«Լյուդվիգ վան Բեթհովեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 136.
Նույն թվականի մայիսին, Բեթհովենը դաշնամուրի դասեր էր տալիս հունգարացի կոմսուհի Աննա Բրունսվիկի դստերը։ Որոշ ժամանակ անց նա սիրահարվում է իր աշակերտուհուն՝ Ժոզեֆինային, ով համարվել է նրա «Անմահ սիրելի» (1812 թվական) նամակների հասցեատերը։ Սակայն Ժոզեֆինան ամուսնանում է կոմս Ժոզեֆ Դեյմի հետ։ Բեթհովենը նրանց տան կանոնավոր այցելուն էր, նվագում նրանց խնջույքներին և համերգներին, շարունակում էր պարապմունքները Ժոզեֆինայի հետ։ Նրա ամուսնությունը հաջող էր բոլոր առումներով, և զույգն իր համատեղ կյանքում չորս երեխա է ունեցել<ref>There were (as mentioned in Goldschmidt 1977, p. 484), over 100 love letters between the newlyweds, indicating that a healthy erotic relationship was growing between the spouses. Steblin 2009, p. 155, n. 41 announced a forthcoming publication of these letters.</ref>։ Կոմպոզիտորի և Ժոզեֆինայի հարաբերություններն իր ամուսնու հանկարծակի մահից հետո (1804 թվական) ավելի է ամրապնդվում<ref> Cooper 2008, p. 80.</ref>։
 
Բեթհովենը մի քանի այլ աշակերտներ էլ է ունեցել։ 1801-ից 1805 թվականներին նա դասավանդել է Ֆերդինանդ Ռիսին, ով դարձել է կոմպոզիտոր և հետագայում գրել Բեթհովենի և իր հանդիպումների ու հուշերի մասին մի գիրք։ 1801 թվականից 1803 թվականները ավստրիացի դաշնակահար-մանկավարժ և կոմպոզիտոր, ազգությամբ չեխ [[Կառլ Չեռնի]]ն սովորել է Բեթհովենի մոտ, ով հետագայում դարձել է երաժշտության ուսուցիչ և եղել [[Ֆերենց Լիստ]]ի ուսուցիչը։ Իսկ 1812 թվականի փետրվարի 11-ին ՝ 21 տարեկան հասակում, Չեռնին Վիեննայում առաջին անգամ կատարեց Բեթհովենի '''Piano Concerto5 No.դաշնամուրային 5''',կոնցերտը ՝ «Emperor»-ը (Piano Concerto No. 5)<ref> Thayer 1921, p. 526 Prior to this first performance, there were others based in earlier sketches, as early as 22 December 1808</ref>։
 
Չեռնին գրել է, որ իր երաժշտական հիշողությունն իրեն թույլ էր տալիս 1804-1805 թվականներին անգիր կատարել Բեթհովենի բոլոր աշխատանքներն առանց բացառության, նա նվագում էր արքայազն Կառլ Լիխնովսկու պալատում շաբաթական 1-2 անգամ<ref>Mitchell (1990), p. 139</ref>։ Չեռնին իր ամբողջ կյանքի ընթացքում կապ պահպանեց Բեթհովենի հետ, ինչպես նաև դաշնամուրի դասեր էր տալիս Բեթհովենի թոռանը՝ Կառլին<ref>Thayer (1991), p. 679.</ref>։
 
Բեթհովենի համգործակցությունը հրատարակիչների հետ 1802 թվականին սկսում է լավանալ, իսկ իր եղբայր Կասպարը սկսում հանձն առնել զբաղվել կոմպոզիտորի գործերով։ Բացի վերջին շրջանի գրված գործերից Կասպարը բարձր գնով սկսում է վաճառել նրա վաղ շրջանի չհրատարակված ստեղծագործությունները<ref>Cooper 2008, pp. 112–15.</ref>։
 
=== Բնավորության առանձնահատկություններ ===