«Լևոն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 24.
}}
 
'''Լևոն Հովհաննեսի Հախվերդյան''' ([[1924]] [[դեկտեմբերի 26]], [[Ղարաքիլիսա]] (այժմ` Վանաձոր) - [[2003]] [[փետրվարի 6]]<ref>http://www.sci.am/members.php?mid=145&langid=2</ref>), գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս: Բանասիրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1987): [[ՀՀ]] արվեստի վաստակավոր գործիչ (1972): [[ՀՀ ԳԱԱ]] ակադեմիկոս (1996): Ավարտել է ԵԹԻ (1949): 1955-59-ին՝ «Խորհրդային արվեստ» ամսագրի պատ. քարտուղար, 1956-ից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից (1965-ից՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-ից՝ նույն ինստիտուտի տնօրեն: 1980-ից դասավանդում է: Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Ե.Երևան, 1966, Թումանյան, Ե.Երևան, 1969'', նաև անգլ., ֆրանս., գերմ., ''Մտորումներ, Ե.Երևան, 1984, Զրույցներ լեզվի մասին, Ե.Երևան, 1993, Թումանյանը և իր ժամանակը, Ե.Երևան, 1995''), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-55, Ե.Երևան, 1955, Սուրեն Քոչարյանի արվեստը, Ե.Երևան, 1959, Հայ թատրոնի պատմություն. 1901_1920 թվականներ, Ե.Երևան, 1980, Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Ե.Երևան, 1989''), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը: Թարգմանել է Ն.Կունի, Ա.Չեխովի, Ս.Ցվայգի, Յու.Յուզովսկու և այլոց երկերից: ՀՀ պետական (1983), Նալբանդյանի անվան (1988) մրցանակներ:
 
== Ծանոթագրություններ ==