«Էրազմուս»–ի խմբագրումների տարբերություն

=== Անվան առաջացումը ===
[[Պատկեր:Holbein-erasmus.jpg|մինի|[[Էրազմ Ռոտերդամցի]]]]
Ծրագիրն իր անվանումը ստացել է՝  ի պատիվ հոլանդացի [[փիլիսոփա]], [[Աստվածաբանություն|աստվածաբան]], [[Վերածնունդ|Վերածննդի]] հումանիստ, վանական և [[կաթոլիկություն]] դավանող [[Էրազմ Ռոտերդամցի|Էրազմ Ռոտերդամցու]], որին անվանում էին «քրիստոնյա հումանիստների բարձրագույն փառք»<ref name=":0">{{Cite web|url=https://web.archive.org/web/20130404063516/http://ec.europa.eu/education/erasmus/history_en.htm|title="What's in a name? History of the Erasmus Programme"|last=|first=|date=2013-04-04|website=|publisher=|accessdate=2018-11-07}}</ref>: Վերածննդի շրջանում Էրազմը իր լավ ընկերոջ [[Թոմաս Մոր|Թոմաս Մորի]] հետ եվրոպական մտավորմտավորավորականներից կյանքի կենտրոնն էրէին: Հայտնի լինելով իր երգիծանքով՝ նա կոչ էր անում կաթոլիկ եկեղեցու ներսում բարեփոխումներ իրականացնել: Խրախուսել է վերականգնել կաթոլիկ [[Հայրաբանություն|հայրաբանության]] ավանդույթը ժամանակակից չարաշահումների դեմ, որոնք կապված էին Սրբազան խորհուրդների և չափից ավելի նվիրական որոշ գործելակերպերի հետ: Հայտնի է, որ ազատ կամքի հարցի շուրջ ժամանակին մեծ բախում է տեղի ունեցել Էրազմ Ռոտերդամցու և բողոքական հեղափոխական [[Մարտին Լյութեր|Մարտին Լյութերի]] միջև:
 
ERASMUS-ի լրիվ անվանումն է «Համալսարանական ուսանողների շարժունության համար եվրոպական համայնքի գործողությունների սխեմա», որն անգլերեն «'''E'''u'''R'''opean community '''A'''ction '''S'''cheme for the '''M'''obility of '''U'''niversity '''S'''tudents»-ի հապավումային տարբերակն է:<ref name=":0" />