Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
 
'''Տուրմալին''', ([[սինհալերեն]]՝ turmali « սարդիոն»), [[միներալ]], օղակաձև կառուցվածքով [[Ալյումասիլիկատներ|ալյումաբորասիլիկատ]]։ Ընդհանուր [[Քիմիա|քիմիական]] կազմը՝ NaR<sub>3</sub>Al<sub>6</sub>[(OH)<sub>1+3</sub>/ (B0<sub>3</sub>)<sub>3</sub>Si<sub>6</sub>O<sub>18</sub>]։ Եթե R=Fe<sup>2+</sup>, կոչվում է շեռլ, R = Mg՝ դրավիտ, R = (Li, Al)՝ էլբայիտ և այլն։ Առավել տարածված է շեռլ–դրավիտ անընդհատ շարքը։ Սովորաբար խառնուրդների ձևով պարունակում է K, Fe<sup>3+</sup>, Cr, Ti, V, Rb։ Տուրմալինի կազմը արտացոլում է նրա առաջացման պայմանները։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմայաձև, ասեղնաձև բյուրեղներ, ձողաձև ճառագայթավոր, թերթավոր, հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, կանաչ, գորշ, վարդագույն, սև, բազմագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 7, խտությունը՝ 3000 – 3250 կգ/մ<sup>3</sup>։ Տուրմալինը լայնորեն տարածված է գրանիտներում, [[Գրանոդիորիտ|գրանոդիորիտներում]]։ Վարդագույն և բազմագույն տարբերակները երկրորդ կարգի թանկարժեք քարեր են։ Մինչև 14-րդ դարը տուրմալինի կարմիր տարատեսակներն հայտնի էին «լալ»<ref name="Куликов">{{книга|автор=Б.Ф.Куликов|заглавие=«Словарь-справочник камней-самоцветов»|ссылка=|место=М.|издательство=Издательский Дом МСП|год=2000|страниц=320|серия=|isbn=5-7578-0044-5}}</ref>{{rp|125}} անունով:
 
== Հատկություններ ==
== Հատկությունները ==
Տուրմալինի [[Բյուրեղ|բյուրեղները]] սովորաբար [[Պրիզմա|պրիզմայաձև]] են, երկարաձգված, երբեմն համարյա մինչև ասեղնաձև, լայնակի կտրվածքում՝ քիչ թե շատ կլորացված եռանկյունի, քիչ չեն մի քանի պրիզմաների համակցությունները, որոնք զուգահեռ են բյուրեղի գլխավոր առանցքին՝ երկայնակի հստակ նրբագծերով:
[[Պատկեր:Tourmalinex2.JPG|thumb|left|Տուրմալինի պլեոքրոմիզմը]]
 
Առաջին անգամ տուրմալինի բյուրեղների վրա է հայտնաբերվել [[Ալիքների բևեռացում|լույսի բևեռացման]] երևույթը:
 
 
 
Տարբեր գունավորումների պատճառով առաջին հայացքից տուրմալինը կարելի է շփոթել շատ այլ միներալների հետ, դրանցից են [[Ամեթիստ|ամեթիստը]], [[Անդալուզիտ|անդալուզիտը]], [[վեզուվիան]]<nowiki/>ը, քրիզոլիտը, [[Ռաուխտոպազ|ծխագույն քվարցը]], [[Զմրուխտ|զմրուխտը]], պրազիոլիտը, [[Սուտակ|ռուբինը]], [[Քրիզոբերիլ|քրիզոբերիլը]], [[Ցիրկոն|ցիրկոնը]], ցիտրինը, կանաչ [[Շպինելներ|շպինելը]] և այլն:
Այս միներալը կայուն է ֆիզիկական հողմահարման, վերանստվածքավորման նկատմամբ, որի հետևանքով կուտակվում է [[Քվարց|քվարցային]] նստվածքների փխրուն հանքաշերտերում, [[Հեմատիտ|հեմատիտի]], [[Կորունդ|կորունդի]], [[Ցիրկոն|ցիրկոնի]], [[Շպինելներ|շպինելների]] հետ համակցված:
 
