«Գյումրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ռուսաբանություն
Տող 250.
Ամենայն հավանականությամբ, Կումայրի տանող ճանապարհով [[մ.թ.ա. 401]] թ. անցել է նաև [[Քսենոփոն]]ի գլխավորած 10 հազարանոց զորքը՝ շարժվելով Արարատյան դաշտից դեպի [[Շիրակ]], ապա [[Տայք]]՝ խալյուբների երկիր։ Այդտեղից հասել են "սկյութենների" երկիր, որի միջով 20 փարսախ (մոտ 120 կմ) ճանապարհ են անցել՝ "հարթավայր տեղով դեպի գյուղերը, որոնցում, - գրում է [[Քսենոփոն]]ը, - մնացին երեք օր և պարենավորվեցին: Այստեղից նրանք անցան չորս կայան՝ 20 փարսախ, դեպի մեծ, բարգավաճ և մարդաշատ մի քաղաք, որը կոչվում էր Գյումնիաս: Այս քաղաքից երկրի իշխողն ուղեցույց ուղարկեց հելլեններին...":
 
Ակադեմիկոս [[Հակոբ Մանանդյան]]ը գրում է. "... Նահանջող զորքի այս ճանապարհը պետք է ենթադրել [[Արարատյան դաշտ]]ից դեպի Շիրակ, իսկ Գյումնիաս քաղաքը, համաձայն Քսենոփոնի ցույց տված տարածության, պետք է լինի հին Կումայրին... Քսենոփոնի մոտ այս քաղաքի Գոմինաս անունը պարզապես Կումայրի - Գյումրիի անվան աղավաղությունն է": Նա գտնումկարծում է նաև, որ Գյումնիասի ուղիղ ձևը պետք է լինի Գյումրիաս։ Բայց դժվար է համաձայնել գիտնականի ենթադրության հետ, որ Գյումնիաս - Գյումրին "կենտրոնն է եղել Շիրակ - [[Վանանդ]] - Այրարատում գտնվող կիմմերական սկյութական ցեղերի միության և ծագել է ըստ երևույթին կիմմերների Gimmirrai անունից":
 
Այն փաստը, որ երկրի իշխողը Գյումնիասից է ուղեկցող ուղարկել հույներին, թույլ է տալիս կարծելու, որ նրա նստավայրն այդ քաղաքում էր։ Գյումնիասի նույնացումը Կումայրի - Գյումրիի հետ ցույց է տալիս, որ վերջինիս մ.թ.ա. 5-րդ դարում արդեն մեծ ու բարգավաճ բնակավայր էր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գյումրի» էջից