«Կլիմենտ Տիմիրյազև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Աշխատանքներ ==
Տիմիրյազևը պարզել է, որ բույսերը օդի ածխաթթու գազի ածխածինը յուրացնում են արևի էներգիայի հիմնականում կարմիր և կապույտ ճառագայթների հաշվին։ Նա առաջինն է կարծիք հայտնել, որ քլորոֆիլը ոչ միայն ֆիզիկապես, այլև քիմիապես է մասնակցում ֆոտոսինթեզի պրոցեսին, ենթարկվելով օքսիդավերականգնման փոխարկումների։ Բացահայտել է այդ պրոցեսի արագության ուղիղ համեմատականությունը կլանված էներգիայից լույսի փոքր ինտենսիվությունների դեպքում և լուսային հագեցման երևույթը, էներգետիկական օրինաչափությունները։ Տիմիրյազևն ապացուցել է հանքային պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը, գործնական միջոցառումներ նշել երաշտի դեմ պայքարելու համար։ Տիմիրյազևը էվոլյուցիոնիստ–դարվինիստ էր, նա Դարվինի ուսմունքը դիտում էր որպես մատերիալիստական աշխարհայացքի հաստատումը կենսաբանության մեջ։ Տիմիրյազևը դարվինիզմի տեսանկյունից բացատրեց Կ․ Ա․ Տիմիրյազև Ս․ Կ․ Տիմոշենկո բույսերի ֆունկցիաների, մասնավորապես ֆոտոսինթեզի էվուլյուցիան։ Նա գտնում էր, որ օրգանիզմների ժամանակակից ձևերը արդյունք են հարմարվողական էվոլյուցիայի, նշում պատմական Մեթոդի դերը կենսաբանության օրենքները, կյանքի բազմազան դրսևորումները և դրանք կառավարելու հնարավորությունները ճիշտ հասկանալու համար։ Տիմիրյազևը [[Լոնդոն]]յան թագավորական ընկերության ([[1911]]) անդամ էր, Գլազգոյի ([[1901]]), Քեմբրիջի ([[1909]]), [[ժնևԺնև]]ի ([[1909]]) համալսարանների պատվավոր դոկտոր, էդինբուրգի բուսաբանական ընկերության թղթակից անդամ ([[1911]]), ռուս, շատ համալսարանների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։ Տիմիրյազևի անունով է կոչվում ԱՍՄ ԳԱ բույսերի ֆիզիոլոգիայի ինստուտը։
 
== Պատկերասրահ ==