«Էրազմուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
 
=== Եվրոպական հանձնաժողովի 1987 թվականի առաջարկությունը ===
Այն ժամանակ, երբ «Էրազմուս» ծրագիրը դեռ կյանքի չէր կոչվել, [[Եվրոպական հանձնաժողով|Եվրոպական հանձնաժողովն]] արդեն 6 տարի էր, ինչ փորձնականորեն աջակցում էր ուսանողների փոխանակումներին: 1986 թվականի սկզբին Եվրոպական հանձնաժողովը նույն հարցի շուրջ առաջարկով դիմեց Էրազմուսի նախօրինակ ծրագրին, սակայն անդամ պետություններից արձագանքները տարբեր էին. նրանք, որոնք ունեին փոխանակման սեփական ծրագրերը (հիմնականում Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը), բացասաբար վերաբերվեցին առաջարկին, իսկ մնացած երկրները, հակառակը,  դրականորեն էին տրամադրված: Արդյունքում անդամ երկրների և Եվրոպական հանձնաժողովի միջև հարաբերությունները վատթարացան, և Եվրոպական հանձնաժողովը 1987 թվականի սկզբին հրաժարվեց իր առաջարկից՝ ի նշան որոշ անդամ պետությունների կողմից առաջարկված եռամյա բյուջեի անբավարարության դեմ բողոքի:<ref name=":0" />։
 
Մի քանի ամիս անց փոխզիջում վերջապես եղավ, երբ ձեռք բերվեց անդամ պետությունների մեծամասնության համաձայնությունը: 1987 թվականի հունիսին ծրագիրն ընդունվեց:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էրազմուս» էջից