«Լայպցիգի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 73.
 
Ավստրիական II կորպուսը [[Մաքսիմիլիան ֆոն Մերֆելդ]]ի հրամանատարությամբ շրժվեց Կոնեվիցից Գաուտցի ուղղությամբ և փորձեց գրոհել ֆրանսիացիների դիրքը: Այս ընթացքում Նապոլեոնը ժամանեց մարտի դաշտ Երիտասարդ գվարդիայի և շոսյորենրի հետ: Մերֆելդը տեսնելով, որ իր առաջխաղացումը կանգնեցվում ֆրանսիական գումարտակի կողմից դիմեց ավստրիական հրետանու օգնությանը: Ինքը Մերֆելտը գերի ընկավ ֆրանսիացիներին, երբ փորձում էր ճեղքել սաքսո-լեհական գիծը Պլեյսե գետի ուղղությամբ: Փոխելով գրոհի ուղղությունը` ավստրիացիները սկսեցին գրոհել Դոլիցի ուղղությամբ, անցնելով երկու կամուրջ և վերցրեցին մեկ տուն և ջրաղաց: 24-րդ դասակը երկու գրոհ կազմակերպեց փոքր լեհական գառնիզոնի վրա և վերցրեց դիրքը: Սաքսոնների և լեհերի հակագրոհի փորձը դուրս մղեց ավստրիացիներին դիրքերից և անզիջում պայքարը շարունակվեց մինչև ավստրիացիները գործի դրեցին ծանր հրետանին և լեհերին դուրս մղեցին դիրքերից: Լեհերը մեծ կորուստները կրեցին պաշտպանության ժմանական և հրկիզեցին ջրաղացը, որը նրանք պաշտպանում էին<ref name=autogenerated2>[http://www.napolun.com/mirror/napoleonistyka.atspace.com/Leipzig_battle.htm Battle of Leipzig 1813 : Battle of Nations : Napoleon : Schlacht : Bataille]</ref>:
 
====Մարկլեբերգի գործողություն====
[[Պատկեր:Leipzig Battle.svg|thumb|300px|հոկտեմբերի 16-ի գործողություններ]]
 
Գեներալ [[Ֆրիդրիխ ֆոն Կլեյստ|Կլեյստ]]ը, շարժվելով Պլայսեի երկայնքով, հարձակվեց մարշալներ [[Յուզեֆ Պոնյատովսկի|Պոնյատովսկիշու]] և [[Պիեռ Օժերու|Օժերու]]յի վրա Մարկլեբերգ գյուղի մոտ: Ավստրիացիները վերականգնեցին կամուրջը և գրավեցին դպրոցի շենքը և մեկ ֆերմա: Ֆրանսիացիները հակագրոհեցին` հետ մղելով ավստրիացիներին դպրոցից դեպի գետ: Ֆրանսիացիների գրոհը ֆերմայի վրա ավարտվեց մեծ կորուստներով ֆրանսիացիների և լեհերի կողմից: Ռուսական 14-րդ դիվիզիան սկսեց մի շարք շրջանցիկ գրոհներ, որը ստիպեց լեհերին հեռանալ Մարկլեբերգից: Մարշալ Պոնյատովսկին կանգնեցրեց նահանջը և ռուսների առաջխաղացումը: Պոնյատովսկին սկսեց հրետանիով և հեծելազորով ճնշել պրուսական 12-րդ բրիգադին, մինչև նրանց օգնության հասան ռուս հուսարները: Մարշալ Պոնյատովսկին վերանվաճեց Մարկլեբերգը, սակայն հետ մղվեց երկու պրուսական գումարտակների կողմից: Ավստրիացիները դրանից հետո դիրքավորվեցին Մարկլեբերգում և դուրս մղեցին լեհերին ու ֆրանսիացիներին տարածքից շրջանցիկ գրոհով<ref name=autogenerated2 />:
 
== Ծանոթագրություններ ==