«Լյուդվիգ վան Բեթհովեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
[[Պատկեր:Bonnbeethovenhaus1.jpg|մինի|hochkant|Բեթհովենի սենյակն իր հայրական տանը, Բոն]]
[[Պատկեր:Bethovendom.jpg|left|thumb|Տունը, որտեղ ծնվել է կոմպոզիտորը]]
Բեթհովենի հայրը դեռևս վաղ տարիքում է հայտնաբերել որդու երաժշտական տաղանդը և լավագույնս հոգ տարել նրա խորացված երաժշտական կրթության համար։ Նա եղել է որդու առաջին ուսուցիչը, սովորեցրել է [[կլավեսին]] և [[ջութակ]] նվագել, ձգտել է որդուն դարձնել երկրորդ [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ|Մոցարտ]]։ Բեթհովենը հինգ տարեկանից նվագել է ոչ միայն կլավեսին և ջութակ, այլև երգեհոն և ֆլեյտա։ 1778 թվականին [[Քյոլն]]ում նա առաջին անգամ հանդես է եկել համերգով։համերգով<ref> Thayer 1921, p. 59.</ref>։ Թեպետ նա հրաշամանուկ չէր, սակայն հայրը նրա երաժշտական կրթությունը վստահեց իր կոլեգաներին՝ երգեհոնահար Գիլես վան դեն Իդենին, երգիչ Տոբիաս Փֆեյֆերին, ջութակահարներ Ֆրանց Գեորգ Ռովանտինին ու Ֆրանց Անտոն Ռիզիին։ Նրանցից մեկը Լյուդվիգին սովորեցնում էր երգեհոն նվագել, մյուսը՝ ջութակ<ref>GroveOnline, section 1.</ref>։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Լյուդվիգի հայրը նրա պարապմունքներն անց էր կացնում ֆիզիկական բռնություն գործադրելով<ref>''Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen'', hrsg. von Klaus Martin Kopitz und Rainer Cadenbach, München 2009, Nr. 695</ref>: Սակայն արդյոք այս տեղեկությունները մշտական, թե հատուկենտ դեպքեր են բնութագրում, հստակ չէ։ Նա հաճախ որդուն ստիպում էր պարապել առանց դադարի։ Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տանից։ Նրանց պարապմունքները երբեմն ընդմիջվում էին արցունքներով<ref>Swafford 2014, pp. 22, 32.</ref>։
 
1781 թվականից Բեթհովենն աշակերտել է նշանավոր երաժիշտ, երգեհոնահար, մանկավարժ Քրիստիան Գոտլոբ Նեֆեին, ով 1780 թվականին տեղափոխվել էր Բոն, որտեղ արքունիքում աշխատում էր որպես երգեհոնահար<ref>Thayer 1921, p. 67.</ref>։ Նեֆեն դաշնամուրի և երգեհոնի դասեր էր տալիս նրան։ Սակայն արդյոք հենց նա է Բեթհովենի մասին գրված գրականության մեջ ներկայացված վաստակաշատ ուսուցիչը, վիճելի է<ref>Jürgen May, ''Neefe als Teilhaber an Beethovens Ruhm'', in: ''Christian Gottlob Neefe (1748–1798). Eine Eigenständige Künstlerpersönlichkeit''. Tagungsbericht Chemnitz 1998, hg. von Helmut Loos, S.&nbsp;237–253</ref>:
Տող 46.
 
Բեթհովենի սիրելի գրողների շարքում էին [[Հին Հունաստան|հին հունական]] հեղինակներ [[Հոմերոս]]ը և [[Պլուտարքոս]]ը, անգլիացի դրամատուրգ [[Վիլյամ Շեքսպիր]]ը, գերմանացի ստեղծագործողներ [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթեն]] և [[Ֆրիդրիխ Շիլլեր|Շիլլերը]]:
 
=== Պատանեկություն ===
[[Պատկեր:Thirteen-year-old Beethoven.jpg|մինի|Տասներեքամյա Բեթհովենը]]