== Հանքավայրեր ==
== Հանքավայրերը ==
[[Պատկեր:Tourmaline-gemmes.jpg|thumb|[[Երեսակում|Երեսակված]] տուրմալիններ]]
Տուրմալինի հանքավայրերը լայնորեն տարածված են և բազմաթիվ: Հայտնի հանքավայրերը գտնվում են [[Շրի Լանկա|Շրի Լանկայում]], [[Մադագասկար|Մադագասկարում]], [[Չինաստան|Չինաստանում]], [[Մոզամբիկ|Մոզամբիկում]] (պոլիքրոմ և կարմիր տուրմալին), [[Բրազիլիա|Բրազիլիայում]] ([[Մինաս Ժերայս]], [[Բահիա]]), [[Մյանմա|Մյանմայում]], [[Անգոլա|Անգոլայում]], [[Ավստրալիա|Ավստրալիայում]], [[Հնդկաստան|Հնդկաստանում]], [[Հարավաֆրիկյան Հանրապետություն|ՀԱՀ]], [[Կանադա|Կանադայում]] ([[Օնտարիո (նահանգ)|Օնտարիո նահանգ]]), [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] ([[Կալիֆոռնիա]], [[Մեն]], [[Կոլորադո]] նահանգներ), [[Իտալիա|Իտալիայում]] ([[Էլբա (կղզի)|Էլբա կղզի]]), [[Շվեյցարիա|Շվեյցարիայում]], [[Տաջիկստան|Տաջիկստանում]] (Կանիբադամ, Կուչկակ լեռներ), [[Ռուսաստան|Ռուսաստանում]] ([[Ուրալյան լեռներ|ՈՒրալ]], [[Անդրբայկալ]]): ՈՒրալում տուրմալինի հիմնական հանքավայրերը տեղակայված էին ԼԻպովկա, [[Մուրզինկա (գյուղ, Գորնոուրալսկի քաղաքային օկրուգ)|Մուրզինկա]], Սարապուլկա, [[Շայտանկա (գյուղ, Նովոլյալինսկի քաղաքային օկրուգ)|Շայտանկա]], Յուժանկովո գյուղերի շրջաններում: Ներկայումս այդ հանքերը սպառվել են և դրանցում տուրմալինը չափազանց հազվադեպ է լինում: Ամենալավ տուրմալինը հանքարդյունահանում են Անդրբայկալում (Մալխանյան հանքավայրում), [[Կոլայի թերակղզի|Կոլայի թերակղզում]] (վարդագույն և կանաչ տուրմալին), [[Կարելիայի Հանրապետություն|Կարելիայում]] (շեռլ):
[[Ակնագործություն|Ակնագործական]] տուրմալին կա նաև [[Աֆղանստան|Ավղանստանում]] (Նուրիստան), Դարաե Պիչ, Կանոկան, Ջաբո, Չորմակս, Կանտիվա, Մանդանեշա, Ցոցում, Մուալեվի, Պապրու հանքավայրերում:
 
== ԿիրառումըԿիրառում ==
 
* Տուրմալինի խոշոր բյուրեղներն օգտագործում են [[Ռադիոտեխնիկա|ռադիոտեխնիկայում]]<ref>[http://world-of-radio.ru/pezojelektricheskie_preobrazovateli.html Пьезоэлектрические преобразователи] — статья о применении турмалина в радиотехнике.</ref>:
Ոսկերչական քարերի որակի գնահատումը հաշվի է առնում բյուրեղի անթերիությունը և պայծառ, հագեցած գույնը: Ոսկերչական շուկայում ավելի շատ պահանջված են 2 [[Կարատ|կարատից]] ավելի մեծ, երեսակված քարերը:
 
== Տուրմալինի տարատեսակներըտարատեսակներ ==
{| class="wikitable"
!Անվանումը