«Ուսուցման մեթոդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1.
'''Մեթոդներ ուսուցման''', [[ուսուցիչ]]ների և սովորողների աշխատանքային ձևեր ու եղանակներ (դասախոսություն, զրույց, [[պատմվածք]], աշխատանք դասագրքի վրա, փորձ, դիտում, վարժություն, բնական օբյեկտի և զննական պիտույքների ցուցադրում, աշխատանքային գործողություն ևն), որոնք նպաստում են խոր ու կայուն
գիտելիքներ ձեռք բերելուն, անձի ձևավորմանը։ Հեղինակների մի մասը մեթոդներ ուսուցման դասակարգում է բանավոր, զննական, գործնական (հիմք ընդունելով գիտելիքի
[[աղբյուր]]ը), իսկ մյուս մասը՝ նոր գիտելիքների հաղորդակից դարձնող, ամրապնդող, գիտելիքներն ստուգող (հիմք ունենալով դիդակտիկայի խնդիրները)։ Ուսուցման մեթոդների մշակման գործում նշանակալի ազդեցություն է ունենում ուսման պրոցեսում տեխնիկական միջոցների ([[կինո]], [[ռադիո]], [[հեռուստացույց]], ուսուցանող [[մեքենա]] և այլ սարքեր) լայն կիրառումը։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=381}}
{{Անավարտ}}
 
= Ուսուցման մեթոդներ =
[[Կատեգորիա:Ուսուցում]]
'''Ուսուցման մեթոդներ''' ( {{lang-el|μέθοδος}}_ ճանապարհ), փոխներգործուն գործընթաց [[Ուսուցիչ|ուսուցչի]] և աշակերտի միջև, ինչի արդյունքում տեղի է ունենում [[Գիտելիք|գիտելիքի]], [[Հմտություն|հմտությունների]] ու կարողությունների փոխանցում ու յուրացում՝ նախատեսված ուսումնառության բովանդակությամբ: Ուսուցանվող նյութի ընկալում (ուսուցողական ընկալում). կարճաժամկետ փոխազդեցություն դասավանդողի և աշակերտի միջև՝ ուղղված կոնկրետ [[Գիտելիք|գիտելիքի]], [[Հմտություն|հմտության]] և կարողության փոխանցմանն ու յուրացմանը:
 
Ավանդույթի համաձայն՝ հայրենական [[Մանկավարժություն|մանկավարժության]] ուսուցման ՄԵԹՈԴՆԵՐԸ դասակարգվում են '''3 խմբի.'''
 
# Բանավոր, տեսողական, գործնական (ըստ ուսումնական նյութի աղբյուրի)
# Վերարտադրողական, բացատրական-ցուցադրական, որոնողական, հետազոտական, խնդիր հարուցող և այլն (ըստ կրթական-ճանաչողական գործունեության բնույթի)
# Ինդուկտիվ և դեդուկտիվ (ըստ ուսումնական նյութի ներկայացման և ընկալման տրամաբանության)
 
-Կրթական-ճանաչողական գործունեության արդյունավետության վերահսկման մեթոդներ. գիտելիքի, հմտությունների և կարողությունների տիրապետման արդյունավետությունը որոշող '''բանավոր, գրավոր''' ստուգումներ և ինքնաստուգումներ:
 
- Կրթական-ճանաչողական գործունեությունը խթանող մեթոդներ. որոշակի խթաններ ՝ ուղղված մոտիվացիայի ձևավորմանը, պատասխանատվության զգացում ունենալուն, պարտականություններ կրելուն, շահագրգռվածությանը՝ ունենալու գիտելիք, հմտություններ և կարողություններ:
 
Ուսուցման պրակտիկայում գոյություն ունեն և այլ մոտեցումներ՝ դասակարգելու ուսուցման մեթոդները, որոնք հիմնված են մատուցվող նյութն ընդունելու գիտակցականության աստիճանի վրա՝ պասիվ, ակտիվ, ինտերակտիվ, էվրիստիկական և այլն: Այս բաժանումները հետագա հստակեցման կարիք ունեն, քանի որ ուսուցման գործընթացը չի կարող լինել պասիվ, ու նաև միշտ չէ, որ այն սովորողների համար իրենից հայտնագործություն է ներկայացնում:
 
== Պասսիվ մեթոդ ==
'''Պասսիվ մեթոդ''' (աղյուսակ 1), սովորողի և դասավանդողի փոխադարձ գործունեության ձև, որտեղ դասավանդողը գլխավոր դերակատարն է և դասի ընթացքի ղեկավարը, իսկ սովորողները պասսիվ լսողի դերում են և ենթարկվում են ուսուցչի հրահանգներին: Սովորողի և դասավանդողի կապը պասսիվ ուսուցման տարբերակում պահպանվում է հարցումների, ստուգողական աշխատանքների, թեստերի միջոցով: Ժամանակակից [[Մանկավարժական տեխնոլոգիաներ|մանկավարժական տեխնոլոգիաների]] և սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման տեսանկյունից՝ ուսուցման պասսիվ մեթոդը համարվում է ամենից անարդյունավետը, սակայն, չնայած դրան, այն ունի մի շարք առավելություններ: Այն ուսուցչից պահանջում է թեթև նախապատրաստական աշխատանք դասին և տալիս է համեմատաբար մեծ ծավալով ուսումնական նյութի մատուցման հնարավորություն դասի սահմանափակ ժամանակահատվածում: Հաշվի առնելով այս առավելությունները՝ շատ դասավանդողներ պասսիվ մեթոդը նախընտրում են այլ մեթոդներից: Հարկ է նշել, որ որոշ դեպքերում այս մոտեցումը իրեն արդարացնում է փորձառու մասնագետի պարագայում, հատկապես, երբ սովորողներն ունենում են հստակ նպատակ՝ ուղղորդված առարկայի մանրակրկիտ ուսումնասիրմանը: [[Դասախոսություն|Դասախոսությունը]] պասսիվ ուսուցման ամենից տարածված ձևն է: Այս մեթոդը լայն տարածում ունի [[ԲՈՒՀ|բուհերում]], որտեղ սովորում են չափահաս, լիրաժեք ձևավորված մարդիկ, որոնք տվյալ առարկան խորությամբ ուսումնասիրելու հստակ նպատակ ունեն:
 
