս հին բեմը և տեղս կզիջեմ հերոսներին, որպեսզի նրանք խոսեն, կամ ավելի ճիշտ երգեն իրենց մասին: Բայց նախևառաջ թույլ տվեք ներկայացնել Ձեզ այդ մարդուն, որին շատերն են այսպես անվանում` նա բոլոր ժամանակների տանգոյի մեծագույն կատարողն է` անպայման ավելացնելով` մեծագույնը Գարդելից հետո: Կառլոս Գարդելը լուսավորեց Խուան Մոլինայի ստեղծագործական սկիզբը և իհարկե հանդիսացավ նրա հոգևոր տանջանքի պատճառը: ԻԳարդելի շնորհիվ Գարդելի նա դարձավ նա, ով դարձավ, բայց առավել ճիշտ է, որ Գարդելի պատճառով նա չդարձավ նա, ով կարող էր դառնալ:|}}
 
Մայրը՝ Բերտա Գարդելը, գաղթել է Արգենտինա, երբ Կառլոս Գարդելը 2 տարեկան էր։ Կառլոսը սկսել է երգել դեռ մանկուց, նրա առաջին հանրային ելույթները կայացել են 1910 թվականին՝ [[Բուենոս Այրես]]ի Օ'Ռոնդեման սրճարանում։ 1911 թվականին սկսել է դուետով ելույթ ունենալ Ժոզե Ռազանոյի հետ։ Սա Գարդելի ստեղծագործական կյանքում կարևոր փուլ է եղել։ Սակայն դա դեռ տանգո չէր, նրանք երգում էին ժողովրդական երգեր։ Այդ ժամանակաշրջանի լավագույն երգերից էր «Լինդա պրովինցիալիտան։պրովինցիալիտան»։
 
1914 թվականին Գարդելն արդեն բավականին հայտնի երգիչ էր Բուենոս Այրեսում։ 1915 թվականին Ուրուգվայում կայացավ Գարդելի առաջին արտասահմանյան հյուրախաղերը։ Գարդելը տանգո կատարել սկսել է 1917 թվականին և 1917 թվականի ապրիլի 9-ին ձայնագրվել է նրա առաջին տանգոն «Իմ տխուր գիշեր», կոմպոզիտոր՝ Սամուել Կաստրիոտ։ Դրան հաջորդում են մյուսները՝ հետագայում դառնալով հայտնի տանգոյի կատարումներ, այդ թվում Ռոդրիգեսի Լա Կումպարիստան և այլն։1917 թվականին Գարդելը նկարահանվում է իր առաջին համր ֆիլմում «Ֆլոր դը Դուրազանո»: Ընդհանուր առմամբ նրա մասնակցությամբ լույս է տեսել 10 ֆիլմ՝ [[Համր կինո|համր]] և հնչյունային, որտեղ հնչել են Գարդելի երգերը։ 1920-ական թվականներին Կառլոս Գարդելն արդեն համաշխարհային աստղ էր։ 1923 թվականին Իսպանիայում կայացան Գարդելի առաջին եվրոպական շրջագայությունները։ 1925 և 1927 թվականներին Գարդելը ձայնագրվել և ելույթ է ունեցել Իսպանիայում, 1928-1929 թվականներին՝ Ֆրանսիայում և Իտալիայում, 1930 թվականին՝ նորից Ֆրանսիայում։ 1931-1932 թվականներին ևս մեկ խոշոր եվրոպական շրջագայություն՝ Բարսելոնա, Երկնագույն Լողափ, Իտալիա, Փարիզ, Լոնդոն, Բեռլին, Վիեննա։ 1932 թվականին Գարդելը սկսել է համագործակցել Ալֆրեդո Լը Պերոյի հետ, որը նրա վերջին ֆիլմերի սցենարիստն ու երգերի բառերի հեղինակն էր։
Չնայած իր հսկայական հոնորարին՝ Գարդելի մահվանից հետո գրեթե գումար չէր մնացել, նա ծախսում էր ամեն, ինչ աշխատում էր։
 
«[[Կնոջ բույրը (ֆիլմ, 1992)|Կնոջ բույրը]]» ֆիլմում [[Ալ ՊաչինոնՊաչինո]]ն Գաբրիել Անվարի հետ պարում է Գարդելի «Por una cabeza» երաժշտության ներքո։
 
== Երգերի հավաքածու ==