«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ռուսաբանություն
Տող 34.
 
== Մեծարենցի գրական հայացքները ==
Մեծարենցը շատ խորն է հասկացել բանաստեղծության դերն ու բանաստեղծի կոչումը: Մեծ խելքի և առողջ ըմբռնումների տեր բանաստեղծին բնավ չկարողացան շփոթել ժամանակի ուղղությունները: Նա զգաստ էր նաև իր վաստակի նկատմամբ: Այսօր էլ առանց հիացմունքի չի կարելի կարդալ «Ինքնադատության փորձ մը» հոդվածը` նվիրված «Ծիածան» գրքին: Ինչպիսին պետք է լինի իսկական պոեզիան, որն է իսկական բանաստեղծը: Այս հարցերին Մեծարենցը գրեթե սպառիչ պատասխան է տալիս`հարկադրվելով ժամանակի սիմվոլիստական գրականության սկզբունքներին: Նրա հայացքով բանաստեղծները պետք է դուրս գան իրենց անհատական, չնչին ապրումներից` «եսի տաղտկալի ոչնչաբանություններին»: Շատ ուշագրավ է հետևյալ միտքը. «Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները, բաբախելու համար բնության սիրով: Բանաստեղծը բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իրապես: Քերթվածները իբրև բառ պետք է ունենան ռերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լեռան մշտանույն զորությունը: Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումովը տրոփուն»: Առաջադրվելով «անձնաբանությունից», «եսից» ազատագրվելու խնդիրը` Մեծարենցը չի ժխտում բանաստեղծ անհատի հոգեկան աշխարհի նշանակությունը` երգի ստեղծման մեջ: Միայն թե` նա գտնումկարծում է, որ բանաստեղծ անհատի հոգին պետք է հարստանա շրջապատող աշխարհի, մարդկային կյանքի ու բնության երանգներով: Հակադրվելով ժամանակի պոեզիայում հաճախ դրսևորվող մակերեսայնությանն ու մթամածությանը` Մեծարենցը գտնում է, որ բանաստեղծը պետք է պահպանի արվեստի անհրաժեշտ սահմանը, խուսափի պարզունակ խոսքից և «մթության» պաշտամունքից: «Արվեստի մեծագույն դրդիչը,- ասում է բանաստեղծը,- գաղափարը դյուրամատույց ըլլալն է»:
 
== Երկերի մատենագիտություն ==