== Ակտիվ մեթոդ ==
'''[[Ուսուցման ակտիվ մեթոդներ|Ակտիվ մեթոդ]]''' (աղյուսակ 2), սովորողի և դասավանդողի փոխադարձ գործունեության ձև, որտեղ դասավանդողը և սովորողը փոխազդում են միմյանց վրա կրթական գործունեության ընթացքում, և սովորողներն այստեղ ոչ թե պասսիվ ունկնդիրներ են, այլ դասի ակտիվ մասնակիցներ: Եթե պասսիվ ուսուցման դեպքում գլխավոր դերակատարը և հիմնական հրահանգավորողը դասավանդողն է, ապա այստեղ սովորողն ու դասավանդողը հավասար իրավունքների դաշտում են: Եթե պասսիվ ուսուցմանը բնորոշ է ավտորիտար ոճը, ապա ակտիվ մեթոդների դեպքում նախապատվությունը տրվում է դեմոկրատական (ժողովրդավարական) ոճին: Շատերը հավասարության նշան են դնում ակտիվ և ինտերակտիվ մեթոդների միջև, սակայն, չնայած իրենց ընդհանրությանը, նրանք ունեն նաև տարբերություններ: Ինտերակտիվ մեթոդները կարելի է համարել ակտիվ մեթոդների առավել ժամանակակից ձևեր:
 
== Ինտերակտիվ մեթոդ ==
'''Ինտերակտիվ (փոխներգործուն) մեթոդ''' (աղյուսակ 3), ինտերակտիվ («Inter» - փոխադարձ, «act» - գործել), նշանակում է փոխներգործել, գտնվել ինչ-որ մեկի հետ երկխոսության մեջ: Այլ կերպ ասած՝ ի տարբերություն ուսուցման ակտիվ մեթոդների՝ ինտերակտիվ մեթոդների դեպքում փոխադարձաբար ակտիվ գործունեության մեջ են գտնվում ոչ միայն սովորողները դասավանդողի, այլ նաև միմյանց հետ, և ուսուցման պրոցեսում գերակայում է սովորողների դերը: Ինտերակտիվ ուսուցման ժամանակ դասավանդողն առաջատար դերում չէ. նրա դերը կրթական գործունեությունը դեպի դասի նպատակի իրականացում ուղղորդելն է:
 
Դասավանդողը մշակում է նաև դաս պլանը (սովորաբար այն կազմվում է ինտերակտիվ վարժություններից և առաջադրանքներից, որոնց կատարման ընթացքում ուսանողը սովորում է նյութը):
 
Հետևաբար, ինտերակտիվ դասերի հիմնական բաղադրիչներն են ինտերակտիվ վարժությունները և առաջադրանքները, որոնք կատարվում են սովորողների կողմից: Ինտերակտիվ վարժությունների և սովորական հանձնարարությունների տարբերությունն այն է, որ կատարելով դրանք՝ սովորողը ոչ միայն և ոչ այնքան ամրապնդում է արդեն յուրացված նյութը, այլ ուսումնասիրում, սովորում է նոր նյութը:
 
== Գրականություն ==
# Алехин А.Ю. Общие методы обучения в школе. — К.: Радянська школа, 1983. — 244с.
# Давыдов В. В. Теория развивающего обучения. — М.: ИНТОР, 1996. — 544 с.
# Загвязинский В. И. Теория обучения: Современная интерпретация: Учебное пособие для вузов. 3-е изд., испр. — М.: Академия, 2006. — 192 с.
# Краевский В. В., Хуторской А. В. Основы обучения: Дидактика и методика. Учеб. пособие для студ. высш. учеб. заведений. — М.: Издательский центр «Академия», 2007. — 352 с.
# Ляудис В. Я. Методика преподавания психологии: Учебное пособие. 3-е изд., испр. и доп. - М.: Изд-во УРАО, 2000. - 128 с.
# Михайличенко О.В. Методика преподавания общественных дисциплин в высшей школе: учебное пособие. – Сумы: СумДПУ, 2009. – 122 с. [http://chtyvo.org.ua/authors/Mykhailychenko_Oleh/Metodyka_vykladannia_suspilnykh_dystsyplin_u_vyschii_shkoli/]
# Педагогика: Учеб. пособие для студентов пед. ин-тов / Под ред. Ю.К.Бабанского. — 2-е изд., доп. и перераб. — М.: Просвещение, 1988. — С.385-409.