«Լյուդվիգ վան Բեթհովեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 107.
[[1796]] թվականին Բեթհովենը սկսեց կորցնել [[լսողություն]]ը: Բորբոքվել էր ներքին ականջը, ինչը հանգեցնում էր ականջում ձայնի առկայության։ Բժիշկների խորհրդով նա որոշ ժամանակով առանձնանում է [[Հայլիգենշտադտ (Վերին Ֆրանկոնիա)|Հայլիգենշտադտ]] փոքրիկ քաղաքում։ Սակայն հանգիստը և լռությունը չեն բարելավում նրա ինքնազգացողությունը։ Բեթհովենը հասկանում է, որ խլացումն անխուսափելի է։ Հիասթափված այդ վիճակից նա հազվադեպ է տնից դուրս գալիս, դառնում փակ, մեկուսացված: Հենց այդ տարիներին էլ աշխարհահռչակ երաժիշտը ստեղծում է իր ամենահայտնի գործերը:
 
Այդ ողբերգական օրերին նա նամակ է գրում, որը հետագայում կոչվում է հայլիգենշտադտյան կտակ։ Կոմպոզիտորը պատմում է իր ապրումների մասին, խոստովանում, որ մոտ էր [[Ինքնասպանություն|ինքնասպանության]] իրականացմանը<ref name="Великович" />. {{քաղվածք|Ինձ անիմաստ էր թվում աշխարհը լքել ավելի շուտ, քան կհասցնեի իրականացնել այն ամենը, ինչի համար ես ինձ կոչված էի զգում:|}}

Բայց ի վերջո կարողանում է հաղթահարել դեպրեսիան և Հայլիգենշտադտում կոմպոզիտորը նորից անձնատուր է լինում երաժշտությանը` սկսելով գրել '''Երրորդ սիմֆոնիան'''։ Բեթհովենն իր այս սիմֆոնիան ցանկանում էր նվիրել Նապոլեոն Բոնապարտին, ով այդ ժամանակ երիտասարդների կուռքն էր։ Բայց իմանալով, որ նա իրեն կայսր է հռչակել, ցասումով է լցվում։ Կոմպոզիտորը պատռում է ընծայագիրը և սիմֆոնիան անվանում «Հերոսական»։
 
Բեթհովենը խուլ վիճակում արարում է երաժշտական արվեստի իր գլուխգործոցները՝ սիմֆոնիաները, «Ապասիոնատը», «Ֆիդելիո» օպերան, «Էգմոնտը», «Կորիոլան» և այլն։