«Արշակ Բուրջալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Արշակ Բուրջալյան''' (1879 - 1946) - հայ ռեժիսոր: == Կենսագրություն == Արշակ Բուրջալյանը ծնվել է [[Աստրա...
 
No edit summary
Տող 1.
'''Արշակ Բուրջալյան''' ([[1879]] - [[1946]]) - հայ ռեժիսոր, դերասան:
 
== Կենսագրություն ==
Տող 17.
==Ռեժիսորական կյանքը==
 
Երիտասարդ Բուրջալյանի համար «Չղջիկ» թատրոնը դարձավ իսկական դպրոց: «Չղջիկը» ստեղծվել էր Ստանիսլավսկու նախաձեռնությամբ, Գեղարվեստական թատրոնի դերասանների կազմակերպած հայտնի կատակախաղերից: «Չղջիկի» ոգին ՄԽԱՏ-ի հայ դերասան [[Մկրտիչ Բալյան]]ն էր ([[Նիկիտա Բալիև]]): «Չղջիկ» թատրոնի ներկայացումների գլխավոր սկզբունքը կայանում էր Գեղարվեստական թատրոնի դերասանների խաղեղանակները նմանակելու մեջ:<ref>Հայ Սովետական«Չղջիկ»-ում ԹատրոնիԱ. ՊատմությունԲուրջալյանը սովորեց գնահատել դերասանի վարպետությունը, 1967թ.</ref>խաղի տեխնիկան, մարմնին տիրապետելու կարողությունը:
 
Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Ա. Բուրջալյանը շատ մեծ նշանակություն էր տալիս «արհեստի տարրին», պայքարում էր հայ դերասանի վարպետության, խաղի տեխնիկայի կատարելագործման համար: Ռեճիսորի այս նախասիրությունն դաստիարակվել է «Չղջիկում» աժխատելու տարիներին: Միևնույն ժամանակ, հենց այստեղ, Գեղարվեստական թատրոնի վարպետների հետ սերտ շփման մեջ, [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] և Նեմիրովիչ-Դաչենկոյի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, Բուրջալյանի մեջ դաստիարակվում է ապրումի թատրոնի համոզված կողմնակիցը, [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] դպրոցի ռեժիսորը:
 
Ա.Բուրջալյանը ռեժիսորական արվեստը սովորել է ոչ միայն «Չղջիկում», այլև [[Կորշ]]ի թատրոնում: [[1882]]թ.-ին հիմնադրված այս թատրոնում ծնվել են հետաքրքիր ներկայացումներ, որոնց մեջ հանդես են եկել ռուսական բեմի շատ հայտնի վարպետներ: Այստեղ աշխատել են ռեժիսորներ Ֆ. Կոմիսարժևսկին, Ա.Սանինը, Կ.Մաջանիշվիլին, Ա.Թայիրովը և շատ ուրիշներ:
 
[[1919]]թ.-ին [[Կորշ]]ի թատերախմբի հետ Բուրջալյանը մեկնում է հյուրախաղերի [[Դոնի Ռոստով]], հանդես է գալիս իբրև դերասան, ռեժիսոր, խմբի ղեկավար: Սպիտակգվարդիական հարձակման հետևանքով [[Մոսկվա]]յից կտրված [[Կորշ]]ի թատերախումբը շուտով ցրվում է, իսկ Բուրջալյանը մնում է Ռոստովում աշխատելու: Այստեղ նրա եռանդուն մասնակցությամբ ստեղծվում է «Չղջիկի» տիպի «[[Առլեկին]]» ռուսական թատրոնը: Շուտով բացվում է «Չղջիկի» տիպի ևս մի թատրոն «[[Գրոտեսկ]]» անունով:
 
«Առլեկին» և «Գրոտեսկ» թատրոններում Բուրջալյանը հաճախ հանդես էր գալիս իբրև դերասան: Շատերը հատկապես գնում էին նրա խաղը դիտելու: Ա.Բուրջալյանի վարպետությունն այնքան ակնառու էր, որ Ռոստովի «[[Ռենեսանս]]» կինոստուդիան հրավիրել է նրան դիմախաղի մասին դասախոսություններ կարդալու: Ռոստովում էլ Բուրջալյանին վիճակվում է առաջին անգամ աշխատակցել դրամատուրգ [[Ալեքսանդր Աբելյան]]ի նախաձեռնությամբ ստեղծված հայկական թատերախմբին:
 
Հայկական երաժշտական թատերախումբը Ռոստովում բեմադրում էր եվրոպական և արևելյան օպերետներ: Մի շարք օպերետների բեմադրողը դառնում է նաև Ա.Բուրջալյանը, ով շուտով մեկնում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]:
 
[[Թբիլիսի|Թիֆլիս]]ում եղած առաջին ամիսներին Բուրջալյանը, ինչպես և Ռոստովում, աշխատում է մինիատյուրային «[[Դիմակներ]]» և «[[Առլեկին]]» թատրոններում: Լավ տիրապետելով կաբարե-թատրոնի ժանրի «գաղտնիքներին», Բուրջալյանը շատ շուտով հայտնի է դառնում ամբողջ Թիֆլիսում: Այստեղ Բուրջալյանն իր բեմադրությունները հագեցնում էր հանդիսատեսին ապշեցնող գունագեղությամբ.«Միդասի դատը», «Ֆրանսիական հովհար», «Անվանակոչուհին», «Կոկորդիլոսն ու Կլեոպատրան», «Կույր Թոմի պանդոկը», «Մադմազել Բուրդեի խանութը» և այլն: <ref>Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967թ.</ref>
 
== Աղբյուրներ ==