«Ուսուցման մեթոդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
 
== Պասսիվ մեթոդ ==
[[Պատկեր:Պասսիվ մեթոդ.png|500px|մինի|Ուսուցման պասսիվ [[մեթոդ]]]]
'''Պասսիվ մեթոդ''' (սխեմա 1), սովորողի և դասավանդողի փոխադարձ գործունեության ձև, որտեղ դասավանդողը գլխավոր դերակատարն է և դասի ընթացքի ղեկավարը, իսկ սովորողները պասսիվ լսողի դերում են և ենթարկվում են ուսուցչի հրահանգներին: Սովորողի և դասավանդողի կապը պասսիվ ուսուցման տարբերակում պահպանվում է հարցումների, ստուգողական աշխատանքների, թեստերի միջոցով: Ժամանակակից [[Մանկավարժական տեխնոլոգիաներ|մանկավարժական տեխնոլոգիաների]] և սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման տեսանկյունից՝ ուսուցման պասսիվ մեթոդը համարվում է ամենից անարդյունավետը, սակայն, չնայած դրան, այն ունի մի շարք առավելություններ: Այն ուսուցչից պահանջում է թեթև նախապատրաստական աշխատանք դասին և տալիս է համեմատաբար մեծ ծավալով ուսումնական նյութի մատուցման հնարավորություն դասի սահմանափակ ժամանակահատվածում: Հաշվի առնելով այս առավելությունները՝ շատ դասավանդողներ պասսիվ մեթոդը նախընտրում են այլ մեթոդներից: Հարկ է նշել, որ որոշ դեպքերում այս մոտեցումը իրեն արդարացնում է փորձառու մասնագետի պարագայում, հատկապես, երբ սովորողներն ունենում են հստակ նպատակ՝ ուղղորդված առարկայի մանրակրկիտ ուսումնասիրմանը: [[Դասախոսություն|Դասախոսությունը]] պասսիվ ուսուցման ամենից տարածված ձևն է: Այս մեթոդը լայն տարածում ունի [[ԲՈՒՀ|բուհերում]], որտեղ սովորում են չափահաս, լիրաժեք ձևավորված մարդիկ, որոնք տվյալ առարկան խորությամբ ուսումնասիրելու հստակ նպատակ ունեն: